Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայազգի պարադիրները եռալեզու մի հատորում

Արծվի Բախչինյան
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի Փարիզի «Այվազյան էդիսիոն» հրատարակչությունը սահմանափակ տպաքանակով հրատարակել է «Պարել հիշատակներից անդին. հայ մշակութային ժառանգությունը եւ մարմնականությունը (հարավ-կովկասյան մոտեցումները ստեղծագործական պրակտիկային)» գիրքը: Այն բովանդակում է հոդվածներ եւ հարցազրույցներ անգլերեն ու ֆրանսերեն, մի քանիսն էլ՝ հայերեն:

Գիրքը կազմված է երեք բաժնից: Առաջինը («Ապակենտրոնացված մշակույթ՝ վերապրում, տոն, սփռում») ընդգրկում է պարուհի, պարադիր եւ պարագետ Ալին Տերտերյանի (Փարիզ) «Փոփոխված արմատականություն. Հասմիկ Թանգյանը եւ պարը որպես անխուսափելի դիմադրության ձեւ» հոդվածում քննել է հայաստանցի պարուհի Հասմիկ Թանգյանի «հուզանգ ուզանգ» պարային բեմադրությունը՝ դիտարկելով այն որպես հակազդեցություն կամ դիմադրելու կերպ ավանդապաշտությանը: Այս բաժնի մյուս հոդվածում հայազգի պարադիր-պարուհի Թեյա Մալդումը (Լոնդոն) ներկայացրել է իր հայասիանյան փորձառությունը եւ իր «Իմ Ջանա» ինտերակտիվ ինստալացիան:

Երկրորդ բաժնում («Պարագրել հիշատակները. հետազոտություն եւ փոխանցում») պարագետ Քրիստինա Գիլինգեր-Կոռեա Վիվարը (Վիեննա) հանդես է եկել «Արեւելքի պատկերի ինքնագիտակից մարտահրավերը. Մոդեռն էքսպրեսիոնիստ պարուհի Արմեն Օհանյանը» հոդվածով, իսկ ազգությամբ վիետնամուհի փարիզաբնակ պարի եւ գեղագիտության հետազոտող, թատերագիր Շուան-Լան Բուի Կհակը  արեւելքցի կնոջ իր դիտանկյունից վերլուծել է Ալին Տերտերյանի «Կանայք» պարադրությունը: Բաժնի երրորդ նյութն է պարուհի, խորեոգրաֆ եւ պարուսույց Իրիս Կարայանի (Աթենք) հետ շարժման հետազոտող եւ արվեստագետ Իոաննա Բիլիի (Լոնդոն) հարցազրույցը, որ վերաբերում է մասնավորապես պարային մեթոդաբանությունների կիրառություններին:

Երրորդ գլուխը՝ «Հայկականություն եւ մարմնավորություն. Ժամանակակից սփյուռքյան գործադրությունները», ներկայացնում է հայազգի խմբագիր, գրող Վալերիա Դելա Վալլեի (Լոնդոն-Նյու Յորք-Միլան-Փարիզ) զրույցը տեսողական արվեստագետ, պատկերազարդող Ալիշա Սոֆիայի (Լոս Անջելես, Փարիզ) հետ՝ վերջինիս արվեստում մասնավորապես մշակութային ժառանգության դրսեւորումների վերաբերյալ: Այս բաժնում փոքր անդրադարձ կա նաեւ փարիզցի կինոբեմադրիչներ Մարգո դը Կերանգատի եւ Օսկար Վիգյեի՝ Ալին Տերտերյանի մասնակցությամբ «Անմոռուկ» տեսաֆիլմին:

Գրքի խմբագիրն է Ալին Տերտերյանը, ձեւավորող նկարիչը՝ Ուորեն Մանվելյանը, հեղինակների գծանկարները ստեղծել է «Այվազյան էդիսիոնի» հիմնադիր տնօրեն Գեւորգ Այվազյանը: Նյութերի մի մասն արեւմտահայերեն է թարգմանել ավանդական հայկական պարի ուսուցիչ, թարգմանիչ Արագա Մեհրաբին (Փարիզ): Իր գործածած մի շարք հայերեն բառեր, նորաբանություններ նա տվել է առանձին ցանկով (օրինակ, սրբարժան՝ iconic, իգապաշտպան՝ feminist, վաճառանիշ՝ brand, արուեստանստութիւն՝ artistic residence եւ այլն), որոնց մի մասը կարելի է շրջանառել: Գրքի հրատարակության հովանավորն է Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Բենթլի»-ով եկածներին «Գազել»-ով տարան

Հաջորդ գրառումը

Օրհներգն ապագայի մեր տեսլականի բանալին է

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Օրհներգն ապագայի մեր տեսլականի բանալին է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական