Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարիամ Շախմուրադյանը հայ գիտական միտքը ներկայացրեց նաեւ միջազգային «Նոր քարի դարի հնագիտության համաշխարհային կոնգրեսում»

ԱԶԳ
14/03/2025
- 14 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայում կայացած «Նոր քարի դարի հնագիտության համաշխարհային կոնգրեսին»  ակտիվ մասնակցություն է ունեցել պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Մարիամ  Շախմուրադյանը: Նրա թեկնածուական ատենախոսությունը հնագիտական ուսումնասիրության նյութ հանդիսացող, այսպես կոչված, «անապատի օդապարուկների» մասին է: Դրանք մեծ չափեր եւ բազմազան ձեւեր ունեցող քարե կառույցներ են, որոնց նշանակությունը մինչ օրս պարզաբանված չէ: Առ այսօր հայտնի վաղագույն օդապարուկները հայտնաբերվել են Հորդանանում եւ թվագրվում են մ.թ.ա. X հազարամյակով: Հայաստանում հայտնաբերվել են շուրջ 200 օդապարուկներ՝ Արագածի հարավ-արեւմտյան եւ հարավային փեշերին: Երիտասարդ գիտնականը վերոնշյալ թեմայի շուրջ բանախոսություններով հանդես է եկել մի շարք երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, Չեխիա եւ այլն), իսկ վերջինը՝ Թուրքիայի Շանլիուրֆա (պատմական Եդեսիա, հետագայում՝ Ուրֆա) քաղաքում կայացած՝ հնագիտության համաշխարհային կոնգրեսում: Մարիամի հետ զրույցս կոնգրեսին քննարկված հարցերի, իր զեկույցի եւ իր ստացած տպավորությունների մասին է:

– Ի՞նչ օրակարգ ուներ Թուրքիայում նոյեմբերի 4-9-ին անցկացված «Նոր քարի դարի համաշխարհային կոնգրես»-ը: Ովքե՞ր էին ներկայացված գիտաժողովում, եւ ի՞նչ զեկույցներ էին առավել հիշատակելի:

– Կոնգրեսին մասնակցում էին աշխարհի ամենատարբեր անկյուններից ժամանած հնագետներ եւ հարակից գիտակարգերի ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին նոր քարի դարի (մ.թ.ա. XI-VI հազարամյակներ) հասարակությունների կենցաղի եւ հավատալիքների, հնագույն անասնապահության ու երկրագործության, մոնումենտալ ճարտարապետության եւ արվեստի վերաբերյալ նորագույն ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկվեցին աշխարհի տարբեր անկյունների նորքարեդարյան մշակույթների առաջացման եւ զարգացման հիմնահարցերը:

Ամենահիշարժան զեկույցներից էին, օրինակ, Վալեսկա Բեքերի՝ «Անգլուխ մարդակերպ պատկերները նորքարեդարյան Եվրոպայում» բանախոսությունը: Նաեւ Իան Քուիջթի, Ջոն Մագնուսենի, Ջեյմս Ֆրեյզերի՝ «Ես ապրում եմ, ես մահանում եմ, ես նորից ապրում եմ. Մերձավոր Արեւելքի նոր քարեդարյան կրածեփ գանգերի կենսապատումը» զեկույցը, որի շրջանակում լուսաբանվեցին նշված ժամանակաշրջանի բարդ հուղարկավորության ծեսերը: Կոնգրեսի կարեւորագույն եւ նշանակալից զեկուցումներից էին Վերին՝ Հայոց Միջագետքում՝ Եդեսիայի (Ուրֆայի) շրջանում հայտնաբերված, թերեւս ամենահայտնի եւ հեղաշրջիչ նշանակություն ունեցող Գյոբեքլի թեփե եւ Կարահան թեփե վաղ նորքարեդարյան հնավայրերի վերաբերյալ ուսումնասիրությունները: Այս համատեքստում, իմ կարծիքով, առավել ուշագրավ էին մի շարք զեկույցներ: Դրանց թվում էր Լի Քլէրի, Յորիս Փիթրսի, Բրիգիտտա Շաթի՝ «Գյոբեքլի թեփե» նախագծի պատմությունը, կազմակերպումը եւ հետազոտական ռազմավարությունները» զեկույցը, որով ներկայացվեցին հնավայրի ուսումնասիրության ողջ ընթացքը, ձեռքբերումները եւ նշանակությունը:

Հիշատակելի է նաեւ Նեջմի Քարուլի՝ «Կարահան թեփեն՝ նորքարեդարյան հասարակությունների կայացման համատեքստում» բանախոսությունը, որը նվիրված էր այս հնավայրի դերին ու նշանակությանը վաղ երկրագործական հասարակությունների կազմավորման գործընթացներում: Ուշագրավ էին նաեւ Ստեֆանի Էմրայի, Նադյա Պոլլաթի, Յորիս Փիթրսի՝ «Գյոբեքլի թեփեի 25-ամյա հնակենդանաբանական հետազոտությունները. ներկա իրավիճակը եւ ապագա հեռանկարները» եւ Յորիս Փիթրսի, Ստեֆանի Էմրայի, Նադյա Պոլլաթի, Օզլեմ Սարիթաշի, Նեջմի Քարուլի՝ «Համեմատական վերլուծության հիմքերը Ta  Tepeler նախագծում. որքանո՞վ են տարբեր Գյոբեքլի թեփեն եւ Կարահան թեփեն» զեկույցները: Վերջինում քննարկվեցին երկու հնավայրերի նմանության եզրերը եւ տարբերությունները:

Ընդհանուր առմամբ, կոնգրեսի թեմատիկան անչափ բազմաբովանդակ ու հետաքրքիր էր, եւ մի շարք՝ մեկը մեկից հիշարժան զեկուցումներ ներկայացվեցին, որոնց համատեքստում քննարկվեցին նաեւ Հայաստանի նշված ժամանակաշրջանի հնավայրերը եւ մշակութային իրողությունները:

– Ո՞նց ընդունվեց ձեր ելույթը, ի՞նչ քննարկումներ ծավալվեցին դրա շուրջ, ի՞նչ կարծիքներ հայտնվեցին այլ գիտնականների կողմից, կայի՞ն ընդդիմախոսներ:

– Իմ «Անապատի օդապարուկների ձեւաբանական վերլուծությունը. միջտարածաշրջանային համեմատական ուսումնասիրության եւ դաշտային աշխատանքների արդյունքները» զեկույցը մասնակիցների կողմից մեծ հետաքրքրությամբ ընդունվեց: Քննարկումների ընթացքում շեշտվեց թեմայի արդիականությունը՝ հաշվի առնելով օդապարուկների ձեւերի մեծ բազմազանությունը եւ դրանց ուսումնասիրության ու մեկնաբանության խիստ պակասը: Հատկապես մեծ արձագանք ունեցան միջտարածաշրջանային համեմատական վերլուծության արդյունքները, որոնք հնարավորություն տվեցին տեսնելու օդապարուկների տարբեր մոդիֆիկացիաները եւ դրանց զարգացման ընթացքը: Քննարկումները հիմնականում ընթացան մի շարք հարցերի շուրջ: Քննարկվեցին օդապարուկների գործառույթների հնարավոր բազմազանությունը՝ կախված դրանց ձեւից եւ այլ կառուցվածքային առանձնահատկություններից: Առաջ քաշվեց մեթոդաբանական մոտեցումների հարցը: Որոշ հետազոտողներ ընդգծեցին, որ ներկայացված ձեւաբանական չափանիշները կարող են լրացվել GIS տեխնոլոգիաներով եւ հնագիտական մոդելավորմամբ՝ ավելի հստակ եզրակացությունների հանգելու համար: Քննվեց տարածաշրջանային տարբերությունների բացատրությունը: Որոշ հետազոտողներ օդապարուկների կառուցվածքային տարբերությունները փորձեցին կապել շրջակա միջավայրի փոփոխությունների, բնակչության տեղաշարժերի եւ տնտեսական պայմանների հետ:
Ընդհանուր առմամբ, ելույթս շատ դրականորեն ընդունվեց: Ընդդիմախոսություններ չեղան:

– Ի՞նչն էր հատկապես տպավորիչ պատմական Հայաստանի քաղաքներ, հնավայրեր ձեր այցի ընթացքում: Ի՞նչ էք տեսել, ի՞նչ զգացել:

– Հատկապես տպավորիչ էին այցերը դեպի Գյոբեքլի թեփե, Կարահան թեփե, Չաքմաք թեփե եւ Ուրֆայի շրջանի այլ նշանավոր վաղ նորքարեդարյան հնավայրեր, որոնք անգնահատելի նշանակություն ունեն՝ որպես մարդկության վաղ նստակյաց կյանքի, մոնումենտալ պաշտամունքային ճարտարապետության եւ հասարակության կազմակերպման եզակի վկայություններ: Յուրաքանչյուր հուշարձան առանձնահատուկ տեղեկություն է հաղորդում նորքարեդարյան համայնքների մասին, նրանց հավատալիքների, աշխարհընկալման եւ կյանքի կազմակերպման վերաբերյալ:

Այցելեցինք նաեւ Ուրֆայի հնագիտական թանգարան, որն իրապես շատ տպավորիչ էր: Այնտեղ ներկայացված է բացառիկ հավաքածու՝ ընդգրկելով վաղ երկրագործական եւ կոմպլեքսային հասարակություններին, հին քաղաքակրթություններին (մ.թ.ա. XI-I հազարամյակներ) պատկանող ամենատարբեր առարկաներ, քանդակներ, գեղարվեստական եւ մշակութային արժեքավոր նմուշներ, որոնք օգնում են վերակազմել անցյալի ամբողջական պատկերը:

Ընդհանուր առմամբ, այս այցը ոչ միայն ակադեմիական մեծ արժեք ուներ, այլեւ թույլ տվեց անձամբ շոշափելու նորքարեդարյան աշխարհի ժառանգությունը, տեսնելու այն տեղանքները, որտեղ ձեւավորվել են մարդու առաջին նստակյաց համայնքները, հնագույն տաճարական համալիրները, եւ խորապես ընկալելու դրանց պատմական նշանակությունը: Դա իսկապես բացառիկ եւ հիշարժան փորձ էր:

– Ո՞րն է նման գիտաժողովների մոտակա եւ հեռահար օգտակարությունը, նպատակամղվածությունը:

– Նման գիտաժողովները հարթակ են ստեղծում հնագիտական նորագույն հետազոտությունների լուսաբանման, փորձի փոխանակման եւ մասնագիտական քննարկումների համար: Մասնավորապես, նշված կոնգրեսը հնարավորություն ընձեռեց տարբեր երկրների հետազոտողներին ամփոփելու եւ համեմատելու աշխարհի տարբեր տարածաշրջանների նորքարեդարյան հնագիտության նորագույն ուսումնասիրությունների արդյունքները, քննարկելու նոր մեթոդաբանություններն ու մոտեցումները, ինչպես նաեւ խթանելու ապագա համագործակցությունները: Նման գիտաժողովները կարեւոր դեր ունեն նաեւ հնագիտական ժառանգության պահպանման ու ճիշտ մեկնաբանման գործընթացում՝ ապահովելով, որ նորագույն գիտական տվյալները ներդրվեն համաշխարհային գիտության մեջ: Այսպիսի գիտաժողովները շատ կարեւոր են նաեւ Հայաստանի համար, քանի որ մեր երկրում նույնպես նորքարեդարյան բազմաթիվ հուշարձաններ են հայտնաբերվել (Ակնաշենի Առատաշենի, Մասիս բլուրի բնակատեղիներ եւ այլն), որոնք նստակյաց կյանքի, անասնապահության եւ երկրագործության վաղ զարգացումների տեսանկյունից կարեւոր տվյալներ են հաղորդում եւ կարեւոր տեղ ունեն ավելի լայն տարածաշրջանային համատեքստում:

– Եղա՞ն դեպքեր, երբ հարցականի տակ դրվեցին հնագիտական նյութերի հայկականությունը, երբ բուն հայկական ծագում ունեցող նյութերը փորձեցին այլ ազգերի կողմից «սեփականվել»: Ընդհանրապես, նման դեպքերում մեր գիտնական-մասնագետները ի՞նչ գործուն քայլեր են ձեռնարկում:

– Ո՛չ, նման դեպքեր չեն եղել, քանի որ գիտաժողովը նվիրված էր հնագիտական մի դարաշրջանի, երբ գոյություն ունեին մարդկային խմբեր եւ ո՛չ ժողովուրդներ/էթնոսներ: Գիտաժողովի շրջանակներում քննարկումները վերաբերել են բացառապես նորքարեդարյան հնագիտությանը՝ գիտական, մեթոդաբանական եւ տեսական տեսանկյուններից: Բայց փոխարենը՝ Ուրֆայի հնագիտական թանգարանի վաղ, հռոմեական, բյուզանդական, իսլամական շրջանի ցուցանմուշների կողքին չտեսանք տարածաշրջանում հայկական անժխտելի հետքը ներկայացնող որեւէ ցուցանմուշ…

Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Գյումրու ընտրություններ. ՔՊ-ն ագրեսիվ է տրամադրված

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Գյումրու ընտրություններ. ՔՊ-ն ագրեսիվ է տրամադրված

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական