Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մենք բոլորս հայեր ենք. ձայներ Սփյուռքից»

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Վերջերս Թեքսասի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել հայկական ինքնության եւ սփյուռքին պատկանելության մասին «Մենք բոլորս հայեր ենք. ձայներ Սփյուռքից» ակնարկների ժողովածուն: Այն խմբագրել է «Շիքագո ռեւյու օֆ բուքզ» («Չիքագոյի գրքերի տեսություն») ամսագրի խմբագիր–խորհրդական, Guernica-ի գեղարվեստական գրականության խմբագրի օգնական եւ 2022 թվականի Creative Armenia-ՀԲԸՄ կրթաթոշակառու Արամ Մրջոյանը: Ներկայացնում ենք գրքի մասին տեղեկություններ՝ վերցված https://www.degruyter.com/ կայքէջից:

«Մենք բոլորս հայեր ենք» ժողովածուն միավորում է կայացած եւ սկսնակ հայ հեղինակների, որոնք մտորում են ներկայումս հայկական էթնիկ ինքնության բարդությունների մասին: Այս անհատական ակնարկները վերհանում են սփյուռքի այն ձայները, որոնք պատմականորեն լռության են մատնվել իրենց համայնքների ներսում եւ դրանցից դուրս, ներառյալ քվիր, բազմառասա եւ բազմաէթնիկ հեղինակները: Այս ժամանակակից անթոլոգիայի տասնութ մասնակիցներն ուսումնասիրում են տեղահանման, ձուլման, ժառանգության եւ տան ավելի լայն սահմանումների խնդիրները: Գրավիչ ստեղծարար գիտական գրականության միջոցով նրանցից շատերն իրենց հարց են տալիս, թե ի՞նչ է բավականաչափ հայ լինելը հաճախ չճանաչված համայնքում:

Հատորի բովանդակությունը հետեւյալն է` «Ինչպես հայկական թաղման հալվան օգնեց իմ ընտանիքին տուն գտնել Ամերիկայում» (Լիանա Աղաջանյան), «Հավա Նագիլա» (Նաիրա Կուզմիչ), «Որտեղից ես: Չէ՛, իրականում որտեղի՞ց ես» (Սոֆիա Արմեն), «Միջ/ռասայական սիրո պատմություն» (Գոհար Ավագյան), «Լեզվի դասեր» (Նենսի Գրիգորյան), «Լավ, ծանրակշիռ անուն» (Օլիվիա Քաթրանջյան), «Իմ Հայաստանը. պատկերացում եւ տեսլական» (Քրիս Մաքքորմիք), «Պատերի ներքո. մտորումներ հայ հեղափոխականների մասին» (Նենսի Ագաբյան), «Վերադառնալով տուն» (Քրիս Բոհջալյան), «Կորած եւ գտնված» (Ալին Օհանեսյան), «Նամակ ծոռանս» (Րաֆֆի Ջո Վարդանյան), «Բաց վերքեր» (Աննա Գազմարյան), «Բառերը-the Words» (Ջ. Պ. Տեր-Պողոսյան), «Ճանապարհ դեպի պատկանելություն» (Րաֆֆի Բուջիկանյան), «Իմ մարմնի պատմությունը» (Հրակ Վարդանյան), «Հայացք դաշտավայրին. հայ սփյուռքի մասին հաշվետվություն Գլենդեյլի բիենալեի տեսության փոխարեն» (Մաշինկա Ֆիրունց Հակոբյան), «Սեւամորթ հայուհի Անջելենոյի հայացքն Արցախին» (Քարեն Ռոուզ Մկրտիչյան), «Մենք բոլորս հայեր ենք» (Սքաութ Թուֆանքջյան):

Այս անթոլոգիայի վերաբերյալ արդեն կան դրական կարծիքներ. «Այս արտասովոր ակնարկներից յուրաքանչյուրը դարավոր ցեղասպանությամբ փոխված կյանք է, որոնք լուսաբանում են ոչ միայն քաղաքական բռնության ճանաչելի կողմերը, այլեւ թաքնված, դաժան նրբությունները, թե ինչպես են դրանք շարունակվում տարբեր կերպ: Հանքաքարի պես ծանր է ու շլացուցիչ» (Պատրիկ Նաթան):

«Հատորի ամենամեծ առավելությունը հեղինակների բազմազանությունն է: Միմյանց կողքին բազմառասա, քվիր եւ բազմասի»ության կողմնակից հայկական ձայների առկայությունը համարձակ հարստություն է բերում, որը դուրս է գալիս պարզապես նորույթի սահմաններից: Այս պատմությունները, որոնք շատ ընթերցողներ գուցե նախկինում երբեք չեն լսել, նաեւ պատշաճ կերպով վերացնում են կանխակալ պատկերացումներն այն մասին, թե ով եւ ինչն է կազմում հայ Սփյուռքը: Գրողները, որոնք խորապես հասկանում են, թե ինչ է նշանակում ջնջել կամ ժխտել որեւէ մեկի պատմությունը, այդպիսով ցույց են տալիս, որ ջնջման այլ տեսակները դիմագրավելի եւ խուսափելի են» (Լեյլա Էմերի):

«Այս ժողովածուի 18 ակնարկները հայկական ինքնության, պատկանելության եւ վերաբնակության հարցերում խորամուխ են լինում մի համայնքի տեսանկյունից, որի անցյալը հաճախ աննկատ է մնում» («Նյու Յորք թայմս»):

«Ընտրյալ հեղինակների այս հմայիչ խմբի յուրաքանչյուր ակնարկ ներկայացնում է յուրահատուկ եւ հզոր տեսակետներ այն մասին, թե ինչ է նշանակում փնտրել սեփական ինքնությունը՝ կտրված լինելով հայրենիքից, լեզվից եւ ժառանգությունից: Ձեւվածք եւ զգացմունքային հնչեղություն ունեցող այս գործերը հարցադրում են կատարում, թե ի՞նչ է նշանակում լինել «բավականաչափ հայ»: Ընդհանուր առմամբ անթոլոգիան տուրք է տալիս է Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքով առաջացած Սփյուռքի կորսված եւ ընդմիշտ փոխված կյանքերի պատմությունը եւ նախանշում է ուղղությունը դեպի առաջ՝ պատմելով ու վերապատմելով կարեւոր պատմություններ: Դա ե՛ւ շշմեցուցիչ ձեռքբերում է, ե՛ւ ողջունելի լրացում մեր գրական գրանցամատյաններում» («Շիքագո ռեւյու օֆ բուքզ»):

«Մասամբ՝ զվարճանքի միջոցառում ու մասամբ՝ օպերա, միաժամանակ՝ հիասքանչ ու տանջող, ընդհանուր առմամբ՝ ցնծալից… Յուրաքանչյուր ակնարկ  հենվում է նախորդի վրա՝ խորացնելով ընթերցողի ըմբռնումն ընտանիքների վրա ցեղասպանության՝ սերնդեսերունդ ազդեցության վերաբերյալ եւ մղելով էթնիկ պատկանելության մասին խորհրդածությունների: Ակնարկները չեն երկնչում երբեմն սարսափելի իրադարձությունների առջեւ, բայց դրանցից յուրաքանչյուրն առաջարկում է նաեւ քաղցրություն, գրավչություն եւ վճռականություն՝ առերեսվելու այս ճշմարտությունների եւ առաջ շարժվելու հույսով ու կարեկցությամբ: Սա ակնարկների նրբաճաշակ հավաքածու է» («Թրիքուարթըրլի»):

 Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Առաջնութիւնը մերն է

Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական