Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարո՞ղ է Ասադի նման Ալիեւն էլ տապալվի

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
27/12/2024
- 27 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
52
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Middle East Forum»-ում քաղաքական վելրուծության կենտրոնի տնօրեն
Ասադի ընտանիքը, հայր եւ որդի, տիրեցին Սիրիային ավելի քան կես դար: Վերջին 13 տարիների ընթացքում կյանքը Սիրիայում քաոսային վիճակում էր, բայց ինչպես արաբական աշխարհի չափավոր համարվող երկրների, այնպես էլ ամբողջ եվրոպական երկրների դիվանագետները հավատացած էին, որ Բաշար էլ-Ասադն ու քաղաքացիական պատերազմում հաղթանակած սիրիական բանակը, որ 2016-ին վերատիրացել էր հյուսիս-արեւմտյան տարածքներին, կկարողանար նաեւ ժամանակի ընթացքում մերձեցման եզրեր գտնել Վաշինգտոնի հետ: Մեկ տասնամյակից ավելի դադարից հետո, Արաբական լիգան 2023-ին սկսեց վերստին հրավերներ ուղարկել Բաշարին՝ մասնակցելու իր նիստերին: Արաբ դիվանագետներ ինձ ասացին, որ նախագահ Բայդենի Ազգային անվտանգության խորհրդի Միջին Արեւելքի գծով գլխավոր օգնական Բրետ Մքգուրկը Մուսկատում (Օման) գաղտնի հանդիպումներ էր ունեցել Ասադի միջնորդների հետ՝ քննարկելու համար Վաշինգտոնի հետ մերձեցման ուղիները:
Հայաթ Թահրիր էլ Շամի կայծակնային առաջխաղացումը Սիրիայի տարածքով ցույց տվեց, որ նման մոտեցումները սոսկ միամիտ եզրահանգումներ էին: Ասադը ուժեղության մարմնացում էր ցուցադրում, սակայն նրա ռեժիմը ներքնապես նեխած էր: Մինչ վերլուծաբանները չէին կանխագուշակում նրա տապալումը, հետահայաց դիտարկումներն այժմ բացահայտում են դրա պատճառները:

Ասադը ընդհանուր զինապարտության օրենքով էր համալրում իր բանակը: Տասնութից քառասուներկու տարեկան տղամարդիկ պարտավոր էին 18 ամիս ծառայել բանակում: Սա տանելի էր այնքան ժամանակ, քանի դեռ բանակայինների վարձատրությունը հնարավորություն էր տալիս նրանց հոգալու ընտանիքի պարենամթերքի կարիքները, բայց երբ սիրիական լիրան 99,7 տոկոսով արժեզրկվեց պատերազմի հետեւանքով, ընտանիքից հեռու ապրելը բանակայինների համար դարձավ անտրամաբանական: Սիրիացի զինվորականները կա՛մ զորանոցից ինքնագլուխ բացակայության էին դիմում, կամ էլ զբաղվում մանրածախ առեւտրով, եւ կամ գողությամբ որոշակի գումարի տիրանալու համար: Նույնիսկ բանակում բռնությունների նվազման եւ հակամարտության սառեցման պայմաններում զորակոչիկներից քչերն էին համաձայնվում իրենց կյանքը վտանգել հանուն մի ընտանիքի, որը հարստություն էր դիզում եւ ապրում միլիարդատերի նման, մինչ իրենց ընտանիքները հազիվ էին քարշ տալիս իրենց վշտոտ կյանքը:

Սիրիան Ադրբեջան չէ: Վերջինս քաղաքացիական պատերազմ չի տեսել, չնայած շատ ավելի զորակոչիկներ է զոհ տվել Լեռնային Ղարաբաղում նախագահ Ալիեւի հակահայկական ջիհադի ընթացքում, քան ինքը՝ Ալիեւը կամ նրա խստորեն վերահսկվող մամուլը պատրաստ են խոստովանել: Բայց Ասադի նման Ալիեւն էլ է սերում մի ընտանիքից, որի կոռուպցիոն եւ խնամիական կապերի մեքենայությունները զարմացնում են նույնիսկ ամենաէլիտար հասարակության ներկայացուցիչներին: Մինչ Ալիեւների կլանը, Ասադների նման լյուքս մեքենաներ, ժամացույցներ, ոսկեղեն եւ կանխիկ գումար է կուտակում, Ադրբեջանի հասարակ ժողովուրդը, իր սիրիացի բախտակիցների նման, ապրում է աղքատության մեջ:

Սիրիացիները գուցե կարող են մի պատճառաբանություն գտնել արդարացնելու համար իրենց վիճակը. երկիրը, բացի հյուսիսում գտնվող փոքրածավալ նավթային դաշտերից, զուրկ էր բնական ռեսուրսներից եւ տնտեսությունն էլ չէր քաջալերում արտասահմանյան ուղղակի ներդրումները: Գյուղատնտեսությունը, ճիշտ է, բարգավաճում էր եւ սիրիացի շատ ընտանիքների եկամուտը ապահովում, բայց բավարար չէր բարեկեցիկ կյանք վարելու համար:

Թղթի վրա, ադրբեջանցիները աշխարհում ամենաբարձր կենսամակարդակ ունեցող մարդիկ են: Ադրբեջանի նավթը տարեկան միլիարդների եկամուտ է բերում երկրին: 2022-ի առաջին տասնմեկ ամիսների ընթացքում, օրինակ, Ադրբեջանը նավթային եկամուտներից ձեռք է բերել 33,6 միլիարդ դոլար: Եթե այդ գումարը բաժանենք երկրի մոտ 10 միլիոն հաշվող բնակչության միջեւ, ապա յուրաքանչյուր քաղաքացուն հնարավոր կլինի հատկացնել մի քանի հազար դոլարի եկամուտ: Եվ եթե Ադրբեջանն իր այդ գումարը ներդրած լիներ Աբու Դաբիի, Քաթարի կամ մի որեւէ ինքնիշխան երկրի ֆոնդերում, ապա նրանք շատ ավելի լավ պայմաններում կկարողանային ապրել: Փոխարենը Ալիեւները գրպանել են այդ գումարը եւ թողել բազմաթիվ ազերիների առանց պատշաճ էլեկտրականության եւ վառելիքի: Կոռուպցիան այնքան խորն է արմատացած, որ հակառակ ընդերքի հարուստ պաշարների, մեկ շնչի եկամուտը ե՛ւ Վրաստանում, ե՛ւ ցամաքապատ ու շրջափակված Հայաստանում շատ ավելի բարձր է, քան՝ Ադրբեջանում:

Պատմության մի տխուր դիպվածի հետեւանքով Բաշարը հաջորդեց իր հորը: Տասնամյակներ շարունակ «գահաժառանգը» նախատեսված էր լինել Բասիլը, որ 1994-ի հունվարյան մառախլապատ մի առավոտյան վթարի ենթարկվեց եւ մահացավ: Հնարավոր է, Ալիեւը նույն ճակատագրական դժվարությունները դիմագրավի իր հաջորդի նշանակման պարագայում: Ասում են՝ որդին աուտիզմով է տառապում, իսկ դուստրերը՝ թմրադեղերի չարաշահումից կամ կախվածությունից:

Ալիեւի հետզհետե կոշտացող բռնատիրական վերահսկողության եւ ազատությունների սահմանափակումների պատճառը վստահաբար այն է, որ ինքն էլ շատ լավ գիտակցում է, թե որքան փխրուն կդառնա իր ընտանիքի իշխանությունը, եթե թուլանա ահ ու սարսափի այն մթնոլրոտը, որի ծածկույթում ինքը կառավարում է երկիրը:

Սիրիայի եւ Ադրբեջանի միջեւ կարեւոր տարբերություններ կան: Ասադը փոքրամասնական խմբավորումներից մեկի ներկայացուցիչն էր, Ալիեւը՝ ոչ: Սիրիան հիմնականում մահմեդականության սուննիզմ ուղղությունն է դավանում, Ադրբեջանը՝ շիիզմը, որն առավել աշխարհիկ է: Թուրքիան Ասադի ընդդիմադիրներին էր պաշտպանում, իսկ Ալիեւին անսակարգ նեցուկ է կանգնում:

Այդուհանդերձ Ալիեւը ձեռքերը ծալած չպետք է նստի: Քչերն էին կանխատեսում Սիրիայում տեղի ունեցածը: Նախկին Խորհրդային Միության որոշ պետություններում (Ղրղզստանում, Ղազախստանում) անսպասելի ցնցումներ տեղի ունեցան, որոնք խորապես տագնապեցրին իշխող ղեկավարներին: Կրեմլի աջակցությունը Ասադին ի վերջո աննշան դարձավ, ուկրաինական ճակատում նախագահ Պուտինի գերլարված զբաղվածության հետեւանքով: Ալիեւը իրո՞ք հավատում է, որ Ռուսաստանը իրեն օգնության կհասնի, այն դեպքում, երբ վերջինս չկարողացավ օգնել Ասադին:

Ամենակարեւոր գործոնը ժողովրդի վստահությունն է: Ալիեւը ինքնախաբեությամբ է զբաղվում, եթե իրոք հավատ է ընծայում ԱՄՆ-ի գաղափարների շտեմարանների ժամանակ առ ժամանակ շռայլած քաղցր հաճոյախոսություններին: Նրանք վստահաբար ունեն իրենց հետին նպատակները:

Յուրաքանչյուր ժողովրդավար ղեկավար զարթնում է այն գիտակցությամբ, որ մի օր վերջ է գտնելու իր իշխանությունը: Յուրաքանչյուր բռնակալ զարթնում է վախենալով, որ այդ օրը իր իշխանության վերջը կարող է ավետել: Ալիեւը ուժ եւ միասնականություն արտահայտող դիմագծով է ներկայանում աշխարհին: Բայց նա պարտավոր է զգույշ լինել, քանի որ Ասադի օրինակն ավելի շուտ իր երկրում կարող է կրկնվել, քան մեկ այլ երկրում: Այսօրվա կայունության փարոսում շատ հեշտությամբ կարող է վերածվել վաղվա դամբանականի:

Դոկտ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էներգաարդյունավետությունը սառնամատակարարման ոլորտում

Հաջորդ գրառումը

Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի մեծ ասուլիսը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հրապարակախոսություն

Մեր պետությունը չի կարող հպարտանալ, երբ իր մայրերը կանգնում են դեղատան դռան մոտ և հաշվում են՝ հաց առնե՞ն, թե դեղ. Կամենդատյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի մեծ ասուլիսը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական