Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծանուն մտավորական Երվանդ Ազատյանի հիշատակին

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Խավարն անվերջ անիծելու փոխարեն մեկ մոմ վառիր` շուրջդ լուսավորելու համար: 

Վազգեն Ա Կաթողիկոս
 
Ցավով տեղեկացանք, որ մարտի 25-ին՝ Բուենոս Այրեսում Թեքեյան կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը մասնակցելուց հետո, վերադարձի ճանապարհին, առողջության վատթարացման պատճառով Մայամիի հիվանդանոց տեղափոխված սփյուռքահայ խմբագիր, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Երվանդ  Ազատյանը կարճատեւ հիվանդությունից հետո հրաժեշտ տվեց կյանքին: Անհավատալի է: Շատ եմ ցավում: Մեզանում մահանալուց հետո սովորաբար շռայլ բառերով մեծարում ու երբեմն էլ չեղած հատկանիշներ են վերագրում հանգուցյալին: Բայց սա այն դեպքն է, երբ վստահաբար եւ առանց որեւէ տարակարծության կարող ենք ասել՝ անուրանալի մեծություն, ազգային արժեք, անխոնջ, վաստաշատ մտավորական կորցրեցինք:
Երվանդ Ազատյանը հետպատերազմյան սերնդի վերջին մոհիկաններից էր, քայլող հանրագիտարան: Վերջին յոթանասուն տարիների սփյուռքյան մեծաքանակ վճռորոշ իրադարձությունների վկան, մասնակիցն ու դերակատարը: Կուսակցական գաղափարախոսության նվիրյալն ու մամուլի երախտավորը միշտ գտնվելով իրադարձությունների կիզակետում, անաղարտ մնաց, գաղափարին ու գրչին հավատարիմ:
Հայ պարբերական մամուլի երախտավոր Երվանդ Նազարեթի Ազատյանը (Էդմոնդ Կոտալազյան)  ծնվել էր 1935 թվականի մայիսի 13-ին  Բեյրութում: 1958 թվականին ավարտել էր Բեյրութի Ամերիկյան համալսարանը, 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» եւ Դետրոյթի «Ուեյն» նահանգային համալսարանները: 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթօնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արեւ» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի, «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, վերջին տարիներին՝ խմբագիր եւ սյունակագիր, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ» անգլերեն հանդեսի, 1991 թվականից՝ Երեւանի «Ազգ» օրաթերթի, 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից եւ գլխավոր աշխատակիցներից: Մինչեւ վերջին օրերին հեղինակեց «Պայքար» գրական եռամսյա հանդեսի, «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրականները, որոնց մեծ մասը հրապարակագրության դասական գոհարներ են:

Թեեւ բնակվում էր հեռավոր ԱՄՆ-ում, սակայն նրա ամենատես հայացքն ու լուսավոր միտքը հայրենիքի զարկերակի վրա էր, եւ պատահական չէր, որ շատ ու շատ հայրենաբնակներից առավել խորությամբ էր զգում նրան սպառնացող վտանգներն ու ամեն անգամ խորությամբ եւ իրատեսորեն վերլուծելով կացությունը՝ փորձում էր մատնանշել դրանցից դուրս գալու հնարավոր ուղիները: Տասնամյակներ շարունակ Երվանդ Ազատյանի սուր ու  արհեստավարժ գրիչը լուսաբանում էր հայկական աշխարհի ամենակարեւոր, ամենամտահոգիչ ու արդիական թեմաները: Նրա հայերեն եւ անգլերեն  վերլուծությունները տպագրվում էին  «Պայքար», «Արմինիըն Միրիըր սփեքթեյթըր» եւ «Ազգ» թերթերում: Դրանց ընտրանին լույս տեսավ  նաեւ առանձին՝ գրքերով, դառնալով վերջին 40 տարիների հայկական սփյուռքի եւ Հայաստանի անցուդարձի կարեւոր վավերագրերից մեկը: Ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացումների ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին դիպուկ ու ազդեցիկ հոդվածներն իրենց շահեկանությամբ եւ օբյեկտիվությամբ, իրադարձությունները կանխատեսելու եւ դրանց ամբողջական վերլուծությունը ներկայացնելու հմտությամբ, միշտ առանձնացրել են Ազատյան հոդվածագրին:

Վաստակաշատ մտավորականին հատուկ էր նաեւ գրականագիտական պրպտումներ կատարելու անվիճելի ձիրքն ու հմտությունը: Բառի ու տառի արժեքն իմացող վարպետը փայլուն էր ներկայացնում իր հետազոտության ծիրում հայտնված հեղինակին ու ստեղծագործությունները: Հենց այդ հատկանիշների եւ մեծ աշխատասիրության արդյունքում էլ նա մեզանում եղավ ու մնաց անգերազանցելի թեքեյանագետը: Արեւմտահայ բանաստեղծության Թումանյան-Թեքեյանին նվիրված նրա ուսումնասիրությունները գրական մեծ արժեք են ներկայացնում եւ ունեն ուսանելի շատ կողմեր: Դա են վկայում նաեւ նրա գրաքննադատական հոդվածները արեւմտահայ գրականության դասականների, ժամանակակից գրողների ստեղծագործությունների մասին, որոնք մեծ հետք  են թողել  ժամանակակից հայ գրականագիտության զարգացման ասպարեզում:

Անխոնջ մտավորականը նաեւ հստակ քաղաքական ու քաղաքացիական կեցվածք ուներ: Վաղ տարիքից անդամագրվելով ՌԱԿ-ին, որին իր ողջ կյանքում եղավ ու մնաց գաղափարախոսության ջատագովը, հավատավոր զինակիցն ու մշտապես պայքարեց նյութական եւ այլ ակնկալիքներով կուսակցություն ներթափանցած պատեհապաշտների դեմ: Ընդհանրապես ՌԱԿ-ում մշտապես գործել են երկու՝ գաղափարախոսության նվիրյալ ազնիվ մտավորականների եւ խաչագողերին հատուկ մտածելակերպով մարդկանց թեւեր: Կուսակցության վարկը միշտ բարձր է եղել, երբ ավելի ուժեղ է եղել առաջին թեւը: Բայց, ցավոք, եղել են տարիներ, երբ հակառակ թեւն է գերակշռող եղել, հենց որի դեմ էլ մշտապես անդուլ պայքար մղեց Երվանդ Ազատյանը:

Ազատյանն այն փոքրաթիվ սփյուռքահայ գործիչներից էր, որ թեեւ ծնվեց ու ամբողջ կյանքն ապրեց Սփյուռքում, սակայն եղավ ու մնաց հավատավոր հայրենապաշտ: Երբեք չօտարացավ Հայրենիքից, այլ ապրեց նրա առօրյայով, տխրեց նրա վիշտ ու ցավով, երջանկացավ ձեռքբերումներով եւ թեւավորվեց հաղթանակներով: Մեծ ներդրում ունեցավ ոչ միայն սփյուռքահայության, այլեւ  Հայաստանի մշակութային ու գրական կյանքի զարգացման գործում: Մոտ 25 տարի լինելով ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի տնօրեն, նա անգնահատելի աշխատանք կատարեց սփյուռքի ու Հայաստանի մշակութային կառույցների աջակցության հարցում: 1990-ականների  դժվարին տարիներին այս հիմնադրամի միջոցով զգալի օգնություն ցույց տրվեց Մատենադարանին, մշակույթի ու գրականության հայտնի դեմքերին:  Հետագա տարիներին ղեկավարելով Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը, նա  շոշափելի ազդեցություն է ունեցավ նաեւ սփյուռքի եւ Հայաստանի մամուլի, մշակութային օջախների ու կազմակերպությունների աջակցության հարցում: Պատահական չէր, որ Հայրենիքում էլ Ազատյանը ճանաչված, սիրված ու գնահատված մտավորական էր: Այդ են հավաստում  նրա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ եւ մի քանի ԲՈւՀ-երի պատվավոր դոկտոր լինելու իրողությունները: Ինչպես նաեւ այն, որ արժանացել է Հայ եկեղեցու Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ, Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշանների, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով եւ մեծաքանակ այլ պարգեւների արժանացած լինելու փաստը:

Տաղանդավոր քաղաքագետի ու գրականագետի, հրապարակախոսի, խմբագրի, հասարակական գործչի, հայկական աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկի եւ մեծ հայ Երվանդ Ազատյանի կորուստն անկասկած զգալի է լինելու ողջ Հայկական աշխարհի համար:

Խորը ցավն անթեղելով նշեմ, որ պատիվ եմ ունեցել բարեկամը, գործընկերն ու գրչակիցը լինելու: Կրկին ցավում եմ շատ եւ հպարտանում, որ երբեմն խաչվել են մեր ուղիները եւ դրանից ավելի արգասաբեր է դարձել նաեւ իմ գրիչը:

Հայ մտավորականության նահապետ, գաղափարի ու գրչի հավատարիմ աշխատավոր, սիրելի, շատ հարգելի ուսուցիչ, ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ դեպի երկնային կյանք: Ապրած յուրաքանչյուր օր ու ժամ շուրջդ լուսավորելու համար մոմեր վառեցիր ու այդպես այրվելով էլ գնացիր, որ հավերժ մնաս: Հիշատակդ հավերժ խնկարկելի…

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պգդ, պրոֆեսոր

Նախորդ գրառումը

Կառավարելի դարձնել արհեստական բանականության գործիքների զարգացումը

Հաջորդ գրառումը

ՔՊ-ն 4 մլն դրամ վարձավճարով Երեւանի կենտրոնում գրասենյակ կբացի

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ն 4 մլն դրամ վարձավճարով Երեւանի կենտրոնում գրասենյակ կբացի

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական