Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մայր Հայաստան». նորաստեղծ շարժման անդամները վստահեցնում են՝ պայքարը մինչեւ վերջ են տանելու

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ընդդիմադիր նոր շարժում է ստեղծվել՝ «Մայր Հայաստան»: Նախաձեռնող խմբի անդամները հիմնականում քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ են՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, լրագրող, ազգությամբ եզդի Բորիս Մուրազին եւ այլք: 44-օրյա պատերազմից հետո, բացի խորհրդարանական ընդդիմության կողմից նախաձեռնված շարժում-հանրահավաքները, քաղաքացիական տարբեր այլ շարժումներ նույնպես պահանջել ու պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նույնական է նաեւ «Մայր Հայաստան»-ի պահանջը, այն է՝ «պաշտպանել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային-պետական շահերը՝գործող վարչախմբի հեռացման միջոցով»: Հաջողության կհասնի՞ նոր ստեղծված շարժումը, թե՞ այն մյուսների նման կբավարվի սոսկ մի քանի հանրահաքներ կամ քննարկումներ կազմակերպելով: Հարցերի պատասխանն «Ազգ»-ը փորձել է շարժման անդամ Հովհաննես Հարությունյանից ստանալ:

– Նախաձեռնության գաղափարախոսությունը, ենթադրելի է, մոր` միավորողի, առանցքի շուրջը պետք է լինի: Բայց ո՞ւր է ձեր շարժման «մայրը»:

– Մայիսի 28-ին՝ հայ ժողովրդի համար պատմական խորհուրդ ունեցող այդ օրը, մենք՝ երկրի պետականության, ազգի ճակատագրի համար մտահոգ մի խումբ գաղափարակիցներով հիմնադրեցինք «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը: Այն օրհասական վիճակը, որում ապրում ենք այսօր, աննախադեպ է իր մարտահրավերներով: Անգամ 1992 թվականին, երբ պատերազմի մեջ էինք ու կորցրել էինք Արցախի շուրջ 49 %-ը, վիճակն այսքան վտանգավոր չէր, քանի որ չունեինք թշնամու կողմից զավթված Հայաստանի Հանրապետություն: Իսկ աայսօր, այո, թշնամու կողմից ու կառավարվող իշխանությոգնների ձեռամբ զավթված է մեր երկիրը, եւ այս օրհասական վիճակից դուրս գալու միակ ճանապարհը համազգային համախմբումն է: Մեր շարժման մայրը՝ առանց չակերտների, հենց Հայաստանն է, որն իր շուրջ պետք է համախմբի բոլոր իր զավակներին, քանզի օրվա հրամայականն է այդպիսին:

– Դուք ասում եք, թե ամեն բան կորած չէ, եւ վտանգավոր են նահանջի տանող բոլոր թեզերը:

Համաձայն եմ: Բայց մարդկանց ինչպե՞ս եք համոզելու, որ փրկության բանալին ձեր ձեռքում է:

– Այո, ամեն բան կորած չէ, եւ հնարավոր է կանգնեցնել դեպի կործանում տանող ընթացքը: Մենք մարդկանց չենք համոզելու, որ փրկության բանալին մեր ձեռքում է, որովհետեւ փրկության բանալին հենց յուրաքանչյուրի ձեռքում է, որ իրեն Մայր Հայաստանի զավակն է համարում: Մենք ուղղակի փորձում ենք միավորողի, համախմբողի դերը ստանձնել: Պատմության էջերից ենք քաջատեղյակ՝ երբ հայը համախմբվում է, հաղթանակն անկասելի է դառնում:

 – Տեսեք, դուք նաեւ ասում եք, թե «մենք հիմա խեղդվում ենք գետում, բայց ծառի մի ճյուղ ենք գտել, բռնվել ենք, շունչ ենք քաշում»: Հասկանալի է, չէ՞, որ անգամ հաստափոր գերանը մեզ չի փրկի, եթե լողալ չգիտենք ու զուրկ ենք լողալու ընթացքում մեկս մյուսին օգնելու կամքից: Դուք «լողալու» ի՞նչ նոր, մեզ անհայտ մեթոդ եք առաջարկում:

– Մենք լողալ իմացել ենք ու հիմա էլ գիտենք, պարզապես այժմ ծանր վիրավոր ենք ու չենք կարողանում իրացնել մեր ունակությունները: Համընդհանուր համախմբման պարագայում կարող ենք կյանքի կոչել մեր շարժման կողմից առաջ բերված երեք նպատակները, որի իրականցաման պարագայում կկասեցնենք այս մահաբեր ընթացքը:

 – Շեշտում եք, որ երիտասարդությունը պետք է նախաձեռնող լինի, բայց այսօր երիտասարդությանն, օրինակ, հետաքրքրում է մեքենաների ապակիների մգացման հարցը, դրա համար են փողոց դուրս գալիս: Իհարկե, դա միայն նրանց մեղավորությունը չէ: Հիմա դուք ձեր հասկակիցներին ինչպե՞ս եք հրամցնելու, որ երկրի առաջնային հարցն անվտանգությունն է, ոչ թե, օրինակ, «պլյոնկա»- ն:

– Մեր թիմով արդեն տեւական ժամանակ է, ինչ ամեմօրյա աշխատանք ենք իրականացնում երիտասարդների շրջանում: Երիտասարդներին հանդիպող խնդիրները, խոչնդոտները բազմաթիվ են, եւ դրանցում մեղադրել միայն երիտասարդներին չի կարելի: Ես հավատում եմ, որ մենք տեսնելու ենք իր ապագայի համար պատասխանատվություն ստաձնող երիտասարդների համախմբումը: Եվ հենց դա՛ էլ կնպաստի հասարակության համընդհանուր միավորմանը, ինչն այսօր մեզ այդքան անհրաժեշտ է:

– 2020 –ի պատերազմից հետո ընդդիմության նախաձեռնած գրեթե բոլոր ակցիաներին, ցույցերին դուք մասնակցել եք: Փաստ է` դրանցից եւ որեւէ մեկը չհաջողեց: Մի՞թե հիասթափեցնող չէ, կամ դուք ինչպե՞ս եք հաջողելու:

– Դժվար է, իրոք դժվար է այսպիսի իրավիճակում շարունակել պայքարը, բայց հակառակ դեպքում… Հակառակ դեպք ուղղակի չկա, որովհետեւ մենք պատրաստ չենք հանձնվել թշնամուն եւ համակերպվել անհայրենիք գոյությանը, այդ իսկ պատճառով պայքարելուն հակառակ կողմ չկա, մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչեւ վերջ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Յուրացումից՝ ուրացում

Հաջորդ գրառումը

«Ալիեւին նո՞ր ենք ճանաչում, Պետդեպո՞վ պետք է գնահատենք նրա ասածները»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Ալիեւին նո՞ր ենք ճանաչում, Պետդեպո՞վ պետք է գնահատենք նրա ասածները»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական