Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր խնդրահարույց տնտեսությունը

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեղրը մեր հանապազօրյա

Հայաստանյան առօրյան, ըստ շրջապատիս որոշակի հատվածի, սպասվածից ու ցանկալիից առավել է քաղաքականացված: Այն անշուշտ առաջնահերթը պայմանավորված է անզուսպ հարեւանի անբարիշտ պահվածքով, հայկականն ամեն գնով իրենով անելու անհագուրդ ցանկությամբ: Մեր մարդիկ, երիտասարդ լինեն թե կյանքի փորձով ամրացված, իրոք համոզմունք չունեն զիջելու ու զինվելու հարցերում, քանզի քաղաքագետի կոչումով հանդես եկող, հաճախ ասելիքն անհասկանալի բառապաշարով ներկայացնողները հիշեցնում են 85-90 միլիոն բնակչությամբ Թուրքիայի գործոնը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Որ այն կա, առկա փաստ է, միայն անհասկանալի է հիշյալ թվաքանակի իրողությունը, քանզի յուրաքանչյուր տեղեկատուից կարելի է ճշտել, որ մեզ մտահոգող երկրում բուն էթնիկ հատվածը մոտ 70 տոկոս է, մնացյալի մեծ մասը նրանց արմատապես մերժող քրդերն են, պետականություն ստեղծելու իրենց ցանկությամբ:

Ինչո՞ւ է անհրաժեշտ անդրադառնալ նման ու համանման գործընթացներին, որոնք զարգանալու միտում ունեն: Պարզ մի պատճառով. փորձելով հայաստանյան հանրության որոշակի հատվածի կողմնորոշել իրենց նախընտրած ուղղությամբ, մոռացության է տրված հակազդեցության այլ միջոցները, առօրյա, շարքային հարցերը: Այսկերպ գոյանում է խնդիրների այն կծիկը, որը լուծելու, քանդելու համար երբեմն թե հաճախ գերլարումներ են պահանջվում, անհաղթահարելի համարվող իրավիճակներ են ստեղծվում:

Ասելիքս, որը ՀՀ շարքային քաղաքացու առօրյա մտահոգություն է լրագրության միջոցով, թող որ անգամ սիրողական մակարդակով դիտարկվող, շարունակեմ նախորդ շաբաթ տեղի ունեցած մի միջադեպ վկայաբերելով: ՀՀ մեղվապահների հասարակական կազմակերպության  նախագահ Ա. Նազարյանը հեռուստաընկերություններից մեկի լրագրողի հետ զրույցում ահազանգեց, որ Արարատյան դաշտում ու Արագածոտնի մարզում այգիներն ու ցանքատարածությունները թունաքիմիկատներով մշակելու հետեւանքով մեղվաընտանիքների զգալի քանակների անկում է արձանագրվել, մինչեւ 70 տոկոս: Հետեւանքը` մեղրը քիչ կլինի, գինը կթանկանա: Այս պահին չհիշենք Ալբերտ Էյնշտեյնին վերագրվող այն արտահայտությունը, որի համաձայն՝ երկրի վրա մեղուների վերանալու դեպքում կվերանան նաեւ մարդիկ: Փորձենք հետեւյալ հաշվարկը կատարել: Մեղրահավաքի շրջանում մեկ մեղվաընտանիքն իր փեթակում մոտ 10 կգ մեղր է կուտակում, որի շուկայական արժեքը 40.000 դրամ է: Այս պահին չքննարկենք, թե ինչքանով է իրական ՀՀ-ում առկա մոտ 500.000 մեղվաընտանիքների մասին թիվը: Այս ցուցանիշի անգամ 10 տոկոսի անկման պարագայում արձանագրվում է… 2.000.000.000 դրամ մեղրի թերարտադրություն, իր բազմաթիվ անցանկալի հետեւանքներով: Հանրահայտ է, որ հայկական ընտանիքներում մեղրը օգտագործում են առողջապահական նկատառումներով, այն նաեւ գնում են ավանդույթի համաձայն, օգտագործում են ամենատարբեր եղանակներով ու միջոցներով, երբեմն թե հաճախ իրենց ֆինանսական միջոցները վերահաշվարկելու, նաեւ` նեղություն տալու հաշվին: Դե եկ ու այս ամենով հանդերձ մի՛ վրդովվիր, մի՛ դժգոհիր ապրած առօրյայից, մեղավորներ մի՛ փնտրիր, այս վիճակից ելքի փնտրտուքի մի՛ տրվիր:

Այս ընթացքում հարցի լուծման պետական մակարդակով պատասխանատուների կողմից ոչ մի արձագանք, ոչ մի վերաբերմունք: Կարծես մտահոգիչ թե անգամ արտառոց ոչինչ չի կատարվել, խոստացվող արտահանումները չեն պակասել, ոլորտում հերթական անորոշությունները չեն ավելացել:

Օրերս մի գրեթե զավեշտալի փաստ էր նկատել բարձրագույն իշխանավորներից մեկը. Երկրում արձանագրված նվազագույն ծնելության աճը ներկայացվեց որպես իշխանությունների ինչ-ինչ ձեռնարկումների հանդեպ վստահության դրսեւորում: Իսկ թե ինչի է հանգեցնում ՀՀ տնտեսության ընդամենը համեստ մեկ ոլորտում իրավիճակի խաթարումը, ոչ մի ձայն-ծպտուն: Իսկ վստահ եմ շատերն են համոզված, որ ուղղակի կապ կա ամեն մի թերությունից սկսած մինչեւ պետական պաշտոնյա-պատասխանատուի թերացման ու երկրի առջեւ ծառացող խնդիրների միջեւ, սկսած զինվորի պահանջները բավարարելուց մինչեւ սիրված ու հարգված քաղաքացիների առօրյայի բարեփոխումը:

Տնտեսագետների որոշակի մասի գնահատմամբ պարզից մինչեւ բարդ խնդրահարույց վիճակներ կան ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում` թե՛ ավանդական, թե՛ նոր տեխնոլոգիաների: Մեկ լսում ենք կոնյակագործների հաջողություններից, ապա` էական թերարտադրությունից, նույնը` ադամանդագործության ու ոսկերչության ոլորտներից: Օրերս էներգետիկ մասնագետ ներկայացած մեկը խոսում էր նոր ատոմակայան կառուցելու ու այնտեղ արտադրված էլեկտրաէներգետիկ Սեւ ծովի հատակով Եվրոպա արտահանելու ծրագրից: Եվ սա այն պարագայում, որ թե՛ Եվրոպայում, թե՛ Երկիր մոլորակի այլ պետություններում ԱԷԿ-երի ռեակտորների փակման են գնում: Եթե ինչ-որ տեղ էլ կառուցվում է, միայն ընդարձակ տարածքներ ունեցող երկրներում:

Հերթական անգամ «ավաղ» արտասանելով ստիպված ենք արձանագրել, որ մոնստրի կարգավիճակով պետական ապարատը չի նպաստում շատ ու շատ հարցերի ժամ առաջ լուծմանը, որոնք խնդիրների են վերածվում, խնդրահարույց իրավիճակների հանգեցնում ՀՀ տնտեսությունը…

 ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ գիտնականի միջազգային հաջողությունները

Հաջորդ գրառումը

Հարավային Կովկասում նոր իրողությունները ռուս-թուրքական ժամանակակից հարաբերությունների համատեքստում

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հարավային Կովկասում նոր իրողությունները ռուս-թուրքական ժամանակակից հարաբերությունների համատեքստում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական