Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հացին անարժաններս

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մենք Արցախի շուրջ ստեղծված մտահոգության մարմնավորումն ենք, ոչ թե անձեր»,- իր եւ ընկերոջ՝ Արթուր Ավագյանի մասին  տեսաուղերձում ասել է ապրիլի 18-ից Ազատության հրապարակում հացադուլ անող Նվեր Կիրակոսյանը:

44-օրյա պատերազմում կռված երիտասարդները լիովին  գիտակցում են, թե ինչ  պատասխանատու, ծանր քայլի են դիմել: Նրանք  անժամկետ հացադուլ են հայտարարել, այսինքն՝ պատրաստ են այսկերպ պայքարել մինչեւ վերջ, բայց մինչեւ ինչի՞ վերջը:  Այս տղաները տեսել են, թե ինչպես են իրենց ընկերներն Արցախի համար զոհվում, իրենք էլ կարող էին նույն ճակատագրին արժանանալ,  այսօր նրանց ընտրած քայլը նույնպես ինքնազոհություն է,  նույն պայքարն  է թշնամու դեմ, միայն թե կռվի դաշտն է ուրիշ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը դեռ չի ավարտվել, այս տղաների համար՝ առավել եւս:

Սա մենամարտ է, ոչ թե հայ ժողովրդի հավաքական, համազգային ազատագրական այն պայքարը, որ տեսել ենք 1990-ականներին, որից   ալեկոծվում էր ամբողջ Ազատության հրապարակը: Այն ժամանակ բոլորս նույն թոքերով էինք շնչում, բոլորս մեկ սիրտ ու հոգի ունեինք, մեկ նպատակ ու մեկ բռունցք, բոլորիս հայացքները նույն ուղղությամբ էին սեւեռված՝ Արցախի ազատագրում ու Արցախի միացումը Հայաստանին: Այն ժամանակ Ազատության հրապարակի հոծ բազմությունը մեկ հոգս ուներ,  ու ամբողջ հայ ժողովուրդն էր մարմնավորում Արցախի շուրջ ստեղծված մտահոգությունը, իսկ հիմա այս երկու տղաները ցավալիորեն համոզվել են, որ երկուսով են մարմնավորում Արցախի շուրջ ստեղծված մտահոգությունը: Երկուսով:

44-օրյա պատերազմում կռված հրետանավոր Մնացական Ավետիսյանը հայտարարեց, որ սատարում է իր մարտական ընկերներին: Նա կոչ արեց երիտասարդներին միանալ, տեր կանգնել հայրենիքին, որովհետեւ Արցախի պետականությունը եւ արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեք են:

Նվերն ու Արթուրը չեն սպասում, որ իրենց կողքին հայտնվեն հացադուլ անելու պատրաստ մարդիկ: Նրանց նպատակը հացադուլավորների բանակ ստեղծելը չէ: Եթե օր օրի հացադուլ անողների թիվն աճի, կստացվի, որ գերնպատակը հացադուլն է, ոչ թե  այն գաղափարը,  որի համար պայքարում են այս երկու երիտասարդները: Ըստ էության՝ նրանք պայքարում են այդ նպատակի ի կատատար ածման՝ Արցախի հայկականությունն ու պետականությունը պաշտպանելու  դեմ պայքարող իշխանությունների դեմ: Նրանք ոչ թե հացադուլն են համարում ծայրահեղ, այլ այն իրավիճակը, որում հայտնվել ենք: Արժանապատվության կարմիր գիծը հատվել է, կատարվել է անթույլատրելին, աններելին, կատարվել է ոճիր, հանցանք, հակատիեզերական, հակամարդկային մեղք է գործվել:

Ազատության հրապարակն այս օրերին դարձել է տարբեր գույնի, ձեւի, որակի ու բովանդակության խիճերից հավաքված մի խճանկար, որն արտացոլում է ինքնահոսի ու անորոշության մատնված մեր կյանքն ու մեր երկիրը:

Ընդվզման, բողոքի փոքրիկ օջախներ են վառվում Ազատության հրապարակում, ու չկա բոսորագույն այն կրակը, հսկա խարույկը, որը կբորբոքի համազգային գաղափարները, գերագույն նպատակները, որը կլափի Արցախի հայկական լինելու դեմ մեղանչողներին, Հայաստանը թուրքացման տանողներին, Հայի Հայրենիքը կործանողներին:

Նվերն ու Արթուրը սպասում են, որ Ազատության հրապարակում կհավաքվեն հազարավոր երիտասարդներ, որոնք անհամաձայնություն կհայտնեն, կբողոքեն, կընդվզեն՝ Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի համար 5000 տղա է զոհվել, 15.000-ն էլ հաշմանդամ է դարձել: Արցախի ադրբեջանացման մասին բարձրաձայն մտածողները ներում չե՛ն ունենալու, Արցախը հանձնելով՝ ձեռք ենք քաշում նաեւ Հայաստանից:

Հացադուլը, այո՛, ծայրահեղ միջոց չէ, որովհետեւ հիմա ոչ մեկիս կոկորդով պիտի հաց կուլ չգնար, ոչ մեկս պիտի քուն ու դադար չունենայինք, որովհետեւ երբ ոտքիդ տակ չկա հող, Հայրենիք, երբ պետությունդ ու պետականությունդ մատաղ են արվել դարավոր ու ոխերիմ թշնամուդ, իրականում ամեն ինչ պետք է իմաստազրկված եւ ունայնություն լիներ:

Այնինչ Նվերի ու Արթուրի կողքով՝ նույն Ազատության հրապարակում անցնում են շուն ման տվող տղաներ ու աղջիկներ, որոնք անգամ մի թեք հայացք չեն գցում հացադուլ անող երիտասարդների վրա: Մի քանի մետր այն կողմ՝ մելոդիկ երաժշտությամբ ողողված սրճարաններում, Նվերի ու Արթուրի հայրենակիցները, հարեւանները, ընկերները կրուասանով սուրճ են խմում, անտարբեր հորանջում, սոցցանցերի վերջին հիթերը նայում ու «սրտիկներ» դնում:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գարուն էր…»: Սարգիս Մուրադյանի 95-ամյա հոբելյանական ցուցահանդեսի առթիվ

Հաջորդ գրառումը

Իրենց ռեպորտաժներով, նյութերով ու ֆեյքերով անգամ իմ տուն են մտել. Էդմոն Մարուքյան

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Իրենց ռեպորտաժներով, նյութերով ու ֆեյքերով անգամ իմ տուն են մտել. Էդմոն Մարուքյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական