Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական մամուլի սխրանքը՝ «Օրեր» ամսագիրը

Հակոբ Ավետիքյան
04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
111
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նման նախաձեռնությամբ, որքան հայտնի է ինձ, նախապես հանդես էր գալիս միայն ՀԲԸՄիության «AGBU» ամսագիրը, շնորհիվ միջազգային արհեստավարժ լրագրող Դավիթ Զենյանի եւ, անշուշտ, ՀԲԸՄիության նախագահ՝ երջանկահիշատակ Լուիզ Մանուկյան-Սիմոնի: Զենյանն այցելում էր Սփյուռքի զանազան գաղութներ, հանդիպում տեղի երեւելի դեմքերի հետ ու լրագրողական զանազան ժանրերով ու լուսանկարներով ներկայացնում տվյալ գաղութի կյանքը, ազգային-եկեղեցական-կրթական հաստատությունները, կազմակերպությունների գործունեությունը, խնդիրները, ինչ-որ չափով՝ նաեւ պատմությունը, բնականաբար ավելի մեծ տեղ տալով Բարեգործականին:

Հիմա, քանի տարի արդեն, նույն առաքելությունը իրականացնում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում արդեն 25 տարի անխափան գործող «Օրեր» ամսագիրը՝ Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ եւ տիկնոջ՝ Աննա Կարապետյանի աշխատակցությամբ: Այն տարբերությամբ միայն, որ եթե «AGBU» հանդեսի նյութերի աշխարհագրությունը ընդարձակ էր, ապա «Օրերի» ընդգրկումն ամփոփվում է Եվրոպայով, մասնավորաբար այդ ցամաքամասի կենտրոնական շրջանի երկրներով: (Վերջապես ֆինանսական հնարավորություններն են թելադրում շատ բան): Թեեւ «Օրերը», Եվրոպայի սահմաններից դուրս գալովերբեմն չի զլանում իր լուսարձակը ուղղել այլ երկրներ, ինչպես՝ Երուսաղեմ եւ ի մասնավորի՝ Հայաստան:

Մեծ է տարբերությունը երկուսի միջեւ՝ բովանդակային մոտեցման առումով նաեւ: «Օրերը» շատ ավելի մանրամասն ու խորքային ընդգրկումով է ներկայացնում տվյալ համայնքը, գործող անձերը, խնդիրները, ինչը մանավանդ նորակազմ համայնքների պարագայում տեղեկատվական սկզբնաղբյուրի դեր է կատարում, ցույց տալիս նրանց ներուժը ապագայի հաշվին եւ, ամենակարեւորը, կազմակերպելով համայնքի կյանքը, նրան շաղկապված պահելով Մայր հայրենիքի, ազգային արժեքների, հայազգի նշանավոր արվեստագետների հետ:

Այդպիսի հագեցած համար է հանդիսանում «Օրերի» վերջին՝ 99-րդը՝ գերմանահայությանը նվիրվածը, որը, միաժամանակ, էջերի թվով մրցանիշ է հաստատում մեր մամուլի պատմության մեջ՝ 162 էջ, այն էլ՝ թեմայի շարունակելիության խոստումով:

Միայն մամուլի մարդիկ կարող են պատկերացնել ու գնահատել այն տաժանելի աշխատանքը, որը կատարել եւ կատարում է Ասատրյան-Կարապետյան ամոլը: Խորը հարգանքի արժանի ձեռնարկում, որը մնայուն արժեք է ներկայացնում եւ գրեթե համապարփակ ներկայացնում գերմանահայ համայնքի, նրա գործող դեմքերի, ներուժի, մայր հայրենիքին ու հայությանը նրա ներկա եւ ապագա շահերի ու կարիքների ապահովման գործում:

Մեզ մնում է շնորհավորել ու երախտագիտություն հայտնել «Օրերի» խմբագրությանը եւ բոլոր նրանց, ովքեր բովանդակային ու նյութական առումով նպաստել են այս եւ նախորդ համարների լույսընծայմանը, նաեւ շարունակելու են նպաստել:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմոլա Լազար. Արծնապատելով հայկական հիշատակները

Հաջորդ գրառումը

Երիտասարդ պարոն Կրթունի

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Բարեփոխո՞ւմ, թե՞ վերահսկողություն

24/04/2026
Հաջորդ գրառումը

Պեղվել են Հայաստանի հնավայրեր ու եկեղեցի

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական