Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Հավերժ փառք զոհված հերոսներին

Սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի երրորդ տարեդարձի օրը, Ռուսական Պլեխանովի անվան տնտեսագիտական   համալսարանի Երեւանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հավերժ հիշատակ եւ փառք Հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին» նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհվածների հիշատակը: Մենք միշտ խորապես պարտական   ենք լինելու բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են մեր Հայրենիքը: Պատերազմը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր, որոնց մեծ մասը շատ երիտասարդ էր: Նրանց թվում էին համալսարանի  Երեւանյան մասնաճուղի  քաջարի ուսանողները` Աբրահամյան Սերգեյ, Հայրապետյան Էդգար, Երկանյան Հայկ, Նալբանդյան Բենիամին, Թադեւոսյան Արամայիս:

Հարկ է նշել, որ տղաները զոհվեցին, որպեսզի ապրենք մենք եւ հզորացնենք  մեր հայրենիքը: Անհրաժեշտ է ունենալ հզոր բանակ, հետեւաբար տնտեսության զարգացումը կարեւոր գործոն է:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ