Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիշելով Երվանդ Պետրոսյանին

18/04/2025
- 18 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
25
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի լեփ-լեցուն դահլիճում ապրիլի 16-ին նշեցինք բանաստեղծ, մանկագիր ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, երկար տարիների իմ լավ ընկերոջ ու գրչեղբոր ծննդյան 85 ամյակը՝ ավաղ իր բացակայությամբ: Բայց միանգամայն ճիշտ էր գրադարանի տնօրեն Ռուզան Բարսեղյանը, որ հուշ-ցերեկույթի՝ իր բացման խոսքում նշեց, թե Երվանդի ոգին թեւում է դահլիճում: Նրա ոգեղեն այդ ներկայությունը ապահովեց գրողի՝ թե՛ մեծերի համար գրված, թե՛ մանկական լավագույն բանաստեղծությունների ընթերցմամբ, նրա մասին ջերմ ու անկեղծ ելույթներով, գրչընկերների հուշապատումներով, մանկական գեղեցիկ երգերի՝ մանուկների այնքան ջերմ ու անմիջական կատարումներով ( իհարկե Երվանդ Պետրոսյանի խոսքերով), հետաքրքրական տեսանյութերի ու լուսանկարների ցուցադրությամբ…Այո, Երվանդը մեզ հետ էր ու «իմացավ», որ իրեն հիշում ու սիրում են, կարդում գրքերը, դպրոցական մի քանի դասագրքերում հաճախ հանդիպում իր լավագույն գործերին… Գրչընկերներիս՝ Բանաստեղծ, նկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանի, բանասիրության դոկտոր, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի, գրող, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանի, «Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Վարդեւան Գրիգորյանի հետ իհարկե ես էլ խոսք ասացի սիրելի ընկերոջս մասին, ում հաճախ եմ հիշում ու կարոտում…

Փոքրիկ հատված «Խոսք ու զրույց» գրքիս «Գրական բարեկամություն» բաժնից.

«Երվանդ Պետրոսյանին ճանաչել եմ՝ դեռ հեռավոր 1971-ից, երբ նոր-նոր էի աշխատանքի անցել Հանրապետական ռադիոյում: Երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրության շատ ջերմ մթնոլորտում, ուր Երվանդից բացի այն ժամանակ էլի մի շարք «ապագա ճանաչված գրողներ» էին աշխատում ( Ժիրայր Անանյան, Վրեժ Իսրայելյան, Ռոլանդ Շառոյան, որոշ ժամանակ անց գլխավոր խմբագիր նշանակվեց Ռուբեն Հովսեփյանը), ես՝ ինժեների դիպլոմով սկսնակ բանաստեղծ-լրագրողս մի քանի տարի թե՛ աշխատանքային, թե՛ ստեղծագործական (նաեւ կյանքի) կարեւոր դպրոց անցա, ու դրանում անփոխարինելի էր Երվանդ Պետրոսյանի դերը: Պարզ, անմիջական իր բնավորությամբ ու բարյացակամ վերաբերմունքով նա հենց սկզբից մտերիմ, վստահելի մարդ, ավագ ընկեր ու խորհրդատու դարձավ ինձ համար: Կարելի է ասել, ինչ-որ տեղ, գրական ուսուցիչը նաեւ. դե, ես դեռ 1-2 բանաստեղծական շարք էի տպագել մամուլում, իսկ Երվանդն արդեն երկու գրքի հեղինակ էր, գրական որոշակի ճանապարհ անցած բանաստեղծ, ում անգամ ի՛նքը՝ Պարույր Սեւակն էր նկատել: Բացի այդ, մեր տարիքային տարբերությությունն այն ժամանակ նկատելի էր, ու ես առաջինը նրա համար էի կարդում իմ նոր բանաստեղծությունները, կարծիք հարցնում, կարեւոր,օգտակար դիտողություններ ու խորհուրդներ, երբեմն եւ՝ քաջալերական խոսքեր լսում: Իսկ ովքեր Երվանդին մոտիկից ճանաչել են, լավ գիտեն, որ նրա բնավորության կարեւոր գծերից մեկը անկեղծությունն ու անաչառությունն էր. կեղծել, ձեւանալ չգիտեր ու նաեւ չէր կարողանում անտարբեր մնալ լավ կամ վատ որեւէ բանի հանդեպ, անպայման պիտի արտահայտեր իր վերաբերմունքը: Այդպիսին էր նաեւ իր ստեղծագործություններում՝ թե՛ մեծերի համար գրված խոհական, սիրային խորունկ բանաստեղծություններում, թե՛ մանկական՝ մեկը մյուսից գեղեցիկ գործերում, որոնք տարիների հետ նրա մոտ ավելի գերակշռող դարձան, հեղինակին դարձնելով ամենաճանաչված, սիրված մանկագիրներից մեկը մեզանում: Մեկ-մեկ նեղվում էր կարծես, որ ավելի հաճախ որպես մանկագրի են հիշատակում իրեն: Կատակով ասում էի՝ դու՛ ես մեղավորը. ախր, քեզ ո՞վ էր ստիպում, որ մանուկների համար այդքա՜ն լավ գրես: Իսկ եթե ավելի լուրջ, ես հիմա բնավ չեմ կասկածում, որ նրա մանկագրության լավագույն նմուշներին քաջածանոթ յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ դրանք հաճույքով ու հետաքրքրությամբ են ընթերցվում նաեւ մեծերի կողմից: Իսկ այդպես է, որովհետեւ եւ՛ կարեւոր ասելիք ունեն, եւ՛ աչքի են ընկնում պատկերավորությամբ, բանաստեղծական գեղեցիկ, հաճախ զվարճալի գյուտերով, ասելիքը մատչելի ու գրավիչ դարձնող հմուտ հանգավորմամբ:

Այնպես որ՝ ե՛ւ մեծերի, ե՛ւ փոքրերի սիրված բանաստեղծ էր Երվանդ Պետրոսյանը, ընդ որում՝ մշտապես ստեղծագործական «մարզավիճակում», գրեթե միշտ որեւէ ծրագրով, հետաքրքիր գաղափարով համակված: Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը շատ անգամ եմ վկա եղել՝ ինչպես գրպանից հանում, ոգեւորված կարդում էր իր դեռ ձեռագիր «մեծական» կամ մանկական հերթական բանաստեղծությունը: Բացի այդ, նա անգիր գիտեր իր բանաստեղծությունների մեծ մասը ու հաճախ կարող էր տվյալ պահին,տրամադրությանը համապատասխան գործեր հիշել ու ներշնչված արտասանել՝ հաճելի մթնոլորտ ստեղծելով շրջապատում, պոետական տրամադրությամբ համակելով մյուսներին: Իսկ վերջին՝ «Ինքս իմ ետեւից» հուշերի գրքով եկավ ասելու, որ ոչ պակաս հմտությամբ կարողանում է նավարկել եւ «արձակի ջրերում»…

Շնորհավոր երկնային ծնունդդ, Երվանդ ջան, հիշատակդ անմար, սիրելի եղբայր:

ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններ Գերմանիայում

Հաջորդ գրառումը

Ժամանակը չէ՞, որ միջազգային մեծ գիտաժողովը հաստատի Նախիջեւանում եւ Արցախում հայկական ժառանգության բնաջնջումը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ժամանակը չէ՞, որ միջազգային մեծ գիտաժողովը հաստատի Նախիջեւանում եւ Արցախում հայկական ժառանգության բնաջնջումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական