Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հուշ ցերեկույթ Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում նվիրված Վ. թեքեյանի ծննդյան 114-ամյակին

Կարբիի Վ. ԹԵՔԵՅԱՆԻ անվան միջն. դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Գայանե Օհանյանի նախաձեռնությանբ եւ հեղինակությամբ  տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 144-ԱՄՅԱԿԻՆ:

Այն իրականացավ 10բ դասարանի աշակերտների ակտիվ մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին` դպրոցի ուսուցչական կազմը, հյուրեր, ծնողներ, աշակերտներ:

Բացման խոսքով հանդես եկավ կրթօջախի տնօրեն Ժաննա Ավետիսյանը: Նա արժեւորեց օրվա խորհուրդն ու դպրոցի աշակերտությանը պատգամեց` սիրել արեւմտահայ մեծ բանաստեղծի պոեզիան, որը շարունակում է մնալ արդիական եւ խոր իմաստով մեզ է փոխանցում իր ժամանակի տագնապներն ու խոհերը…                 

Հայոց լեզվի ուսուցչուհի` Գայանե Օհանյանը, որը նախաձեռնել ու կազմակերպել էր  միջոցառումը, իր ելույթում ասաց. «Ցերեկույթը նվիրված է արեւմտահայ բանաստեղծ, հասարակական ակտիվ գործիչ, մեծ հայրենասեր ու երախտավոր Վահան Թեքեյանի ծննդյան 144-ամյակին, որի անունով էլ կոչվում է մեր կրթօջախը: Դպրոցում տարիների ընթացքում ձեւավորվել է  բարի եւ գեղեցիկ ավանդույթ. Թեքեյանի ծննդյան օրը  աշակերտների կատարմամբ կազմակերպվում է Թեքեյանական ընթերցումներ, անդրադարնալով  նրա  կյանքին ու գործունեությանը…

Պոետի մահից հետո ի պատիվ գրողի հիմնվում է Թեքեյան Մշակութային Միություն հասարակական կազմակերպությունը աշխարհի շատ երկրներում բացվում մասնաճյուղեր, որոնց գաղափարական հենքն է` նպաստել հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը, պահպանել , շենացնել հայ դպրոցը ,գնահատել ուսուցչին, որ ամեն օր մատաղ սերունդ է կրթում  ու ճանապարհում մեծ կյանք…

Միջոցառման ընթացքում աշակերտները ասմունքեցին Վ. Թեքեյանի բանաստեղծութ յուններից, արժեւորեցին եւ գնահատանքի խոսքեր հնչեցրին մեծ երախտավորի մասին` ոչ միայն որպես մեծանուն բանաստեղծի, այլեւ հասարակական-քաղաք ական գործչի, որ հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջանում անձնուրացության եւ նվիրումի օրինակ դարձավ:

Ինֆորմատիկայի ուսուցիչ Արաքսյա Մելքոնյանի մասնակցությամբ եւ ջանքերով Վ. Թեքեյանի մասին ցուցադրվեցին տեսանյութեր եւ նկարներ` նրա կյանքն ու գործը վավերացնող:

10ա դասարանի աշակերտուհի Գոհար Ավետիսյանի երգացանկի երգերով, 8ա դասարանի աշակերտ Նարեկ Ավետիսյանի դուդուկի կատարումներով, Աշոտ Գրիգորյանի պարային համույթի աղջիկների պարերի գեղեցիկ բեմադրություններով համեմվեց միջոցառումը:

Ներկաները բարձր տրամադրությամբ եւ սիրով նշեցին մեծանուն բանաստեղծի հոբելյանը` հաղորդակցվելով մարդերգակ բանաստեղծի անկրկնելի պոեզիային, իրազեկվելով նրա կյանքի փաստերին եւ ներշնչվելով ազգանվեր գործունեությամբ:

Նմանատիպ ցերեկույթ ավանդաբար կատարվում է յուրաքանչյուր տարի այդ օրը` հունվարի 21–ին:

Ցերեկույթին մասնակցում էր նաեւ դպրոցի նախկին տնօրեն Արսեն Օհանյանը: Նա իր խոսքում անդրադարձավ  կրթօջախի սերտ կապերի եւ  Թեքեյան Մշակութային Միության համագործակցության պատմությանը:                                                  

Շնորհակալական իր խոսքում Արսեն Օհանյանը ասաց. Ավելի քան 30 տարվա համագործակցության կենսագրություն ունի դպրոցը Թեքեյան Մշակութային Միության հետ, եւ դպրոցը կամրջում  է Մայր Հայրենիքը Սփյուռքի հետ եւ տարիներով ավելի հզորոնում ու ամրանում են կապերը շնորհիվ Սփյուռքի բարեգործական տարբեր ծրագրերի, ինչպիսին է` «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագիրը , որի շնորհիվ յուրաքանչյուր տարի ուսուցիչներին եւ դպրոցի անձնակազմին տրամադրվում է նյութական աջակցություն: Դա բարոյահոգեբանական մեծ աջակցություն է նրանց ,քանզի օգնություն ստացած յուրաքանչյուր ոք իրեն զգում է գնահատված եւ արժեւորված: Նորոգվել եւ գնվել է  գույք դպրոցի հանդիսության սրահի համար, գնվել են կեռասի տնկիներ, դեկորատիվ թփեր, կատարվել են համապատասխան աշխատանքներ եւ ծառատունկ, որոնց արդյունքում Կարբիի միջնակարգ դպրոցի մերձակա ամայի տարածքը կանաչապատվել է` վերածվելով կեռասենիների հոյակապ այգեստանի: Դա ունեցել է դաստիարակչական նշանակություն թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների, թե՛ դպրոցի անձնակազմի եւ թե՛ գյուղի հասարակության համար` երախտագետ սերունդ մեծացնելու առումով: Աշակերտներն ու ներկաները պետք է իրազեկ լինեն սրան:

Դպրոցի տնօրենություն

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ`

ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆ