Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտնի են «Վահան Թեքեյան» մրցանակակիրները

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը:

Այս տարի մրցանակ հանձնվեց 7 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Քանդակ, Լրագրություն եւ Գեղարվեստական լուսանկարչություն: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 75 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին եւ շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Պրոֆեսորն ընդգծեց, որ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հետ համատեղ եւ «Շաքե Ղազարյան-Թեքեյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 28 տարի Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ուշադրության է արժանացրել հարյուրից ավելի արվեստագետների, գիտնականների:

Իր օրհնության խոսքում Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ուրախալի համարեց այս դժվարին ժամանակներում նման միջոցառում անցկացնելը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվում հայրենիքի գիտական եւ մշակութային կյանքում մեծագույն ներդրում ունեցած գործիչներին: Նա շնորհավորեց «Վահան Թեքեյան» այս տարվա մրցանակակիրներին եւ հույս հայտնեց, որ նրանք կշարունակեն նոր թափով ստեղծագործել՝ հանուն հայրենիքի վաղվա օրվա:

«Գրականություն» անվանակարգի մրցութային հանձնաժողովի նախագահ՝ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը «Վահան Թեքեյան» մրցանակը հանձնեց Ֆելիքս Բախչինյանին՝ «Վերջին մանկություն» վեպի համար: Երվանդ Ազատյանն  ընդգծեց, որ շատ դժվար էր հավասար արժեք ունեցող գրքերի մեջ ընտրել լավագույնը: «Հակառակ բոլոր դժվարություններին՝ հայաստանյան գրական դաշտը, գրականությունը շատ բեղուն է: Ունենք դեմքեր, որոնք քայլում են միջազգային գրականության մայրուղիներով»,-նշեց Երվանդ Ազատյանն ու հավելեց, որ մրցանակակիր վեպում ճշմարտանմանն ավելի ընդհանրական է, քան ճշմարիտը, եւ այն առանձնանում է իր պատմողական գրավիչ լեզվով:

«Հայագիտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակակիրը բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանն է՝ «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ի համար: Հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ընտրությունը կատարելիս հաշվի են առել նաեւ մրցանակակրի գիտական ու մանկավարժական բեղուն գործունեությունը:

«Լրագրություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Հետք» լրատվականի լրագրող Սառա Պետրոսյանին: Մրցութային հանձնաժողովի նախագահ, Հայաստանի վաստակավոր լրագրող, պրոֆեսոր Հակոբ Ավետիքյանը բարձր գնահատեց Սառա Պետրոսյանի՝  հետաքննական լրագրության ասպարեզում ունեցած երկարամյա փորձը եւ կարեւորեց, որ մրցույթին է ներկայացվել ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող նյութերը.  «Չկանոնակարգված, խառնիճաղանջ, հաճախ բեւեռացված եւ օրնիբուն աշխատող մեր մամուլում տկար է հետաքննական լրագրությունը, քանի որ  այն ժամանակատար է, նյութատար եւ հաճախ վտանգավոր»,- նշեց Հակոբ Ավետիքյանն ու հավելեց՝ եթե հասարակական աջակցություն լինի, հետաքննական նյութերը կլինեն հանրային կյանքի անիրավություններ բացահայտող հիմք:

«Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  «Ֆորմա» թատրոնին՝  «Վայ-վայ» ներկայացման համար (ղեկավար՝ Հայկ Իսրայելյան):

Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը վստահեցրեց, որ 2021 թվականին գեղարվեստական հետաքրքրական մտածողությամբ բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվել, սակայն սա առանձնանում է. «Երբեմն  մարմինն ավելի արտահայտիչ է, քան խոսքը»:

Արմեն Էլբակյանը բարձր գնահատեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության դերը մշակույթի, գրականության զարգացման գործում եւ վստահեցրեց՝ այսօր առավել, քան երբեւէ, պետք է յուրաքանչյուրը շարունակի իր գործը՝ ի նպաստ մշակույթի եւ գիտության զարգացման:

Արվեստագիտության դոկտոր, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Արա Հակոբյանը մի քանի տարի ղեկավարում է  «Կերպարվեստ» անվանակարգի մրցութային հանձնաժողովը, որի որոշմամբ «Կերպարվեստ» եւ «Քանդակ» անվանակարգերում մրցանակները տրվեցին Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանին՝ «Տպավորություն» ստեղագործության եւ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանին «Աթոռներ» շարքի համար: Արա Հակոբյանի կարծիքով՝ երկու մրցանակակիրներն էլ սերում են արվեստագետների այնպիսի ընտանիքներից, որոնց անուններն  իրենց ուրույն տեղն ունեն հայ կերպարվեստի պատմության մեջ:

«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Աննա Գրիգորյանին՝ «Քաղաքային գրաֆիկա» շարքի համար:

Մրցանակաբաշխության հանդիսավոր ձեռնարկի ընթացքում Հայաստանի Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգեւ՝«Ադամանդակուռ Արարատ» շքանշան շնորհվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանին՝ գիտության եւ ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած մեծագույն ավանդի համար:

Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Գյումրիում

Հաջորդ գրառումը

Հայկական դուդուկն իտալական պարի փառատոնում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայկական դուդուկն իտալական պարի փառատոնում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կդադարի գոյություն ունենալ դեկտեմբերի 1-ից, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց...

ԿարդալDetails

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական