Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային գիտաժողով Երեւանում

Ստեփան Պապիկյան
27/09/2024
- 27 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
53
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գրականագիտական եւ մշակութաբանական փոխառնչությունների խնդիրները համընդհանրացման դարաշրջանում» միջազգային գիտաժողով՝ նվիրված ռուս պոետ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրականագետ Վալերի Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին:

1910-ական թվականներին հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանել հայերենից, կազմել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» ժողովածուն: Աջակցել է Մեծ Եղեռնից տուժածներին:

Վ. Բրյուսովը թարգմանել է հայ պոեզիայի՝ հնագույն ժամանակներից մինչեւ 20-րդ դարը ներկայացնող 170-ից ավելի գործեր: Նա ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը եւ գրել. «Հայաստանի ուսումնասիրության մեջ ես գտա վեհ, հոգեկան հրճվանքների մի անսպառ աղբյուր, որ որպես պատմաբան, որպես գիտության մարդ՝ ես Հայաստանի պատմության մեջ գտա մի ամբողջ ուրույն աշխարհ, որտեղ բարդ հարցերը բորբոքում էին գիտական հետաքրքրությունս, իսկ որպես բանաստեղծ, որպես արվեստագետ՝ Հայաստանի պոեզիայի մեջ տեսա մինչ այդ ինձ անհայտ, տիեզերական գեղեցկություն, որի մեջ փայլում ու շողշողում էին իսկական գեղարվեստական ստեղծագործության բարձր կերտվածքներ»: 1916թ. Մոսկվայում Վ. Բրյուսովի ջանքերով լույս տեսավ «Հայաստանի պոեզիա» ժողովածուն:

Վ. Բրյուսովի գրական ժառանգությունը եւ նրա ներդրումը հայկական պոեզիան աշխարհին ծանոթացնելու գործում արժեւորեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հ. Որսկանյանը նշեց. «Բրյուսովն այն քիչ գիտնականներից էր, որ կարողանում էր կարդալ հին ձեռագրերը, բացել հայկական պոեզիայի հայ ոգու գանձարանը: Անգնահատելի է Բրյուսովի ներդրումը ռուս-հայկական գրական-հասարակական կապերի զարգացման, Ռուսաստանում հայ մշակույթի հանրահռչակման գործում»:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վ. Պոլոնսկին իր ուղերձում կարեւորեց գիտաժողովը: Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի վարիչ Ա. Իսահակյանը, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր Ա. Զաքարյանը: Զեկուցումներով հանդես եկան բանասերներ, գրականագետներ, Հայաստանից եւ Ռուսաստանից:

Բրյուսովն ասել է. «Թուրքերը շարունակում են իրենց վաղեմի քաղաքականությունը: Նրանք չեն դադարի իրագործել զանգվածային եւ չափազանց սարսափելի ջարդեր, որ նույնիսկ Լենկթեմուրը չէր համարձակվի անել»:

Վ. Բրյուսովի ջանքերով իրականացավ հայ մշակույթի թարգմանության ու հանրայնացման հրաշալի աշխատանք: Նա հսկայական ավանդ ունեցավ ռուս եւ հայ մշակույթների, ինչպես նաեւ մեր ժողովուրդների բարեկամության զարգացման գործում:

Գիտաժողովի կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը եւ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ճեպանկար՝ հայ-մեքսիկական առնչությունների

Հաջորդ գրառումը

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական