Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկը բռնատեղահանված արցախցիներից

Գեղամ Մկրտչյան
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 …Նա նստում է Գյումրու Սբ. Յոթվերք եկեղեցու դիմացի բանուկ մայթի միշտ նույն  նստարանին, առջեւը՝ գետնին փռված շորի վրա խնամքով դարսած, ակնհայտորեն՝ վաճառելու համար նախատեսված մի 3-4 զույգ բրդյա գունավոր տաք գուլպա, մի զույգ չստեր կամ ծալված մի շոր, ուրիշ ինչ-որ մի բան, դրանց ետեւում՝ հատ-հատ դրված մանրադրամներ, որոնց նշանակությունն այդտեղ առաջին պահին, քիչ հեռվից չես կարող միանշանակ գնահատել: Խնամված, պատկառելի տեսքով լուռ ու համեստ նստած ծեր մարդու մի ձեռքը միշտ հենված է ձեռնափայտին, եւ ձեռքն ու ձեռնափայտը միասին համաչափ դողում են:

Արդեն որերորդ անգամ, հերթական կիրակին եկեղեցի այցիս տեսնելով նրան նույն տեղում այդպես նստած, եկեղեցուց դուրս գալուց հետո որոշ տարածությունից մի երկու րոպե ուշադիր հետեւեցի: Ի վերջո ընդհանուր պատկերացում կազմելով ինչն ինչոց է, մոտեցա:

Երբեմն մարդու ցավը հարցնելն ու սրտակից լինելը, նրան խոսելու, արտահայտվելու առիթ տալն էլ կարող է թեկուզ փոքրիկ հոգեկան աջակցություն լինել: Նստեցի կողքին: Հարց տվեցի… Ղարաբա՛ղցի եմ, ասաց, ու արցախյան հնչերանգն էլ խոսքում զգացվեց: Ասաց՝ 40-քանի տարի ապրել է Բաքվում: Սումգայիթի դեպքերից հետո նախ եկել է Հայաստան:

– Հետո, երբ Շուշին ազատագրվեց, ուրախացանք, գնացինք էնտեղ ապրեցինք: Երբ մյուս պատերազմին թուրքերը Շուշին գրավեցին, գնացինք Ստեփանակերտ…

Բայց Ստեփանակերտն էլ, ավաղ, վերջնական հանգրվան չեղավ, ու հիմա այստեղ են: Ապրում են վարձով, ամիսը 130 հազար դրամ է վճարը, մի երեւի 30 հազար էլ կոմունալ ծախսերն են լինում:

– Նստում էսպես մուրացկանություն եմ անում, որ հասցնենք: Տանտերն ասում է՝ վարձը տվեք կամ տանից դուրս եկեք…

Տեսնում եմ՝ ինքը մուրացկան չէ, ուղղակի հիմա կարիքի մեջ է եւ ապրելու նվազագույն պայմանը չկորցնելու համար նաեւ փող է հավաքում: Մեր զրույցի ընթացքում ոչ հաճախ, բայց մանրադրամ դնողներ լինում էին, երեւի եկեղեցուց դուրս եկած մի ջահել կին էլ 1000-դրամանոց մեկնեց: Ինքն ամեն մեկին շնորհակալություն հայտնում, բարի խոսքով օրհնում է:

Հարցրի՝ ի՞նչ ընտանիք ունի: Ինքն է, կինը եւ 51 տարեկան աղջիկը՝ փոքր երեխայի հետ: Ինքն 87 տարեկան է, երեւում էլ է, որ առողջությունն արդեն այն չէ, մեկ ամիս առաջ էլ վիրահատվել է՝ լեղապարկն են հեռացրել: Կինը 80 տարեկան է, բավական առողջ, եփութափը կարողանում է: Երկուսով 75 հազար թոշակ են ստանում՝ Արցախում ստացածից մի փոքր պակաս, բայց թոշակը տան վարձի ու կոմունալի ընդհանուր գումարի կեսն էլ չէ: Իսկ աշխատանք-բա՞ն. ակնարկս  աշխատունակ տարիքի աղջկան էր վերաբերում: Պարզվեց՝ աղջիկն էլ առողջական խնդիր ունի, բացի այդ էլ՝ «աշխատանք չկա»:

– Բայց պետությունը չի՞ օգնում,- հարցնում եմ:

– Չէ, կտրել են,- պատասխանում է:- Ասում են՝ ձեզ վաուչեր ենք տալու, որ տուն առնեք: Է, ո՞ւր է… 

Դեմն էլ Շիրակի խստաշունչ ձմեռն է: Ինչպե՞ս օգնել իր տունուտեղից զրկված այս ծեր, բարի ու տառապած մեր հայրենակցին, բնավեր եղած նրա ընտանիքին: Գյումրին, այստեղ ապրողն էլ, իհարկե, դեռ քիչ խնդիրներ չունի: Դրանով հանդերձ՝ մենք ե՞րբ պիտի նորից ինչ-որ չափով դառնանք այնպիսին, որ ապրենք նաեւ մեր հայրենակցի, մեզ նմանի ցավով, գոնե այնքան որ, օրինակ, դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, ծաղիկ ծախողը չթանկացնի ծաղիկները, այսպիսի դեպքում էլ այս կամ այն բնակարանատերը չօգտվի հայրենակցին պատուհասած դժբախտությունից առաջացած նեղ վիճակից ու բազմապատիկ չթանկացնի իր ազատ բնակարանի վարձը:

Երեւի մեր պետությունն անում է ինչքան կարող է, բայց խնդիրներ դեռ կան ու կլինեն: Դիմում եմ քաղաքիս այն կազմակերպություններին, հաստատություններին ու անհատներին, որոնք կկարողանային հնարավորինս աջակցել եւ օգնել այս ընտանիքին:    

Հիշենք՝ բարին անելը, բարիք գործելը, նաեւ, անողին վեհացնում է:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտական պարբերականի հոբելյանական համարը ընթերցողների սեղանին

Հաջորդ գրառումը

Պատմությունը քմահաճ չէ: Խորասուզվելով հակամարտության պատմական պատճառների մեջ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Պատմությունը քմահաճ չէ: Խորասուզվելով հակամարտության պատմական պատճառների մեջ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական