Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կենսաքիմիայի ինստիտուտի հաջողությունները

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում ստացվել են երկաթի նանոմասնիկներ, որոնք օժտված են մագնիսական հատկություններով եւ պերօքսիդազային ակտիվությամբ, ինչը թույլ է տալիս կիրառել դրանք կենսասենսորներում եւ իմունաֆերմենտային անալիզի տարբեր ձեւաչափերում:

Նանոմասնիկները ներկայում դիտարկվում են որպես արհեստական ֆերմենտների աղբյուր: Երկաթի նանոմասնիկները հեռանկարային են, քանի որ հնարավորություն են ստեղծում թանկարժեք եւ անկայուն բնական ֆերմենտը փոխարինել նանոմասնիկներով հատկապես իմունաֆերմենտային անալիզում: Մագնիսական նանոմասնիկները կարող են կիրառվել տարբեր հետաքրքրություն ներկայացնող մոլեկուլների եւ բջիջների անջատման  գործում՝ տարբեր բարդ միջավայրերից: Դա կարեւոր է հիվանդներից քաղցկեղային էկզոսոմներ անջատելու համար հետագա իմունոթերապիայի ժամանակ:

Գիտական խումբն իրականացրել է նաեւ սննդի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ եւ բուսական աղբյուրներից անջատել է հիստամինազ ֆերմենտը: Այն կիրառվում է սննդում հիստամինի քանակը գնահատելու համար:

Ներկայում սննդի անվտանգությունը կարեւոր նշանակություն ունի: Այն մեթոդները, որոնք թույլ են տալիս արագորեն գնահատել սննդի որակը, շատ արդիական են: Հայտնի է, որ ձկնամթերքի եւ մսամթերքի որակի ցուցանիշը հիստամինի բացակայությունն է, որի արագ չափումը թույլ է տալիս որակապես գնահատել մսամթերքը: Այդ խնդիրների լուծման համար անջատվել է հիստամինազ ֆերմենտը, որն առանցքային է հիստամինի որոշման համար:

Սննդի անվտանգության ոլորտում հնարավոր կլինի ստեղծել խելացի փաթեթներ, որոնց գունային փոփոխությունները թույլ կտան անզեն աչքով գնահատել մսամթերքի որակը:

Գիտական խմբի մեկ այլ հետազոտության շրջանակում իրականացվել է տարբեր ֆունկցիոնալ խմբերի առկայությամբ ու բարձր քվանտային ելքով եւ ֆլուորեսցենցիայի լայն տիրույթով օժտված կարբոնային կետերի սինթեզ: Կարբոնատային կետերը հեռանկարային միացություններ են ինչպես դեղամիջոցների թիրախային առաքման, այնպես էլ ներօրգանային պրոցեսների վիզուալիզացիայի համար: Ի տարբերություն այլ միացությունների, դրանք քիչ տոքսիկ են եւ չեն առաջացնում տարաբնույթ կողմնակի ազդեցություններ: Այս խնդիրների լուծումը թույլ կտա իրականացնել  տարբեր կենսաանալիզներ նոր մակարդակի վրա, ինչպես նաեւ ուսումնասիրել ներօրգանիզմային երեւույթները տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ:

Հետազոտություններին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի Բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատողները:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրեժ Մարկոսյանը ոչ եւս է

Հաջորդ գրառումը

Արցախում երեխաներ են ծնվում

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախում երեխաներ են ծնվում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական