Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սղաթելյանը լայնժպիտ կեցվածքով շարունակում է հանդիպումներ ունենալ Եվրոպական խորհրդարանում: Այցերի մասին նա Facebook-ի իր էջում է գրառումներ կատարում, լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, որտեղ երեւում է՝ ինչպիսի գոհունակությամբ է մասնակցում բոլոր տեսակի հանդիպումներին: Սաղաթելյանը, ըստ երեւույթին, սիրով է շփվում ԵԽ-ի ներկայացուցիչների հետ, քաղցր-մեղցր զրույցների ընթացքում պատմում հայաստանյան իրականության, ընդդիմության քայլերի, մեր երկրի առաջնահերթ խնդիրների եւ այլնի մասին: «Դիմադրություն» շարժման լիդերի եվրոպական շփումները, հուսանք, ինչ-որ տեղ ու ինչ-որ առումով դրական ազդակներ կբերեն մեր երկրին: Արձանագրենք սակայն, որ նույն «Դիմադրություն» շարժման անդամները շաբաթական կտրվածքով բողոքի ակցիաներ են կազմակերպում Հայաստանում գործող եվրոպական տարբեր կազմակերպությունների գրասենյակների առջեւ, այնուհետ իրենց լիդերին ուղարկում գեղեցկադեմ ժպիտով ողջունել նույն եվրոպացիներին: Ստացվում է՝ ընդդիմադիրները եվրոպացի գործընկերներին «դեղում» են (համեյան դեպս արտաքնապես այդպես են ցույց տալիս), Եվրոպայում՝ յեղում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ