Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կին-նվագարանը

ԱԶԳ
05/09/2025
- 5 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
457
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Lինում են օրեր, երբ համակվում ես աննկարագրելի հույզերով, ամբարում ես դրանք հոգուդ մեջ ու չես բաժանվում, որպես գոհացում:

Այդպիսի մի օր էր, երբ հանդիպեցի Գոհար Հարությունյանին, որը քիմիկ է՝ լոկ մասնագիտությամբ:

Կապույտ կիթառն ուսից կախած՝ տեղից տեղ է վազում «քիմիկը»՝ երգելու, հույզեր, իրական արվեստ բաշխելու մեծերին ու փոքրերին: Մասնագիտությամբ չի աշխատել երբեք (իրական արվեստագետի ճակատագիր է):

Զարմանալի հմայք ունի Գոհարը՝ մեղմ ու զուսպ, անսահման գեղեցիկ արտաքինից ցայտում են բնատուր շնորհները, անգամ այն ժամանակ, երբ պարզապես զրուցում է ինչ որ մեկի հետ:  Ձայնի քնքուշ ելեւէջներով հիմնականում երգում է ազգագրական երգեր,  տասնյակ հեղինակային երգեր է գրել՝ ինչպես իր բանաստեղծությունների, այնպես էլ  ընկերների ստեղծագործությունների հիման վրա: Ինքնատիպ կատարումներով կենդանացնում է այնպիսի պատառիկներ, որոնք անարդարացիորեն  մատնված են մոռացության ու անտարբերության:

Անխոնջ սերմնացանի նման հնչյունների, զարմանահրաշ կտավների միջոցով մեծ ու փոքրին տեղափոխում է ոչ բոլորին տեսանելի, աննյութեղեն ոլորտներ:

Գեղանկարչի տաղանդն էլ Գոհարի մեջ բնատուր է: Առանց ակադեմիական կրթության՝ վրձինն ուղղակի պարում է նրա ձեռքերում: Կտավի վրա անմահանում են սրտաբուխ վրձնահարվածների այնպիսի համակցություն, որը բարու, մարդուն դեպի լույսը ուղղորդելու մասին է: Նրա դիմանկարներն անվրեպ են, հատկապես՝ եթե իրականում ճանաչում ես բնորդին: Այս դեպքում այնքան կարեւոր չէ ֆիզիկական նմանությունը, որքան մարդու բնույթը, որը կտավը դարձնում է խոսուն՝ այլաբանորեն կենդանացնելով այն:

Ինքնուրույն նախաձեռնությունների արդյունքում նրա այցին, նրա ձայնին սպասում են ոչ միայն մանուկները, այլեւ տարեց մարդիկ:

Այն, որ արվեստագետը երգում է մանուկների համար, օրինաչափ է  թվում: Խիզախում չէ՞ արդյոք լինել այնպիսի հաստատություններում, ուր ծեր մարդիկ են՝ հայրեր ու մայրեր, որոնց անցած կյանքը ժամանակի լուսանցքում է արդեն: Ի՞նչ է հարկավոր տարեց մարդուն, եթե ոչ հոգու տոն եւ ուշադրություն, սեր ու գորով: Գոհարին այս հաստատություններում անհամբերությամբ են սպասում:

Կապույտ կիթառի կենդանի հնչյունների ներքո հոսում են հայկական անշփոթելի ելեւէջները: Ավելի՜ն, նա չի զլանում պատմել նաեւ երգերի ծագումնաբանության մասին՝ հիշատակելով տվյալ երգի, մեղեդու հետ անմիջական կապ ունեցող տաղերգուների, դասական գրողների եւ երաժիշտների կենսագրությունները: Տիրապետում է հայկական ժողովրդական  բանահյուսությանը եւ ոչ մասնագետ լինելով հանդերձ՝ փոխանցում է այն փոքրիկ, հուսավառ աչքերով մանուկներին:

Մեր օրերում, երբ անարժեք երեւույթները համացանցի շռայլ «կամեցողությամբ»  վայրկյանների ընթացքում դառնում են հիշարժան, օտարամոլությանը տրված՝ չենք գիտակցում, որ ազգովին ձեւախեղում ենք ընդհանուր գեղագիտական ճաշակը, առավել, քան կարեւոր եմ համարում խոսել, բարձրաձայնել այնպիսի արվեստագետների մասին, ինչպիսին Գոհար Հարությունյանն է: Ես լավ գիտեմ, որ նա իր մասին չի խոսելու: Ապրում է՝ մարդկանց օգնելով, մեծի ու մանկան մեջ հայրենասիրության կերոնը՝ վառ պահելով՝ ստեղծագործելով:

Գոհարի կտավներում գերիշխում են հոգեպարար, բնության գույները, իսկ վրձնահարվածները բարության, բնականության  մասին են:

Նա եկել է, որ աշխարհը մեզ ներկայացնի  լավատեսորեն, նա ապրում է՝ լուծումներ գտնելով, բոլորին վարակելով հայկականությամբ:

Հավատում եմ, որ Գոհարի նման անհատներն են փոխում աշխարհը, իսկ աշխարհը ոչ միայն փոխվելու, այլ նաեւ փրկվելու կարիք ունի:

Մի՞թե հոգիների ամենամեծ բալասանն արվեստը չէ:

ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ

գրող, ՀԳՄ անդամ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Հարություն Խաչատրյանի կինոժամանակը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Երբ Նյութը սկսում է խոսել․ հարցազրույց քանդակագործ Հայկ Հովհաննիսյանի հետ

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
Հաջորդ գրառումը

Հարություն Խաչատրյանի կինոժամանակը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական