Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հիշողություններ. Թալեաթ փաշայի սպանությունը»՝ արդեն նաեւ անգլերեն

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կահիրեի ՀՅԴ պաշտոնաթերթ «Յուսաբեր»  օրաթերթը 1953 թվականին տպագրել է Սողոմոն Թեհլիրյանի «Հիշողություններ. Թալեաթ փաշայի սպանությունը» գիրքը՝ որպես մատենաշարի առանձին հրատարակություն: Հեղինակն, ըստ էության հենց ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանն է, որովհետեւ նա իր  կյանքի պատմության ամենակարեւոր էջերը, վրիժառության նախապատրաստվելը, վրեժխնդիր լինելն ու դրանից հետո կատարվածը  պատմել է իր ընկերոջը՝ Վահան Մինախորյանին, նա էլ գրի առել:

 «Հիշողություններ. Թալեաթ փաշայի սպանությունը» «Յուսաբերում»   վերահրատարակվել է 1956-ին: Եվ համարյա 4 տասնամյակ այլեւս ոչ մի անդրադարձ այս գրքին չի եղել: Մեկ էլ 1993 թվականին է այն հրատարակվել նորանկախ Հայաստանի Հանրապետությունում՝ արեւելահայ ուղղագրությամբ:

Սողոմոն Թեհլիրյանն իր հուշերը պատմել է Վահան Մինախորյանին: Երկու ընկերներն այդ ժամանակ ապրելիս են եղել Բելգրադում: Վահան Մինախորյանը1918-20 թվականներին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ:

 Թեհլիրյանը պատմում է իր հուշերը, Մինախորյանը գրի է առնում ու հետո տպագրության հանձնում  մի պարբերականում, որի խմբագիրներն էին Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը, Վահան Նավասարդյանը:

Հայ վրիժառուները՝ Սողոմոն Թեհլիրյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանն արդեն տարիքներն առել էին եւ անհրաժեշտ էր նրանց արած գործի մասին հիշեցնել, արժեւորել նրանց հերոսական արարքները: Արեւելյան Հայաստանում սովետական կարգեր էին, հայ վրիժառուների անուններն արգելված էին. Սփյուռքն էր մնում:

Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Սողոմոն Թեհլիրյանն ընտանիքով տեղափոխվել էր Մարոկկո: 1953-ին, երբ գիրքը պատրաստ էր հրատարակության, խմբագրակազմի հետ նա կապը մշտապես պահել է: «Յուսաբերի» խմբագրության եւ Սողոմոն Թեհլիրյանի միջեւ նամակագրություն է եղել, որը, սակայն, «Հիշողություններ. Թալեաթ Փաշայի սպանությունը» գրքում չի ներառվել: Նամակագրությունն ունեցել է նաեւ «Վեմ» հանդեսը:

Լիբանանահայ թարգմանիչ Պեդո Դեմիրճյանը վերջերս գիրքը թարգմանել է  անգլերեն եւ «Յուսաբերի» ու Սողոմոն Թեհլիրյանի նամակագրությունն առաջին անգամ ընդգրկել այնտեղ՝ որպես պատմական փաստ, վավերագրություն:

«Առասպեալական է հնչում Թալեաթի սպանությունը, մենք միշտ այդպես առասպելական էլ լսել ենք ու ինքներս փոխանցել ուրիշներին: «Զարկեց ճակտին, փռեց գետին…»: Այնպես, ինչպես Սողոմոնն է պատմել Վահան Մինախորյանին, տպագրված է գրքի անգլերեն տարբերակում: Կուզենամ, որ հայերեն էլ հրատարակվի՝ վերախմբագրմամբ, որպեսզի այն նորությունները, որոնք կան անգլերեն տարբերակում, իմանա նաեւ հայ ընթերցողը:

Սողոմոն Թեհլիրյանը, ատրճանակը ձեռքին, ճանապարհով իջնում է, հետո անցնում դիմացի մայթն ու դեմ հանդիման կանգնում Թալեաթի առաջ:

Թեհլիրյանը պատմել է. «Այդ պահին մարմնիս խաղաղություն, անդորր  իջավ: Ասացի՝ հե՜յ, Թալեաթ…: Թալեաթը շրջվեց, որ փախչի, կրակեցի: Ձախ ականջի տակով փամփուշտը մտավ»:

Այս հատվածը գրքի հայերեն հրատարակության մեջ չկա, անգլերենում կա»,- պատմեց թարգմանիչ Պեդո Դեմիրճյանը:

Իրականությունը Սողոմոնի բերանով է ներկայացված: Պեդո Դեմիրճյանն անձնական նախաձեռնությամբ «Հիշողություններ. Թալեաթ փաշայի սպանությունը» գիրքը հայերենից թարգմանել է անգլերեն, Սողոմոնի ու «Յուսաբերի» նամակագրությունը ավելացրել, խմբագրական ծանոթագրությունները՝  նույնպես ներառել, բայց չի պատկերացրել՝ ո՞վ է գիրքը հրատարակելու:

Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտը, ի դեմս  տնօրեն Արա Սարաֆյանի, հանձն է առել գրքի տպագրությունը:  Ինստիտուտն էլ իր հերթին է պաատմական որոշ ճշգրտումներ արել, փաստերը հստակեցրել, որից հետո հրատարակել է Սողոմոն Թեհլիրյանի հուշերը: 

Գրքում կա նաեւ Թեհլիրյանի դատավարության հատվածը, այնպես ինչպես հայերեն տպագրության մեջ է: Այս պատմությունը հավելումների կարիք չի ունեցել:

Բացի Սողոմոն Թեհլիրյանի հուշերից, գրքում կան նաեւ նրա հետ կապ ունեցած այլ մարդկանց՝ Սեբաստացի Մուրադի, Սեպուհի հուշագրությունները, դատավարության հատվածը հենց դատարանի սղագրությունն  է՝ որպես փաստ, ինչպես նաեւ Սողոմոնի պատմածը:

Ամփոփ, համապարփակ հուշագրություն է, որտեղ նաեւ պատմվում  է, թե Սողոմոնն ի՞նչպես է Փարիզ գնացել, ո՞ր քաղաքներում է ճամփորդել:

«Հիշողություններ. Թալեաթ փաշայի սպանությունը» անգլերեն գիրքը պետք է տարածվի անգլախոս հանրության շրջանում: «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը երեք շաբաթ առաջ եղել է Ֆրեզնոյի համալսարանում եւ այնտեղ ներկայացրել  գիրքը, որպեսզի այն ներառվի տարբեր հաստատությունների ցեղասպանագիտական բաժիններում:

Մեր հաջորդ քայլը պետք է լինի գիրքն էլեկտրոնային տարբերակով տարածելը, որպեսզի  առաքումն արագ կազմակերպվի: Ծրագրում ենք նաեւ աուդիոգրքի տարբերակը իրականացնել, որպեսզի մարդիկ կարողանան այս պատմությունը բերանացի լսել:  Իմ եւ «Կոմիտաս» ինստիտուտի նպատակը գիրքը հնարավորինս շատ տարածելն է»,- հեռահար նպատակների մասին ասաց թարգմանիչը:

Հրատարակիչը մտադիր է «Հիշողություններ. Թալեաթ փաշայի սպանությունը» թարգմանել նաեւ թուրքերեն, որպեսզի թուրք հասարակությունն էլ առերեսվի իր պատմության ամոթալի էջերի հետ:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զօրավար Անդրանիկ կը խօսի»

Հաջորդ գրառումը

Աշխատանքի շուկայի զարգացումը կարեւոր գործոն է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Աշխատանքի շուկայի զարգացումը կարեւոր գործոն է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական