Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ալիեւի հետ սինքրոն աշխատում են». Արցախից բավական կոշտ են արձագանքում Փաշինյանի հայտարարությանը

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Ազգային ժողովում հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ու անում է հնարավորը Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար: Երկրի առաջնորդն ընդգծեց, որ Հայաստանի համար կարեւոր է տարածքային ամբողջականության՝ 29.800 քառ/կմ-ի պահպանումը, եւ այդ համատեքստում՝ Երեւանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Թե իրականում ի՞նչ նկատի ուներ Փաշինյանն՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում» ասելով, հասկանալի չէ: Տարօրինակ էր, որ հարցի պատասխանը նրա դեմ-դիմաց նստած ընդդիմադիրներն անգամ չփորձեցին ստանալ: Մինչեւ այս պահ էլ պետական որեւէ կառույցից կամ հենց կառավարական կաբինետից հստակեցնող պարզաբանում չի եղել, թե  Փաշինյանի պատկերացրած «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ» Արցախը մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Խիստ տարօրինակ էր նաեւ հարեւան երկրի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Փաշինյանի վերոնշյալ խոսքերից րոպեներ անց արած հայտարարությունն այն մասին, որ արցախցիները կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն:

«Ազգ»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր ու արդեն տեւական ժամանակ Արցախում հաստատված Սոֆյա Հովսեփյանը նշում է՝ Ալիեւի՝ նմանօրինակ հայտարարությունները նորություն չեն, ու, ցավոք, ապագայում նույնպես նա այդ բնույթի ճամարտակություններ էլի է անելու: Հովսեփյանի գնահատմամբ՝ Ալիեւի հայտարարությունը թե՛ միջազգային կառույցների թողտվության, թե՛ Հայաստանի իշխանության մտածված ու հանցավոր գործունեության հետեւանք է: «Եթե ուշադիր եք եղել, Փաշինյանն ու Ալիեւը սինքրոն են գործում, մեկի խոսքը փոխլրացնում է մյուսին: Արցախում Ալիեւի հայտարարությունները մարդկանց ընդհանուր տրամադրության վրա չեն ազդել, այստեղ հասկանում են, որ միմիայն իրենք են իրենց հողի ու երկրի պաշտպանը, ճակատագիր որոշողը, հետեւաբար պետք է անեն հնարավորը, որ ոսոխն իրենց տուն չմտնի: Այդ հայտարարություններից արցախցիներն ամենեւին չեն ընկճվել, ու չնայած ՀՀ իշխանությունների՝ արցախցուն կոտրելու համառ ջանքերի՝ այստեղ բնակվողները չեն ընկրկում»,- մեզ հետ զրույցում ներկայացնում է նախկին պատգամավորը:
Ինչ վերաբերում է անձամբ Փաշինյանի հայտարարություններին, ապա նրա երբեմնի թիմակիցը հիշեցնում է. «Փաշինյանը ժամանակին առաջարկում էր՝ «Արցախը տանք, պրծնենք», հիմա արդեն Հայաստանն է մաս-մաս տալիս: Այնպես որ, անգամ նրա ասածների մասին խոսելիս՝ նողկանք եմ ապրում»:

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին Իլհամ Ալեւի հայտարարություններն արդեն վաղուց չեն զարմացնում: «Ազգ»-ի հետ զրույցում բացատրում է՝ վերջին 5 տարվա ընթացքում հայկական երկու պետությունների իշխանություններից հակահայ այնքան հայտարարություններ է լսել ու գոծողություններ տեսել, որ հակառակորդի հոխորտանքներն անգամ սուր չեն թվում: «Երբ քո երկրի պարտված ու պարտությունից դաս չքաղած իշխանություններն անգործունյա են ու բավարար կամք չունեն, ապա թշնամի երկրի նման պահվածքը նույնիսկ օրինաչափ է թվում: Արցախում մարդիկ, իհարկե, որոշակիորեն անհանգիստ են, գերլարված, որովհետեւ թշնամու հետ մենակ են մնացել, ու, ցավոք, առանց ինքնապաշտպանության հնարավորության: Սակայն մարդիկ այստեղ են՝ սեփական հայրենիքում ապրելու ամենօրյա պայքարի մտորումներով եւ հաստատակամությամբ»,- մանրամասնում է ընդդիմադիր պատգամավորը:

Հակոբյանն ուշադրություն է հրավիրում Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արած երկու հայտարարություններին՝ հիշեցնելով, որ 2022 թ-ի ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետը հայտարարում էր, թե, իբր, «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախյան հարցի նշաձողը»: 2023-ի ապրիլի 18-ին էլ վստահեցնում էր, թե նույն միջազգային հանրությունը «չի ընդունում Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքը»: «Այն, որ ՀՀ իշխանությունները օտարածին, ադրբեջանամետ, ապազգային ու հայատյաց են, դա ապացուցել են բազմիցս: Սակայն պետք է արձանագրել, որ Արցախի իշխանությունները, նախագահի՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, այդ հանցավոր խմբի անդամներն են ու իրենց հեզությամբ, ենթարկվելու պատրաստակամությամբ, մեծագույն չարիք են դարձել Արցախի Հանրապետության ու այստեղի ժողովրդի համար: Իսկ չարիքը չեն բուժում, դրանից ազատվում են»,- շեշտում է Հակոբյանը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Աշխարհի օրենքն ու սուտը

Հաջորդ գրառումը

Միջազգային համաժողով Երեւանում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Միջազգային համաժողով Երեւանում

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական