Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի Երեւանյան մասնաճյուղը մեծ աշխատանքներ է կատարում երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության համար: Հերթական անգամ այստեղ էին հավաքվել Ռազմական ավիացիոն դպրոցի կուրսանտները, որոնց մասնակցությամբ տեղի ունեցավ բաց դաս:
Ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների մասնակցությամբ քոլեջի ուսանողների համար անցկացվել է անվտանգության բաց դաս: Ռադարների եւ հակաօդային պաշտպանության ոլորտում մասնագիտացած ապագա սպաները խոսել են հակաօդային պաշտպանության տեսակների, դրանց կառուցվածքի եւ վարքագծի կանոնների մասին՝ օդից սպառնալիքներ հայտնաբերելիս:

Անօդաչու թռչող սարքերի թեման առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում. նրանք ակտիվորեն հարցնում էին, թե ինչպես են հայտնաբերվում անօդաչու թռչող սարքերը, ինչ տեսակի անօդաչու սարքեր կան եւ ինչպես է աշխատում պաշտպանական այս համակարգը: Կուրսանտները ներկայացան նաեւ իրենց ուսումնական փորձով` ֆիզիկական պատրաստվածություն, խիստ ռեժիմ եւ ընտանիքից բաժանում: Դժվար է,անշուշտ,սակայն նրանց միավորում է մեկ կարեւոր նպատակ՝ պաշտպանել հայրենիքը: Մեր երկինքը պիտի պաշտպանված լինի:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ