Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանի եւ հայ ազգի փրկությունը գալու է եկեղեցուց»

Սևակ Վարդումյան
18/01/2024
- 18 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
75
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ տարիներ շարունակ տարվող տարաբնույթ պայքարն ու սադրիչ գործողությունները վերջին շրջանում թեւակոխել են առավել բացահայտ ու ագրեսիվ փուլ: Բանն ընդհուպ նրան է հասել, որ խափանվեց տարիներ շարունակ Հանրային հեռուստաալիքով Ամենայն Հայոց Հայրապետի՝ ամանորյա ուղերձի հեռարձակման ավանդույթը: Ի աջակցություն եկեղեցու՝ երեկ՝ հունվարի 17-ին, մի խումբ երիտասարդներ Երեւանից երթով Էջմիածին էին հասել: Մայր Աթոռի բակում նրանց դիմավորեց Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: «Բարի՛ եք եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուխտնե՛րդ ի կատար: Շատ տպավորված եմ այս քանակությամբ երիտասարդների ներկայությամբ: Եկեղեցին, իսկապես, փորձություններ շատ է հաղթահարել, ու մեր ժամանակներն էլ այդպիսին են, երբ փորձություններով պիտի անցնենք: Եկեղեցին ամենքս ենք. նրանք, որ մկրտվել են սուրբ ավազանում եւ ամենօրյա մասնակցություն են բերում եկեղեցու առաքելություն-գործունեությանը: Լինել եկեղեցու կողքին նշանակում է՝ լինել ինքդ քո կողքին, պաշտպանել ինքնությունդ, ապրելու իրավունքդ, արժանապատվությունդ եւ քար ավելացնել ապագայի կառուցվող շենքիդ»,- երիտասարդներին դիմելով՝ ասաց սրբազանը:

Երիտասարդներից Արմեն Մկրտչյանի դիտարկմամբ՝ ստալինյան բռնաճնշումներից հետո եզակի դեպք է, երբ ամեն օր ականատես ենք լինում եկեղեցու դեմ ոտնձգությունների. «Որդիական խոնարհումով ենք եկել եւ պատրաստ ենք ցանկացած պայքարում առաջամարտիկ լինել: Մեր այս քայլով ցանկանում ենք ցույց տալ, որ եկեղեցին ուժեղ է իր հավատացյալներով, եւ որքան էլ փորձեն ցածրացնել, նսեմացնել Հայ Առաքելական եկեղեցու դերը, մեր կարծիքով, ի վերջո միավորումը եւ համայն հայության հաղթանակը եկեղեցու շնորհիվ է լինելու»:
Առաքելական եկեղեցու դեմ հնչած եւ վերջին օրերին կրկին ակտիվորեն հնչող հայտարարություններն Արմեն Մկրտչյանը դիտարկում է պետական հակաքարոզչության տրամաբանության մեջ: Դրանք, իր կարծիքով, իշխանական կենտրոնից են թելադրվում եւ կառավարվում: Թե իշխանության ինչի՞ն է դա պետք, երիտասարդը հորդորում է իշխանությանը հարցնել:

«Նպատակը Գարեգին Բ-ի պաշտոնանկությո՞ւնն է, թե՞ Եկեղեցու հիմքերի խարխլումը»,- լրագրողների հարցին Մկրտչյանը հարցով է արձագանքում, «Իսկ Գարեգին երկրորդը Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետ ի՞նչ կապ ունի: Եկեղեցու հանդեպ տարվող այս հակաքարոզչությունն ինչի՞ ենք անձնավորում: Գործընթաց է տարվում՝ Հայ Առաքելական եկեղեցին մյուս կրոնական, աղանդավորական կազմակերպություններին հավասարեցնելու: Ճիշտ պայքար չտանելու դեպքում՝ դրան ականատես կլինենք»:

Առաքելական եկեղեցու դեմ պայքարի սկիզբը, բանախոսի կարծիքով, դրվեց Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանելուց եւ շարունակվում է: «Ի դեմս այս իշխանության, մենք գործ ունենք ազգը եւ պետությունն իրար դեմ հակադրող խմբի հետ: Իրականում, պետությունը ազգի հարատեւման համար գործիք է: Ազգային պետության վերացման խնդիր է դրված եւ փրկությունը գալու է Եկեղեցուց ու Եկեղեցու շուրջ համախմբումից»,- ասաց Մկրտչյանը:

Նա նաեւ հիշեցնում է, որ անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի ղեկավարի ամանորյա ուղերձում ազգի, պետության, պետականության, բանակի մասին ուղերձներ չեղան, փոխարենը՝ թոշակներ, աշխատավարձեր, հարկեր, տնտեսական աճ եւ այլն:

Ինչ վերաբերում է Վեհափառի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդորին, որը էլ ավելի սրեց հարաբերությունները, եւ ինչպես իշխանական այրերն են բնութագրում՝ եկեղեցին քաղաքականությանն է խառնվում, բանախոսը  շեշտեց. «Եկեղեցին այս ամբողջ ընթացքում առանց այն էլ բավական պասիվ է եղել, բայց, վստահ եմ, իր վրա պետք է համախմբողի դեր վերցնի: Մենք ականատես եղանք Արցախի լուռ հանձնմանը եւ ինստիտուտներից, միայն եկեղեցին էր, որ բացահայտ կերպով դեմ արտահայտվեց: Կարծում եմ, լարվածությունը նաեւ այդտեղից է գալիս: Կաթողիկոսի դեմ արշավը եւ հարձակումները սկսվել էին դեռ 2018-ին, եւ եթե ժամանակին հավատացյալներով ճիշտ արձագանքեինք, այսօր եկեղեցին գուցե այս օրին չհասներ»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մ. Նահանգների նախագահական ընտրությունները եւ Հայաստանը

Հաջորդ գրառումը

Հրաչյա Պողոսյանի անունը ներառված է «Ռուսաստանի ոսկե անուններ» գրանցամատյանում

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Հրաչյա Պողոսյանի անունը ներառված է «Ռուսաստանի ոսկե անուններ» գրանցամատյանում

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական