Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ տնտաճը` 20 տոկոս. Պատասխանատուն` կատակասեր նախարարը

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Ընթացող շաբաթվա առաջին օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած լուրը` մինչեւ 2026 թվականը երկրի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մասին, առավել քան զգաստացնող էր, թեեւ այն ներկայացնող վարչության պետ Ա. Եգանյանի, 20 տոկոս տարեկան տնտեսական աճը ոգեւորող է պետք դիտարկել: Թեեւ այլ մասնագետների ու փորձագիտական կառույցների գնահատականներում ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճը ընթացող վարիվերումների պայմաններում որոշակիորեն անհասկանալի է, այսուհանդերձ փորձենք վստահել պետական սույն հաստատությանը, ինչքան էլ այն խոցելի լինի:

Գերակա ոլորտ է հռչակվում գյուղատնտեսությունը, որտեղ ըստ նախարար Վահան Քերոբյանի, աճը կապահովվի ներկայիս ՀՀ վարելահողերի շուրջ 50 տոկոսի մշակումը 70 տոկոսի հասցնելու արդյունքում: Ասել է թե` ներկայիս 220 հազար հեկտար մշակվող տարածությունները կդառնան մոտ 320 հազար հեկտար: Թե ինչ մշակաբույսերի հաշվին կընդլայնվեն տարածքները, կոնկրետ չի ասվում, սակայն նկատի ունենալով կառավարության նախորդ որոշումները, կարելի է գուշակել, որ դրանք կլինեն… հիմնականում խաղողի ու ծիրանի ինտենսիվ որակվող այգիների շնորհիվ : Այգին լավ բան է, անգամ քննարկման խնդիր չկա, միայն անհասկանալի է որտեղ է գյուղոլորտի առջեւ դրվող հիմնախնդիրը` ՀՀ պարենային ապահովության ու պարենանվտանգության հիմնահարցը: Հենց մեր օրերում ընթացող գործընթացներում հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնությանը մտահոգում է ոչ այնքան կոնյակի ու գինու արտահանումների ծավալը, որքան հացամթերքների ու կաթնամթերքների, կենդանական ու բուսական յուղերի, շաքարավազի, մսատեսակների, այլ առօրյա առաջնահերթությունների ժամ առ ժամ աճող գները, հիմնականում դրանց հումքը մեր բարեբեր հողերում չմշակելու խնդրի հետ: Միայն երկրի 3 մլն բնակչության հաց-հացամթերքների պահանջը բավարարելու համար, ներառյալ մակարոնեղենն ու հրուշակեղենը, պահանջվում է մոտ 600 հազար տոննա ցորեն, որի մշակման համար աշխարհի շատ երկրներում օգտագործում են 90-100 հազար հեկտար վարելահող, ՀՀ-ում` առկա այս նշանակության հողերի մոտ 20 տոկոսը, իսկ գյուղնշանակության ողջ հողերի պարագայում` շատ ավելի պակաս: Բազմաթիվ են փաստերը, երբ առավել բարձր արդյունավետություն երաշխավորող վարելահողերը արոտավայրերի են վերածվել, հարյուրավոր հեկտարներ հացահատիկի դաշտերում այգիներ են հիմնվել, հողերի առաջնահերթ, նպատակային օգտագործումը պարզապես անտեսվել է, երբ հարկ է պետական ակտիվ միջամտության շնորհիվ եւ օգնությամբ լուծել երկրի առաջնահերթ ինքնաբավության խնդիրը: Այսօր մեզանում անհնար է պատկերացնել, որ ասենք արեւածաղկի սերմը, բացի չրթել կոչվող երեւույթի, կարելի է նաեւ այլ նպատակով օգտագործել, որն է` բուսայուղի արտադրությունը, որը տասնյակ հազարավոր տոննաներ ներմուծում ենք, 20-25 մլրդ դրամի սահմաններում: Համանման պատկեր է եգիպտացորենի պարագայում, որը ՀՀ առեւտրային ցանցում հարյուր հազարավոր թե միլիոնավոր կողրերի տեսքով հայտնվում է հուլիս-նոյեմբեր ամիսներին խաշել-խորովել տեսքով եւ սպառել-վայելելու նպատակով: Երկիր մոլորակի հիմնական կայացած պետություններում այս մշակաբույսից թանկ վաճառվող բուսայուղ են արտադրում, պահածոներ ու ալյուր են պատրաստում, այլեւայլ խորտիկների մեջ են օգտագործում, ի վերջո` որպես լիարժեք անասնակեր են օգտագործում միս, կաթ, ձու ստանալու նպատակով, մեզանում արմատավորվում է մերն ուրիշ է տնտեսվարության հետ գրեթե կապ չունեցող, նույնպես գրեթե անիմաստ ու անհարկի սկզբունքը:

Թերեւս այստեղ է զգացվում ՀՀ-ում գյուղատնտեսության նախարարության անհրաժեշտությունը, քանզի էկոնոմիկա անվանվող նախարարությունը այսօրինակ մոտեցման պահանջ պարզապես չի ցուցադրում: Առաջարկվող հայեցակարգով նախատեսվում է սննդի արդյունաբերության արտադրանքը հասցնել 3 մլրդ դոլարի, որից արտահանել 1,5 մլրդը: Պարզ է, որ այստեղ հիմնականը լինելու է ծխախոտն ու կոնյակը, թերեւս գինին ու բանջարեղենը, որտեղ վերամշակողներն ու արտադրողները հազիվ մի քանի խոշոր ընկերություններ են, ջերմոցային տնտեսություններ. ՀՀ-ում առկա 340 հազար գյուղացիական տնտեսություններն այստեղ գրեթե անելիք չունեն, պարզապես ոլորտից օտարված են: Սա է ՀՀ գյուղոլորտում իրողությունը, որի գնահատականը ներկրումների վրա հիմնված մեր առօրյան է. ներմուծում ենք, երբ պարտավոր ենք ինքներս արտադրել` սոխ ու սխտորից մինչեւ շաքարավազ ու  հատիկավոր պարեն, բուսական ու կենդանական յուղեր, հյութեր ու քաղցրավենիք…

Օրերս հայաստանյան հանրության որոշակի հատվածին հուսապնդեց ՌԴ վարչապետի տեղակալ Վիկտորիա Աբրամչենկոն, հայտարարելով, որ իր երկրի գյուղոլորտում 2022-ին կարտադրվի… 1 մլն տոննա հնդկաձավար, որն այլեւս չի ներմուծվի, որոշ քանակ էլ կարտանհանվի: Ակամա հիշեցի Բավրա համայնքից այս մշակաբույսի արտադրություն իրականացնող հողագործին, որ կանխատեսում էր պետական  աջակցության պարագայում առաջիկայում նվազագույնի հասցնել այս սննդահումքի ներմուծումը, այն ամբողջովին դադարեցնելու հույսով:

Հույսը վերջինն է մահանում ասացվածքն այս մասին է ասված, քանզի առեւտրի կետերում իրականացրած հարցման արդյունքում նշվեց, որ հիշյալ հատիկատեսակը հիմնականում ներմուծվող է:

Ահա այսպիսի մերօրյա տնտեսվարում:

ԳԵՂԱՄ ՅՈՒՐՈՒՄՅԱՆ

12.04.2022թ.

Նախորդ գրառումը

Ի՞նչ է լինելու Արցախի հարցը. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ավինյանը առուն չտեսած բոբիկացել է

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ավինյանը առուն չտեսած բոբիկացել է

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական