Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական մեդիա լանդշաֆտը գերմանական տեսանկյունից

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խոսքի եւ մամուլի ազատությունը ժողովրդավարության կարեւորագույն ասպեկտներից են: Նրանց մակարդակը սահմանում է հասարակության ընդհանուր ազատության մակարդակը եւ հնարավորություն  տալիս ոչ միայն տեղեկացված մնալու, այլեւ երկրի որոշումներին մասնակցելու եւ ձայն ունենալու:

Դեկտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում «Երիտասարդ լրագրողները հանուն ժողովրդավարության» սեմինարի ընթացքում մենք պատկերացում կազմեցինք Հայաստանում լրագրության վիճակի մասին: Այժմ, երբ մենք ունենք այս գիտելիքները, կարող ենք փորձել համեմատել լրագրությունը Հայաստանում եւ Գերմանիայում: Այսպիսով, ինչպե՞ս է աշխատում լրագրությունը Հայաստանում: Ո՞ր լրատվամիջոցն է կարեւոր: Որտե՞ղ կարող են խնդիրներ լինել: Որքանո՞վ է զարգացած մամուլի եւ խոսքի ազատությունը: Ո՞ր հաստատությունները կարող են օգնել բարելավել իրավիճակը:

Հայաստանում հիմնական լրատվամիջոցը հեռուստատեսությունն է, եւ քանի որ ալիքները պաշտոնական արտոնագրի կարիք ունեն, դրանցից շատերը իշխանամետ են կամ նույնիսկ վերահսկվում են իշխանության կողմից: Մինչ առցանց մեդիան ավելի ու ավելի մեծ ազդեցություն է ստանում, տպագիր թերթերը կորցնում են իրենց նշանակությունը, թեեւ 2009 թվականին Հայաստանում գրանցված էր 747 թերթ: Ընդհանուր առմամբ կան ինը լրատվական գործակալություններ, որոնք հավաքում են տեղեկատվություն այս բոլոր թերթերի համար: Պաշտոնապես դրանցից միայն մեկն է պատկանում պետությանը` «Արմենպրես»-ը: Մնացած ութը ֆինանսավորվում են մասնավոր կերպով: Այնուամենայնիվ, նրանք չեն կարող լիովին անկախ լինել, քանի որ նրանց գոյությունը կախված է հովանավորներից: Հետեւաբար նրանց հոդվածները միշտ լինելու են որոշակի կարծիքի եւ տեսակետի օգտին:

Գերմանիայում հեռուստատեսությունը փաստացի կորցնում է իր նշանակությունը: 50-ն անց մարդիկ դեռ շատ են հեռուստացույց դիտում, բայց 14-29 տարեկան բնակչությունը կորցնում է հետաքրքրությունը հեռուստացույցի նկատմամբ: 2014-2021 թվականներին հեռուստացույցի դիտման ժամանակը օրական 124 րոպեից նվազել է մինչեւ 62 րոպե: Բացի այդ, ժամանակի ավելի քան 50%-ը գերմանացիներն անցկացնում են հեռուստացույցի առջեւ՝ դիտելով հանրային հեռարձակումներ, որոնք ֆինանսավորվում են հեռարձակման վճարներից, ինչը նշանակում է, որ դրանք անկախ են կառավարությունից: Այնուամենայնիվ, Գերմանիայում լրատվամիջոցների մեծ մասը դեռ կենտրոնացված է, քանի որ լուրերի մեծ մասը գալիս է DPA-ից (Գերմանական մամուլի գործակալություն):

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում առցանց մեդիան ազդեցություն է ձեռք բերում, իսկ տպագիր մամուլը կորցնում է իր նշանակությունը: Գերմանիայում ավանդական տպագիր թերթերի մեծ մասն ունի առցանց տարբերակ, սակայն կան նաեւ թերթեր, որոնք պարզապես գոյություն ունեն միայն առցանց տարբերակով՝  կայքի կամ  սոցիալական ցանցերում էջերի տեսքով, օրինակ՝ Instagram-ում:

Եթե Հայաստանում ամենաշատ օգտագործվող սոցիալական մեդիայի հարթակը Facebook-ն է, ապա Գերմանիայում դա WhatsApp-ն է, որին հաջորդում են Facebook-ը եւ Instagram-ը: Facebook-ը դեռեւս մեծ տարածում ունի ավագ սերնդի շրջանակում, բայց հատկապես դեռահասներն այլեւս չեն օգտվում դրանից: Ուստի շատերն օգտագործում են Instagram-ը որպես տեղեկատվության եւ նորությունների աղբյուր: Թեեւ ավագ սերունդը կարող է սա համարել որպես խնդիր, այն նաեւ ունի իր առավելությունները, ինչպիսիք են նորությունների արագ եւ հեշտ հասանելիությունը: Սակայն կեղծ լուրերի վտանգը չպետք է թերագնահատվի: Թեեւ ոմանք կարող են պարզապես կատակի մաս լինել, ոմանք կարող են հանգեցնել ատելության եւ կարծրատիպերի դրսեւորման: Դրանք կարող են ռազմավարորեն օգտագործվել ծայրահեղական հայացքներ ունեցող որոշ մարդկանց կողմից՝ ատելություն կամ վախ տարածելու, մարդկանց իրենց վտանգավոր կարծիքների շուրջ գրավելու նպատակով: Այս թեմայում կարեւոր է նաեւ տվյալների գաղտնիության պաշտպանությունը: Շատ երիտասարդներ հնարավոր է չգիտեն, թե ինչ վտանգ է ներկայացնում համացանցում չափից շատ անձնական ինֆորմացիայով կիսվելը: Հետեւաբար սոցիալական մեդիայի իրազեկ օգտագործումը եւ փաստերի ստուգման հնարավորությունը պարտադիր է սոցիալական մեդիայի համար եւ պետք է ուսուցանվի երիտասարդներին:

Սոցիալական մեդիայի դրական ազդեցության բավականին կարեւոր օրինակ է Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունը: Տեսանյութերի եւ տեղեկատվության արագ փոխանակման միջոցով Facebook-ն օգտագործվում էր մարդկանց մոբիլիզացնելու, բողոքի ցույցեր կազմակերպելու, իրենց իրավունքները եւ կարծիքները պաշտպանելու նպատակով: Եվ ընդամենը վեց օր հետո ցուցարարները հասան իրենց նպատակին, եւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հրաժարական տալ: Նրան փոխարինեց Նիկոլ Փաշինյանը, որ մինչ այսօր այս պաշտոնում է: Նա դեռ օգտագործում է Facebook-ը պաշտոնական քաղաքական հայտարարությունների համար:

Թեեւ 2018-ի հեղափոխությունը շատ բան փոխեց, հայաստանյան մամուլը դեռ շատ խնդիրներ ունի լուծելու:

Գերմանիայում սոցիալական մեդիան օգտագործվում է նաեւ առաջիկա բողոքի ցույցերի մասին տեղեկությունների փոխանակման համար: Սոցիալական մեդիայի միջոցով մարդիկ կարող են կապ հաստատել միմյանց  հետ եւ ինչ-որ բան փոխել միասին:

«Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ի մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը, իսկ Գերմանիան՝ 16-րդը: Սա կարող է շատ վատ թվալ Հայաստանի համար, բայց եթե համեմատեք Հայաստանի հարեւան երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը (154-րդ տեղ) կամ Թուրքիան (149-րդ տեղ), ապա դա բավականին լավ ցուցանիշ է: Այստեղ նաեւ հարկ է նշել, որ Հայաստանը շատ ավելի քիչ ժամանակ է ունեցել անկախ լրատվական դաշտ ստեղծելու համար, քան Գերմանիան: Մինչ Գերմանիան կարողացել է զրոյից սկսել 1945 թվականից, Հայաստանի համար առաջին քայլերը սկսվել են 1991 թվականին՝ Խորհրդային Միությունից անկախանալուց հետո:

1991 թվականին Հակոբ Ավետիքյանի կողմից «Ազգ» թերթի (անգլ.  Nation ) հիմնադրմամբ Հայաստանը անկախություն ձեռք բերելուց հետո սկսեց դանդաղորեն վերակառուցել իր լրատվական դաշտը: Գերմանիայում առաջին արտոնագիրը տրվել է «Frankfurter Rundschau»-ին 1945 թվականին՝ ամերիկյան ռազմական վարչակազմի կողմից:

Գերմանական մամուլի  շատ կարեւոր մարմին է Գերմանական Մամուլի Խորհուրդը, որը  անկախ է եւ կանոններ է սահմանում պրոֆեսիոնալ լրագրության համար. Օրինակ՝ աղբյուրներ նշելու, եթե տեղեկատվությունը ճիշտ չի եղել, վերաշարադրելու, մամուլն ու գովազդն առանձնացնելու եւ այլնի վերաբերյալ: Խորհուրդը նաեւ պաշտպանում է լրագրողներին, փորձում  բարելավել ու պահպանել խոսքի եւ մամուլի ազատությունը: Սա հանգեցնում է ավելի անկախ լուրերի լուսաբանմանը եւ լրագրողների անվտանգությանը:

Խորհուրդը կարելի է համեմատել Հայաստանի ժուռնալիստների Միության (ՀԺՄ) հետ: Սաթիկ Սեյրանյանի ղեկավարությամբ նրանք նաեւ աշխատում են լրատվամիջոցների անկախության եւ խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ու բարձրացման ուղղությամբ: Բայց քանի որ նրանք դեմ են արտահայտվում Փաշինյանի իշխանությանը, քննադատաբար են ընկալվում եւ այնքան ազդեցություն չունեն, որքան Գերմանական Մամուլի Խորհուրդը:

Թեեւ խոսքի եւ մամուլի ազատությունը ամրագրված է Հայաստանի սահմանադրությամբ, իրականությունը երբեմն տարբերվում է: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ սահմանափակվել է լուրերի լուսաբանումը: Ուստի հրապարակվում էին միայն կառավարության պաշտոնական լուրերը: Ի հավելումն, 20-օրյա արտակարգ դրության ընթացքում բազմաթիվ հարձակումներ եւ սպառնալիքներ են եղել լրագրողների նկատմամբ: Լրագրողների վրա հարձակումների թիվը մինչ այսօր նվազել է, բայց այնուամենայնիվ դա կարող է բավականին վտանգավոր աշխատանք լինել:

Ի վերջո, դուք կարող եք տեսնել, որ նույնիսկ եթե Հայաստանում լրագրությունն ու մամուլն այնքան էլ անկախ եւ ազատ չեն, որքան Գերմանիայում, շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Հայաստանի ժուռնալիստների Միության նման հասարակական կազմակերպությունները կարող են մեծ փոփոխություն կատարել ապագայում: Նայելով այն փաստին, որ Հայաստանը շատ ավելի ուշ սկսեց կառուցել իր անկախ լրատվական դաշտը, նրանք բավականին լավ աշխատանք են կատարել: Բացի այդ, Գերմանիայում մամուլը լիովին ազատ կամ ժողովրդավարական չէ. ի վերջո, մամուլը միշտ ստեղծվելու է մարդկանց կողմից, որոնք ունեն իրենց կարծիքն ու տեսակետը, որը չեն կարող չընդգրկել:

ՍԻՐԻ ՖԻԴՈՐԱ, ԷԼԻԶԱԲԵԹ

ՖՐԵՅՀԱՐԹ, ԱՆՆԱ ՇՈՐԵՐ

Թարգմանություն անգլերենից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Չգիտե՞ք որ կողմն է փակել Լաչինի միջանցքը»

Հաջորդ գրառումը

Գիրք տնտեսագետների համար

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Գիրք տնտեսագետների համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական