Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ տենորն ավստրալական բեմում

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 5-ից նոյեմբերի 4-ը Ավստրալիայի գլխավոր օպերային ընկերությունը՝ Սիդնեյի «Օպերա Ավստրալիան», ներկայացնում է Վերդիի «Տրավիատան», որտեղ տղամարդու գլխավոր դերերգը կատարում է միջազգային բեմերում հանդես եկող հայ տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

Ավստրալական գլխավոր պարբերականում՝ «Սիդնեյ մորնինգ հերալդում», Փիթեր Մքքալամը գրել է. «Երիտասարդ հայ տենոր Լիպարիտ Ավետիսյանը Ալֆրեդո Ժերմոնի դերն իրավացիորեն սկսեց երկչոտ զսպվածությամբ՝ տողերին քնարականորեն հետեւելով լավ կառավարվող թեթեւ ձայնով: Երկրորդ գործողությունը նա սկսեց գունեղ ծաղկումի եւ նրբին փայլի ձայնով, է՛լ ավելի հիմնավոր խորաթափանցությամբ եւ կրքով»: Իսկ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հրեական «J-Wire» առցանց պարբերականում Վիկտոր Գրինբերգը գրել է. «Որպես իր առաջին ճշմարիտ սեր՝ հայ տենոր Լիպարիտ Ավետիսյանը կատարելապես համապատասխանում է Ալֆրեդոյին: Նրա հարուստ տենոր ձայնը եւ դերասանական խաղը ցույց տվեցին, որ հարաբերությունների դրաման նա խաղաց հիանալի կերպով, հատկապես հայր Ջորջոյի միջամտությունից հետո»:

31-ամյա Լիպարիտ Ավետիսյանն ավարտել է Թեոդոսիայի երաժշտական դպրոցի վոկալ բաժինը, այնուհետեւ ուսումը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: Երկու տարի անց ուսումը շարունակել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Նրա առաջին բեմելը Եվրոպայում տեղի է ունեցել Քյոլնի (Գերմանիա) օպերային թատրոնում: 2013 թվականից Լիպարիտ Ավետիսյանը Երեւանի Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է: Գլխավոր դերերգերով հանդես է եկել Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում, Լոնդոնի Քովենթ Գարդեն Թագավորական օպերային եւ Սիդնեյի Օպերային թատրոններում: Միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ 2016 թվականին Սանկտ-Պետերբուրգի «Օնեգին» առաջին ռուսական ազգային մրցանակաբաշխության «Լավագույն հրավիրյալ երգիչ» անվանակարգի մրցանակակիր:                                       

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կանցկացվի «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոն՝ նաեւ ԱՊՀ երկրներից մասնակիցներով

Հաջորդ գրառումը

Իրանահայ համայնքային առօրյայի  որոշ հարցերի շուրջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ. Արմեն Այվազյան

03/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հաջորդ գրառումը

Իրանահայ համայնքային առօրյայի  որոշ հարցերի շուրջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական