Ուրբաթ, Ապրիլի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեկ մարդու արհեստը»

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

II մաս

Հետախուզության առաջնային նպատակը քաղաքական իրադարձությունների կանխատեսումն է թիրախ պետություններում:

…«Հոյակապ է, երբ ստեղծում ես առաջընթացի պատրանք հենց այն ժամանակ, երբ առաջացնում ես շփոթություն, անարդյունավետություն եւ բարոյալքում» – I դարի հռոմեացի երգիծաբան Պետրոնիուս:

Հենց նման պայմաններում Ջոն Նեգրոպոնտեն ԱՄՆ-ում, որը զբացեղնում էր Ամերիկայի դեսպանի պաշտոնն Իրաքում, 2005թ. նշանակվեց ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն (այդ պաշտոնը նոր էր ստեղծվել) (Director of National Intelligence – DNI):
Հատուկ ծառայությունների ոլորտում այդ նոր ռեֆորմը, որը գովազդվում էր ամբողջ երկրում, հաստատվել էր ե՛ւ հանրապետականների, ե՛ւ դեմոկրատների կողմից: Անհրաժեշտ էր բարելավել երկրի հատուկ ծառայությունների աշխատանքը, բարձրացնել այն նոր մակարդակի, հատկապես 2001թ. սեպտեմբերի 11-ի (9/11՝ ինչպես ասում են ԱՄՆ-ում) Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո: Բայց կար մի լուրջ բարդություն: Ի՞նչ պատասխանատվություն եւ ի՞նչ պարտականություններ պետք է ստանձներ այդ նոր հատուկ ծառայությունը եւ նրա տնօրենը: Ամեն ինչ կախված էր այն բանից, թե ինչ իշխանություն կստանար նորաստեղծ ազգային հետախուզությունը ԱՄՆ-ում գործող 15 գաղտնի գործակալություններից: Այդ գործակալությունների թվում էր քաջ հայտնի, ամենակարող Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA): Ազգային անվտանգության գործակալությունը (NSA – National Security Agency, կամ ինչպես ԱՄՆ-ում սիրում են կատակել՝ No Such Agency), որտեղ աշխատում են մի քանի տասնյակ հազար մարդ:
Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ամերիկայի գաղտնի աշխարհը անարդյունավետ էր եւ բարոյազրկված: Արդեն որոշակի ժամանակ էր, ինչ ԿՀՎ-ն վերածվել էր չբարեփոխված, ոչ հաշվետու, անպատասխանատու, բյուրոկրատական կազմակերպության, որը կարծես ինքն իր միֆոլոգիայի մոլորության մեջ էր հայտնվել, չնայած որոշակի որոլրտներում հաջողություններ նկատվում էին:

ԱՄՆ ՀԴԲ շտաբ-բնակարանի շենքը Վաշինգթոն քաղաքում

Լենգլիի (հաճախ այդպես են անվանում ԿՀՎ-ն) միջանցքներում կան սեւ աստղեր՝ ի պատիվ «սառը պատերազմի» ընթացքում զոհված սպաների: Բայց ըստ այդ ժամանակաշրջանի հետախույզներից տարածված տեղեկատվության, լրտեսական կազմակերպությունը (նկատի ունենք ԿՀՎ-ն) գրեթե հաջողություն չուներ հավաքագրումների ոլորտում: Բոլոր քիչ թե շատ թանկարժեք տեղեկատու աղբյուրները հայտնվել էին գործակալական ցանցում իրենց նախաձեռնությամբ: Ճիշտ հակառակը, ԿՀՎ-ի սպայական կազմում կային հավաքագրվածներ ինչպես Կուբայի հատուկ ծառայություններից, այնպես էլ Շտազիի (Արեւելյան Գերմանիայի հետախուզությունը) կողմից: Այդ հավաքագրվածների մեջ իրարանցում առաջացրին Սովետական Պետանվտանգության Կոմիտեի կողմից հավաքագրված հարբեցող Օլդրիչ Էյմսը (ԿՀՎ-ի աշխատակից) եւ Ռոբերտ Հանսենը (Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրոյի աշխատակից):    

Ամերիկյան հետախուզության մեծագույն ձախողումներից էր նաեւ այն, որ այն չէր ստացել կանխարգելիչ տեղեկատվություն սովետական զինվորական կոնտինգենտի Աֆղանստան ներխուժման վերաբերյալ 1979 թվին: Նաեւ՝ որ 1998թ. ԿՀՎ-ն չուներ տեղեկատվություն, որ Հնդկաստանը միջուկային զենքի փորձարկում է պատրաստում:
Եվ այսպես, վերադառնանք ռեֆորմին: Հետախուզության Modus Operandi-ում ռեֆորմ անցկացնելու հիմնական 2 պատճառներից մեկը 9/11-ն էր, որի արդյունքում 3000-ից ավելի ամերիկացիներ զոհվեցին, իսկ 2-րդ պատճառը լրտեսական հալյուցինացիաները (այս բառը օգտագործել են ամերիկյան լրագրողները), թե իբր Իրաքում քիմիական եւ բիոլոգիական զենքեր կան եւ աշխատանքներ են տարվում միջուկային ծրագրի շուրջը: Արդյունքում պատերազմ, արյունոտ խաղաղություն եւ տասնյակ հազարավոր զոհեր…

ԿՀՎ  շենքը Լենգլի, Վիրջինիա նահանգ

Հետախուզության թերի աշխատանքի եւ ոչ ադեկվատ տեղեկատվություններ տրամադրելու համար ԿՀՎ-ի տնօրեն Ջորջ Թենեթը, որը բավականին երկար ժամանակ զբաղեցնում էր այդ պաշտոնը, հրաժարական տվեց: Թենեթին փոխարինեց Փորթեր Գրոսսը: Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ԿՀՎ-ից հեռացվեցին, շատերն ինքնակամ հեռացան, բայց շատ հիասթափված Սպիտակ տան քաղաքականությունից: Նոր նշանակվածներից շատերը ոչ թե փորձ, այլ գաղափար անգամ չունեին հետախուզական աշխատանքի վերաբերյալ: Հին աշխատակիցները նոր աշխատակիցներից ոմանց կնքեցին «ավազակներ» մականունով:
Ինքը՝ Գրոսսը, շուտով խոստովանեց, որ ԿՀՎ-ի տնօրենի աշխատանքը հասարակ մահկանացուների համար չէ, որ ինքը շատ ծանրաբեռնված է, եւ որ երկրի նախագահի ամենօրյա զեկույցը պատրաստելիս ինքը ծախսում է 5 ժամ:

Ահա նման խնդիրների լուծումն էր, որ պիտի գտներ Նեգրոպոնտեն Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում: Բայց ամենակարեւորն այն էր, որ եթե նախկինում ԿՀՎ-ի տնօրենն էր համակարգում բոլոր գաղտնի գործակալությունների օպերատիվ աշխատանքը, ապա այնուհետեւ այդ աշխատանքը պետք է կատարեր Ազգային հետախուզության տնօրենը (DNI):
Ուշադրության արժանի եւս մի քանի փաստեր: 9/11 ահաբեկչական ակտը ուսումնասիրող հանձնաժողովի հաշվետվության մեջ նշված էր, որ Հետաքննությունների Դաշնային Բյուրոն (FBI) միշտ չէ, որ տեղեկացվել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ԱՄՆ մուտքի վիզաներ տրամադրելու վերաբերյալ: Բացի այդ, ո՛չ ԿՀՎ-ն, ո՛չ ՀՖԲ-ն ուշադրություն չեն դրաձրել այն հանգամանքի վրա, որ մի խումբ արաբներ ԱՄՆ-ում սովորում են ինքնաթիռ վարել, բայց վայրէջք կատարել չեն սովորում: Այստեղ հայտնաբերվել էր նաեւ, որ գործակալություններն այնքան էլ հաճույքով չեն կիսել իրենց տեղեկությունները միմյանց միջեւ: Այս աշխատանքը նույնպես այնուհետ պետք է ապահովեր Ազգային հետախուզության գերատեսչությունը:

Համապատասխան ուշադրության չէր արժանացել նաեւ ԿՀՎ-ի այն տեղեկատվությունը, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը պատրաստում է հազարամյակը «փակել» խոշոր ահաբեկչությամբ:

Սկսեցին լուրջ փոփոխություններ հատուկ ծառայությունների գործունեության մեջ: Օրինակ, ՀՖԲ (FBI) տնօրեն Ռոբերտ Մյուլլերին առաջարկվեց ներկա լինել երկրի նախագահին տրվող ԿՀՎ-ի ամենօրյա զեկույցներին: 

Ստեղծվեց Հակաահաբեկչական Ազգային կենտրոն (National Counterterrorism Centre – NCTC), որը օժտված էր մեծ լիազորություններով: ԿՀՎ-ի կազմում ստեղծվեց միջգերատեսչական վերլուծաբանական կենտրոն (think-tank), որտեղ կուտակվում էին ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բոլոր նյութերը: Այդ կենտրոնի ղեկավարը ամենօրյա զեկույցներ էր պատրաստում նախագահի համար եւ այցելում Սպիտակ տուն՝ անմիջապես ԿՀՎ-ի տնօրենից հետո:

Իհարկե, հետախուզության աշխատանքի ռեֆորմի մեջ կային առանձին պահեր, որ դուր չեկան ամերիկյան գեներալներին: Օրինակ, ռազմական հետախուզության բյուջեն այնուհետ պետք է առանձնանար ընդհանուր Զինված ուժերի բյուջեից եւ մտներ Ազգային հետախուզության դրամապանակը: Պենտագոնի գեներալներն այլեւս չէին կարող առաջինն օգտվել լրտես-արբանյակների տեղակատվական բլոկից եւ ըստ իրենց հայեցողության այդ բլոկից քաղվածքներ ուղարկել հետախուզական գործակալություններին: Ազգային հետախուզության գործակալությանն իրավունք տրվեց նաեւ արգելքներ ստեղծել կադրեր նշանակելիս ռազմական ոլորտի երկրորդ էշելոնում: Անսպասելիորեն նախագահ Բուշը որոշեց, որ ամենօրյա հետախուզական զեկույցը նախագահին այսուհետ կկատարի ոչ թե Փորթեր Գրոսսը, այլ Ջոն Նեգրոպոնտեն: Իսկ Ռ. Մյուլլերը եւ Փ. Գրոսսը ներկա կլինեն այդ զեկույցին: Այլ խոսքերով, Նեգրոպոնտեն դարձավ «դատարանի գլխավոր գործավարը», չնայած, որ զեկույցի հիմնական նյութերը հավաքվում էին ԿՀՎ-ից:

Եվ այսպես, հետախույզները եւ լրտեսներն ունեն ինչպես բարեկամներ ու ընկերներ, այդպես էլ թշնամիներ ու հակառակորդներ՝ նույն հայրենիքի պետական օղակներում: Փաստն այն է, որ ինտելեկտը՝ լինի դա մարդկային թե էլեկտրոնային, հազվադեպ է տալիս անհերքելի ապացույցներ այս կամ այն հարցերով ու խնդիրներով, որոնք հետաքրքրում են քաղաքական գործիչներին, պետությունների ղեկավարներին: Դրանք ավելի շուտ ցուցանիշների հավաքածու են, որոնք հետախուզության վերլուծաբանները դարձնում են թաքնված իրականության գնահատական, կամ այլ խոսքով՝ կանխատեսում են ապագան…     

(շարունակելի)     

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արցախի ու Ադրբեջանի հաջորդ հանդիպումը Բաքվում կազմակերպելու հրավերը ծուղակ է»

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է այսպէս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում. ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ, ԵՍ ՈՂՋ ԵՄ. Հայկ Մամիջանյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Ձախողված լրագրողը կրկին կիսվել է հայոց պետականության և ցեղասպանության մասին իր տնայնագործ մտքերով. Արթուր Խաչիկյան

24/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել. առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ. Գևորգ Դանիելյան

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է այսպէս

Ամենաշատ ընթերցվածը

24 Ապրիլի, 2026

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

24/04/2026

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս - Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք»,...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026

Հատկապես ապրիլի 24-ին շեշտվում է հայության փրկության հավերժական բանաձեւը՝ «ամեն հայ՝ մեկ ոսկի»: Հատկապես այսօր մեր միտքը արդի Չանղըրըի՝ Բաքվի...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026

Այսօր ավելի ու ավելի է դժվարանում խոսել ցեղասպանությունների բացառման մասին, քանի որ դրանց նման երեւույթներ կատարվում են հենց մեր կողքին,...

ԿարդալDetails
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026

Մեզնից ոմանք դեռեւս չեն գիտակցում իմաստն ու տարողությունը այն սխրանքի, որը, թերեւս ակամա կամ բնազդաբար, իրականացրել են մեր հայրերն ու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական