Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչեւ վերքը չսեղմես, թարախը դուրս չի գա

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Անդարդ ռուսների», «այլասերված եվրոպացիների», «ոչխար հարեւնանների» ու մեր մասին
Այն, ինչի մասին պետք է գրեմ, ցավոտ թեմա է, բայց թարախոտած վերքը մինչեւ չսեղմես, մռմռացնող պալարներն ու լեղին դուրս չեն գա: Երկու կողմից սկզբից նուրբ, հետո՝ փոքր-ինչ ուժեղ, այնուհետ՝ ամբողջ հոգով ու ցասումով պետք է «մշակես» վերքը, որ թարախը դուրս հորդի, ցավը թուլանա ու հոգոց հանելով՝ հանգիստ «ախ» քաշես:

Այսօր, երբ Արցախի մասով ամեն բան կորած է թվում, Հայաստանի վաղվա օրն էլ խի՜ստ մշուշոտ, «դժբախտ ու դժգույն է», նախկին ու ներկա պետական, քաղաքական, մշակութային եւ հասարակական գործիչները պառնասական բարձունքից են խոսում իմ ու ինձ նման մի քանի միլիոն հայերի հետ, թե «ժամանակին ասում էինք, չլսեցիք»: Ամեն մեկն իր ճշմարտացիությունն է առաջ քաշում՝ գուցե արդարացնելու ճիշտ ժամանակին չգործելու, վախենալու, բավարար կամք ու ռիսկ չունենալու իր մեղավորությունը, պատասխանատվությունը: Իհարկե, պետք է հասկանալ ու ընդունել, որ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խաղացողների հետ ոտք գցելը հանաք բան չէ, բայց պետության ու ազգի շահն առաջ տանելու, ինչպես նաեւ՝ արեւի տակ հազիվ գտածդ տեղը չկորցնելու համար գոնե պետք է ատամ ցույց տաս՝ համառորեն ու աննահանջ: Դա անելուց առաջ, այո, խելք ու շնորհք, խորամանկություն ու ճարպիկություն, ռիսկ ու շրջապատ ձեւավորելու կարողություն պետք է ունենաս: Բայց եթե համակերպվել ես «ով էշը, ես՝ փալանը» մտքի հետ, ուրեմն եկող-գնացողն «իր սուրը քո ոսկորի վրա էլ կսրի»… քանի դեռ ոսկոր ունես:

Պետության ու պետականության «օյին» խաղալու համար բոլորը նույն՝ ամենահեշտ ու դյուրամարս արդարացումն են մատուցում հանրությանը մեղավորների որս հայտարարել եւ կողքի կանգնել: Ճիշտեւճիշտ նույն ոճով, ձեռագրով, ձայնի ու պատկերների նույնաբովանդակ մատուցմամբ հայաստանյան բոլոր իշխանություընները՝ ներկա, նախկին, նախկինի նախկին, ամենաառաջին նախկին, իրար մեղադրում են՝ թրքամոլության, բոլորի հետ խաղեր տալու, ռուսամոլության եւ ջհուդականության մեջ:

Համեղ սոուսով, աղուբիբարով իրեն մատուցած «արդարացումները» մարդիկ, որպես կանոն, յուրացնում են քաղցածի ախորժակով, ինչից հետո գիտակցության մթագնումն ու համատարած կուրությունն է մոլեգնում նրանց մեջ, եւ անհագությամբ «արդարացումներ» ճաշակած անձն ո՛չ տեսնելու, ո՛չ լսելու է մեկ այլ կարծիք: Նրա համար արդեն մեկ՝ կնքված ճշմարտություն կա. դավադիր ուժերն ամեն ինչ արել, ավարտել են մեր փոխարեն, իսկ մեզ միայն աղոթել ու «Ադանայի ողբը» երգել է մնում: Այս ամենի միակ ճշմարտությունը «մեր փոխարեն անելն է»: Այնինչ ոչինչ չի ավարտվել ու չի ավարտվելու: Քանի դեռ մենք քննարկում ենք, թե «օրով ապրող, դարդ չքաշող ռուսները», «տուտուց վրացիները», «փչացած ու այլասերված եվրոպացիները», «ոչխար հարեւանները» ինչպես են հարաբերվում աշխարհի եւ Տիեզերքի հետ, քննարկում՝ նրանց խելացի, խորամանկ, կաշառք տվող կամ այլ հատկանիշները, ճիշտ նույն ժամանակ հենց այդ նույն խորամանկները՝ խորամանկ ժպիտով ու կլորացրած աչքերով, մտածում ու կազմում են մեր իսկ ձեռքով մեզ հոշոտելու խորամանկ հաջորդ ծրագիրը:

Բայց, կարծում եմ, դեռ ամեն ինչ կորած չէ: Պարզապես պետք է իրերին ու իրադարձություներին ռեալ նայել, սառը եւ սթափ դատել, էմոցիաները մի կողմ դնել, փորձել բուժել անվերջ մեղավորներ փնտրելու քաղցկեղը՝ դա սկսելով նրանից, որ նախեւառաջ պետք է փորձել գտնել, հասկանալ ու վերլուծել մեզ պատուհսաող դժբախտություն-պարտությունների մեջ սեփական մեղավորությունը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուի Թեհրան այցելության չհրապարակված դրվագները

Հաջորդ գրառումը

Եվլախի հանդիպումը որեւէ հարց չի լուծել, պարզապես էլ ավելի է խճճել Արցախի առանց այդ էլ խրթին իրավիճակը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Եվլախի հանդիպումը որեւէ հարց չի լուծել, պարզապես էլ ավելի է խճճել Արցախի առանց այդ էլ խրթին իրավիճակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական