Առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 2025 թվականի Ապրիլի 30-ին Իստր քաղաքի Chapelle Saint Sulpice ցուցասրահում, որտեղ ներկայացված էին հայ 20 նկարիչներ շուրջ 35 աշխատանքերով: Ցուցահանդեսին ներկա էին Իստրի փոխքաղաքապետը՝ Պատրիկ Գրիմալդին, բարձրաստիճան այլ հյուրեր եւ արվեստասեր հասարակությունը:



Երկրորդ ցուցահանդեսը ունեցավ երկու բացման արարողություններ, որոնք տեղի ունեցան 2025 թվականի մայիսի 7-ին եւ մայիսի 17-ին Լա Սիոտայի Chapelle des Pe՛nitents Bleus ցուցասրահում, որտեղ ներկայացված էին 20 հայ նկարիչներ: Մայիսի 7-ի ցուցահանդեսին ներկա էին բարձրաստիճան հյուրեր: Ներկա էր Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլիսի նախագահ մադամ Մարտինե Վասսալը եւ Լա Սիոտայի քաղաքապետը՝ Ալեքսանդր Դորիոլ – Քասմադջյան: Բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծ արարողության ներքո երկու ցուցահանդեսներն էլ շարունակվեցին մինչեւ մայիսի 28-ը: Այդ ցուցահանդեսները կազմակերպված էին քաղաքապետարանների եւ Մարսելում Հայաստանի հյուպատոսարանի հովանու ներքո: Ցուցահանդեսին բացման խոսքը արտասանեց Լա Սիոտայի քաղաքապետը՝ Ալեքսանդր Դորիոլ-Քասմադջյանը: Նույնպես իր խոսքն ասաց Հայ Նկարիչների Կենտրոնի եւ Հայ Կերպարվեստի Հիմնադրամի նախագահ՝ Խաչիկ Աբրահամյանը: Հաջորդաբար իրենց շնորհակալական խոսքն ասացին նկարիչ, Ֆրանսիայում Հայ Կերպարվեստի Հիմնադրամի ներկայացուցիչ Արման Անտոնյանը եւ Հայ Կերպարվեստի Հիմնադրամի անդամ Իրինա Գալստյանը:

Երրորդ ցուցահանդեսը տեղի ունեցավ մայիսի 23-ին՝ Մարսելի Հայ մշակույթի տանը: Ցուցադրված էին աշխարհի տարբեր երկրներից 20 հայ նկարիչների 65 աշխատանքներ: Բացման խոսք ասաց Հայ Մշակույթի տան նախագահ Կարո Հովսեփյանը, խոսք է ունեցել ՀՀ հյուպատոսը Մարսելում՝ Արա Մկրտչյանը, իսկ վերջում իր ամփոփիչ խոսքն ասաց գեղանկարիչ Խաչիկ Աբրահամյանը:
Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությանը՝ տիկին Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, եւ ԱԳ նախարարությանը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, այս գեղեցիկ միջոցառմանը սատար կանգնելու համար:




