Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի էներգետիկան 120 տարեկան է

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի տնտեսության զարգացումը մեծապես կապված է նաեւ էներգետիկ ոլորտի զարգացման հետ: Մշակվել եւ ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական  ծրագիր մինչեւ 2040թ.» փաստաթուղթը:

Հայաստանի Հանրապետությունում 2016, 2017, 2018, 2019 արտադրվել է համապատասխանաբար 7.3, 7.8, 7.8 եւ 7.6 միլիարդ ԿՎտժ էլեկտրաէներգիա: Արտահանվել է 1.2, 1.4, 1.6, եւ 1.25 միլիարդ ԿՎտժ էլեկտրաէներգիա: Հայաստանի էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվում է 3 տիպի ատոմային, հիդրո եւ ջերմային կայաններում, որից շուրջ 39 տոկոսը` ԱԷԿ-ում, մնացած 60%-ը գրեթե հավասարապես հիդրո եւ ջերմային կայաններում:

Հայաստանում 20-րդ դարի սկզբին շահագործվում էին 13 փոքր էլեկտրակայաններ՝ 3165 կՎտ գումարային հզորությամբ: 13 կայաններից 9-ը ջրային էին, աշխատում էին ջրի էներգիայի հաշվին, 4-ը՝ ջերմային (աշխատում էին ներքին այրման շարժիչներով): Տարեկան արտադրվում էր 5.1 միլիոն կՎտժ էլեկտրական էներգիա: Համեմատության համար նշեմ, որ 20-րդ դարի սկզբին աշխարհում տարեկան արտադրվել է մոտ 15 միլիարդ կՎտժամ էլեկտրական էներգիա: Էլեկտրակայաններ են շահագործվել նաեւ Կարս քաղաքում: Հայաստանում առաջին էլեկտրական լապտերը վառվել է 1903 թվականին Դիլիջանում:

Հայկական ատոմակայանի 2026 թվականից հետո շահագործման ժամկետի երկարաձգումը հանդիսանում է ՀՀ կառավարության հիմնական խնդիրներից մեկը: Այդ ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը` հիմնական նպատակը:

Առաջիկայում  կիրականացվեն եւս 7 արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման մրցույթներ` շուրջ 520ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, որոնցից երկուսի հզորությունը կկազմի 200ՄՎտ յուրաքանչյուրը:

2020թ. հուլիսի 1-ի դրությամբ ցանցին է միացված մինչեւ 500ԿՎտ հզորությամբ 2669 արեւային ինքնավար կայաններ` ընդհանուրը 49.5 ՄՎտ դրվածքային հզորությամբ:  Զարգացման տեմպերը թույլ են տալիս կանխատեսելու,որ առաջիկա երեք տարիների ընթացքում դրանց ընդհանուր դրվածքային հզորությունը կհասնի 100ՄՎտ-ի:  ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչեւ 2030թ. արեւային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 միլիարդ ԿՎտժ-ի: Այդ նպատակով  կկառուցվեն  շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ, ներառյալ ինքնավարները:

Մինչեւ 2023թ.կավարտվի Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղված ներդրումային ծրագիրը, որի արդյունքում կներդրվի 330 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2026թ.: Եթե 2026թ. հետո ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը համաձայն ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվի, կառավարությունը մտադիր է այն շահագործել առնվազն մինչեւ 2036թ.: Դրա համար կպահանջվի լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում:

Առաջիկա յոթ տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում կներդրվի շուրջ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար: 2025-2040 թթ. ընթացքում նախատեսվում է մինչեւ 500 ՄՎտ հզորության հողմային կայանների կառուցում:

Բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը հանդիսանում են պետական սեփականություն եւ դրանց բնական զարգացումն էներգետիկայի բնագավառի ռազմավարական նշանակության խնդիրներից է:

Բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցում այժմ շահագործվում են 220ԿՎ լարման թվով 13 եւ 110 ԿՎ լարման ենթակայաններ եւ մեկ փոխանջատիչ կետ Իրանի սահմանին,ինչպես նաեւ 1960 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ  5600 հենասյուներով:

107.9 միլիոն եվրո գումարով կառուցվում է Իրան -Հայաստան 400ԿՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 ԿՎ լարման «Նորավան» ենթակայանը: Էլեկտրահաղորդման գծի եւ ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա 2 երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 350 ՄՎտ-ից հասցնել մինչեւ 1200ՄՎտ:

Եզրակացություն

1.  Նախագծել եւ կառուցել Շնողի եւ Լոռի բերդի  հիդրոէլեկտրակայանները:  Տարեկան կարող ենք արտադրել ավելի քան 500 միլիոն ԿՎտժ էլեկտրաէներգիա:  Ընդ որում,  հնարավոր է ստեղծել խառը տիպի կազմակերպություն՝ պետության ընդգրկմամբ:  Այսինքն պետությունը դառնում է մոտ 20 տոկոսի սեփականատերը, իսկ մյուս մասը կառուցվում է բնակչության եւ կազմակերպությունների միջոցներով:  Այս ձեւով հնարավոր է կառուցել ոչ միայն էներգետիկ, այլ նաեւ շատ ձեռնարկություններ:  Աստիճանաբար կստեղծվի միջին խավ, բնակչությունը խնայողությունները կօգտագործի արդյունավետ ձեւով:   Այստեղ իրենց մասնակցությունը կարող են ունենալ նաեւ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները եւ բոլոր ցանկացողները:  Տնտեսությունը վերելք կապրի:  ՀՆԱ-ն կսկսի նշանակալիորեն աճել:

Երեւանի ՋԷԿ

2.  «Առաջարկի եւ պահանջարկի» տեսության համաձայն կարեւոր է նաեւ Գյումրի քաղաքում ունենալ գազատուրբինային ջեռուցման ջերմային էլեկտրակայան: Այն հնարավորություն կտա միաժամանակ արտադրել էլեկտրական եւ ջերմային էներգիա, լուծել տնտեսական բազմաթիվ հարցեր:

3. ՀՀ-ի բոլոր բնակավայրերի համար կազմել էներգետիկական անձնագիր, գտնել բոլոր հնարավոր դեպքերի համար (տարերային աղետներ, ոտնձգություններ, պատերազմական իրավիճակ եւ այլն)  լավագույն լուծումներ:

4. Անհրաժեշտ է մշակել ՀՀ-ի էներգետիկայի տնտեսագիտական համալիր մոտեցումները` կառավարում, նոր զարգացող ուղղությունների գծով մասնագետների պատրաստում եւ այլն, որի իրականացման պարագայում կարող ենք  հասնել լուրջ հաջողությունների՝ կարճ ժամանակահատվածի կտրվածքով:

5. Վերջին տասնամյակների ընթացքում ՀՀ-ում կառուցվել են փոքր հզորությամբ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ, որոնց հիդրոտեխնիկական կառուցվածքները` խողովակներ, հիդրոտուրբինների հիմնական աշխատանքային պարամետրեր ունեն ցածր արդյունավետություն: Արդյունքում տուժում ենք տնտեսագիտական տեսակետից: Արտադրվում է քիչ քանակությամբ էլեկտրական էներգիա:

6. Կարեւոր է նաեւ նախագծել եւ կառուցել Հրազդանի Հիդրոակումլյացիոն կայանը: Այն հնարավորություն կնձեռնի  արդյունավետ օգտագործել գիշերային ժամերին արտադրված էլեկտրաէներգիան, իսկ պիկային ժամերին արտադրել էժան էլեկտրաէներգիա:

7. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ստեփանակերտի կլիմայական պայմանների համար գազատուրբինային ջեռուցման ՋԷԿ-ի  կողմից արտադրված էլեկտրական էներգիան համեմատած շոգետուրբինային կայանի հետ մոտ 20 տոկոսով ավելի էժան է:

8. Վառելիքի արժեքի մեծացմանը զուգընթաց այն ավելի ակնառու է դառնում: Հետեւաբար նպատակահարմար է նախագծել եւ կառուցել գազատուրբինային ջեռուցման ՋԷԿ-եր:

9. Առաջարկվում է տեղական նշանակության  ջերմամատակարարման  համակարգերում օգտագործել արեւային էներգիան համատեղելով կենսազանգվածով  կամ արեւային էներգիան   համակցել  թափոններից ստացված էներգիայով:  Այսպիսի հիբրիդ համակարգերի արդյունավետությունը  կավելանա առնվազն 20 տոկոսով:  Համակարգերում կարող է օգտագործվել նաեւ ջերմային պոմպեր, ինվերտորներ, կաթսաներ: 10.  Լուրջ ուշադրություն պետք է դարձնել էներգետիկական ճկուն դիվանագիտության մշակմանը եւ իրականացմանը: Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում անհրաժեշտ է ունենալ միջին հզորության շոգեգազա-տուրբինային ջեռուցման ՋԷԿեր, որոնք հնարավորություն կտան միաժամանակ արտադրել էլեկտրական եւ ջերմային էներգիա, խնայել վառելիքաէներգետիկ ռեսուրսներ:  Առաջարկվում է ՀՀ-ում իրականացնել ճշգրիտ էներգետիկական դիվանագիտություն: Բուհերում մտցնել համապատասխան ուսուցման գծով առարկա:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երրորդ աշխարհամարտի Բ. արարը

Հաջորդ գրառումը

Արժանի մեծարում եւ գնահատանք ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Արժանի մեծարում եւ գնահատանք ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական