Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայը. հա՞յը. հա՛յը

Գեղամ Քյուրումյան
18/07/2025
- 18 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
52
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թերեւս անքննելի իրողություն է, որ երկիր մոլորակի 40-րդ հորիզոնականում ու նույն միջորեականում տեղակայված տարածքում մեր նախնիները հազարամյակներ առաջ են տեղավորվել: Տարօրինակն այն է, որ ինչքան էլ այն պատերազմների վայր է եղել, մեր նախնիներն այն նաեւ երկիր դրախտավայր են հռչակել, ավաղ, ներկաներիս ժառանգելով այդ երանելի բնակավայրի մի աննշան մասը, ուր մոտ մեկ դար առաջ Հայաստանի Հանրապետություն հռչակվեց, իրավական ու սոցիալական պետության մասին խոստումներով: Տարօրինակ թե ցավալիորեն ոչ մեկը կարողացանք ապահովել ոչ մյուսը, որի արդյունքում հայտնվել ենք այն վիճակում, որում գտնվում ենք. անզոր ու անօգնական իրողություն, ամոթալի աղքատություն…
Մեր տարօրինակից մինչեւ ողբալի վիճակի պատճառը թերեւս այն է, որ մեզանում կան յուրօրինակ պայծառատեսներ, ովքեր իրենց տեսանելի ինչ-ինչ չօգտագործվող ներքին կարողություններից են խոսում: Պարոնայք պատասխանատու պաշտոնյաներ, առավոտյան աշխատանքային օրը սկսելուց առաջ ձեր փափուկ մասերը կսմթեք, համոզվեք, որ դուք դուք եք, ամբողջ 7 տարիներ 1-ին դասարանում մնացածներդ, նոր խոսույթի թեմա ընտրեք: Ուր կարողունակություն ասվածը, ուր՝ ձեր ղեկավարում կոչվածը: Ասենք, հայտարարում եք, թե էներգետիկ ոլորտում գործող ատոմակայանի կրկնակի հզորության արեւային կայանքներ եք տեղադրել, ամբողջ 800 մեգավատ: Ատոմակայանի այդ հզորությամբ հնարավոր է մոտ 5 մլրդ կիլովատ էլեկտրաէներգիա արտադրել, երբ ձեր հաշվետվություններով արեւայիններում  հազիվ 800 մլն կվտ է, մոտ 20 տոկոսի արդյունք: Ուր մնաց 80 տոկոսը, կորա՞վ, մեղա-մեղա, հեռու ձեզանից՝ գողացվե՞ց, թե հողանցում արվեց: Մի ալարեք, փորձեք պրպտել ու հանրությանը համոզել, որ ձեր խոսքում հռետորաբանություն չկա, մարդկանց լավ ապրելու մասին ձեր խոսույթն էլ ինքնախաբկանք չեն՝ ապագա կա, կա ապագա բառախաղի տեսքով: Գովերգվող, 1 բնակչի հաշվով 8000 դոլար տարեկան ՀՆԱ-ն դրեք մեր երբեմնի բախտակից Էստոնիայի 50000 դոլարի կողքին, նոր ապրելու որակներից խոսեք, այնպես որ զուր չի ասվում՝ ով ալարի ոչ դալարի: Հեռու՝ անգամ ձեզանից:

Հա՞յը: Մանկուց նա մեր հետ է, առավել դիպուկ՝ մեր մեջ է: Առավել հաճախ այս խնդրին անդրադարձել են մեր դասականներն ու քաղաքական այրերը, հիմնականում ժամանակակիցներին սթափեցնող խոսքերով: Ակամա հիշում եմ պետհամալսարանի ժուռնալիստիկայի բաժնի ավարտական դիպլոմային աշխատանքս, որը փորձ էր մասամբ ներկայացնել Շիրվանզադեի հրապարակախոսությունը: Այն հիմնականում առնչվում էր հայ վաճառականության պահվածքի հետ, որը ստվերում էր հայ հասարակ մարդու առաքելությունը՝ օրվա աշխատանքով ապրելու ցանկությունը: Վիպասանն ամենախիստ խոսքերով էր բնորոշում հայ վաճառականի պահվածքը եվրոպական շուկայում նավթից փող աշխատելու ընթացքում, որն ուղեկցվում էր ամոթալի խաբեություններով: Հովհաննես Թումանյանն այսօրինակ պահվածը բնութագրում է հետեւյալ կերպ. «Էդպես էլ մենք ժողովուրդ չդարձանք, մնացինք խալխ»: Միայն մեծ մտածողն է ի զորու պարզ ու հասարակ ձեւով գնահատել այն արհավիրքը, որի առջեւ հայտնվել ենք Արցախի կորստի հանդեպ խալխի պահվածք, հայոցս սուրբ եկեղեցին անվանարկելու փորձի հանդեպ խալխային արժանապահվածքի դրսեւորում, տնտեսության գրեթե բարձիթողի վիճակ, որն ուղեկցվում է պարտքեր կուտակելու մարմաջով: Միայն 2024-ին 14 մլրդ դոլարի հասած պարտքի տարեկան տոկոսադրույքի վճարումը կազմել է մոտ 1 մլրդ դոլար, որի արդյունավետությունն այդպես էլ հայ հանրությունը չի նշմարում: Փոխարենն աճում են պաշտոնյաների աշխատավարձերն ու ծախսերը, իրավապահ համակարգին տրվող միջոցները, իրավիճակ չփոխող ծրագրերի ու ֆինանսական միջոցների հատկացումները, սոցիալական գերծընթացների հանդեպ անտարբերությունը… Եվ հարցը՝ չկա՞ն արդյոք պետական կառավարման առավել արդյունավետ միջոցներ, հնչում է ինքնաբերաբար: Պարզվում է կան, հարկերն ավելացնելու փոխարեն դրանք նվազեցնելու տեսքով: Ասենք Եգիպտոսում, ուր անկախության հռչակումից հետո հայերը պետական ապարատում զգալի մասնակցություն են ունեցել, հիշենք Պողոս Նուբար փաշային, հիմա էլ ՀՆԱ-հարկահավաքություն ցուցանիշը 5 տոկոսի սահմանում է, երբ մեզանում այն 23 տոկոսից 25 տոկոսի քայլեր են ձեռնարկվում, որը գործարար միջավայրը գործարարությունը քերելու միջոց է համարում: Նկատենք օրինակ, որ Եգիպտոսի բանակը 450.000 անձնակազմ ունի: Պետք է ենթադրել, որ Եգիպտոսի հարկային քաղաքականությունը մեղմ է, արտոնությունները՝ զգալի, որոնք պարզելը Հայաստանի Հանրապետության վարչա-կառավարչական ապարատի խնդիրն է: Ավաղ, այստեղ զբաղված են յուրաքանչյուր տարվա բյուջեն հաստատելուց հետո օրեր ու շաբաթներ անց այն վերաբաշխելու գործընթացով, այն աշխատանք ներկայացնելով:

Նման դեպքերի առումով է հայ մարդն ասում՝ ով ալարի, ոչ դալարի: Գուցե խիստ է ասված, սակայն՝ դիպուկ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անուշ Բալայանը «Բրանիսլավ Մանե Շակիչի» մրցանակակիր

Հաջորդ գրառումը

Ինքնատիպ ցուցահանդես Ֆրեզնոյի հայկական թանգարանում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ինքնատիպ ցուցահանդես Ֆրեզնոյի հայկական թանգարանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական