Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-իրանական տնտեսական օրակարգի շուրջ

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում Երեւանում կայացավ հայ-իրանական գործարար համաժողով: Հրապարակվեցին պաշտոնական տվյալներ, որից պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունում 2021 թ. գրանցվել է իրանական կապիտալի մասնակցությամբ 6363 ձեռնարկություն: Երկու պետությունների միջեւ առեւտրաշրջանառությունը 2022 թ. առաջին եռամսյակին կազմել է 140 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 %-ով:

Վերոնշյալ հանձնաժողովի նիստի ընթացքում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն իր ելույթում ընդգծել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորություններն ու Հայաստանում եւ Իրանում համատեղ ներդրումների իրականացման կարեւորությունը:

Փաստորեն կրկին օրակարգային է դարձել ազատ տնտեսական գոտիների հարցը, որը վերջին տարիներին հաճախ է քննարկվում: Ուշագրավ է, որ նշված համաժողովի ընթացքում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արամ Վարդանյանն էլ իրանցի գործարարներին տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի ներդրումային միջավայրի եւ ներդրումների համար առավել գրավիչ ոլորտների վերաբերյալ:

Թերեւս որոշակի հաջողված գործարք կարելի է համարել համաժողովի շրջանակներում «Մեղրի» եւ «Արաս» տնտեսական գոտիների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որով նախատեսված է «Արաս» ԱՏԳ-ում աշխատող իրանցի ներդրողներին հնարավորություն ընձեռել հեշտ մուտք գործել «Մեղրի» ԱՏԳ, իսկ հայ գործարարներին՝ «Արաս» ԱՏԳ-ի միջոցով հեշտ մուտք գործել իրանական շուկա: Ինչ-որ տեղ վարչական այս բարեփոխումը կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: Սակայն մի մտահոգիչ երեւույթ գրանցվեց այս օրերին, այն է՝ Թեհրանի կողմից Երեւանի հետ դեռեւս 2004 թ. կնքված համաձայնագրի չեղարկումը եւ Իրանի տարածք մուտք գործող հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներից 120 դոլար գանձելու մասին որոշումը: Ինչ խոսք, երկկողմ կապերը կարող են զարգանալ միայն այն դեպքում, երբ առկա օրենսդրական եւ իրավական դաշտն աստիճանաբար բարելավվում է ու կատարելագործվում, եւ ոչ թե հակառակը՝ ավելանում են նոր խնդիրներ, որոնք կարծես թե լուծված էին համարվում: Ահա այս տեսանկյունից ե՛ւ հայկական, ե՛ւ իրանական կողմերի նշված բնագավառների պատասխանատուները պետք է հասնեն նրան, որ չեղարկվի այս նոր որոշումը: Հակառակ դեպքում ստացվում է մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ տարբերակը:     

Ինչեւէ, հաջողված գործարք դառնալու ավելի իրական հիմքեր ունի թուրքմենական գազի՝ սվոփ համակարգի միջոցով Հայաստան փոխադրումը, որի մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին: Այս հարցում առկա է իրանական կողմի պատրաստակամությունը: Ի դեպ, հարկ ենք համարում ընդգծել, որ այս գործարքը նորություն չէ, եւ այն մշակվել ու աշխատել է դեռեւս 1990-ական թթ. երկրորդ կեսին: Փաստորեն, առկա է իրավապայմանագրային բազա, որն, իսկապես, կարող է գործող ծրագիր դառնալ առաջիկայում:  

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարոն քննիչ, դուք երեխա ունե՞ք

Հաջորդ գրառումը

ՌԱԿ-ի թեկնածուն՝Փոլա ԵագուպեանըԼիբանանի Խորհրդարանի ընտրուած երեսփոխան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ-ի թեկնածուն՝Փոլա ԵագուպեանըԼիբանանի Խորհրդարանի ընտրուած երեսփոխան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական