Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կասպից ծով 2025». Իրան-Ռուսաստան համատեղ զորավարժություններ

Գրիգոր Առաքելյան
25/07/2025
- 25 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի  պաշտոնական տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության SB738 ռազմանավը մուտք է գործել Կասպից ծովի իրանական հատվածում  անցկացվող զորավարժությունների տարածք՝ մասնակցելու «Կասպից ծով 2025» համակցված փրկարարական զորավարժություններին:

Զորավարժությունների անցկացման պատասխանատվությունն ստանձնած  ԻԻՀ ռազմածովային ուժերի հաղորդման համաձայն՝ միջոցառումն ուղղված  է ծովային փրկարարական ոլորտում դաշտային համակարգման, օպերատիվ փոխազդեցությունների եւ բազմակողմանի համագործակցության բարելավմանը:

Զորավարժությունների տարածք մտնելուց հետո ռուսական SB738 ռազմանավի անձնակազմին  դիմավորել են ԻԻՀ ռազմածովային ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Ըստ իրանական մամուլի հաղորդագրությունների, զորավարժությունների հիմնական փուլն իրականացվում է Իրանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի միջեւ համատեղ համակարգման հանդիպումներ անցկացնելով՝ Կասպից ծովին հարող այլ երկրների դիտորդների ներկայությամբ:  

Իրանը պաշտոնապես հայտարարում է, որ «Կասպից 2025» համակցված փրկարարական զորավարժությունները միտված են ամրապնդելու տարածաշրջանային երկրների միջեւ ծովային ոլորտում դաշտային համագործակցության ու անվտանգության ապահովմանը:

Սակայն ամերիկյան  «Newsweek» ամսագիրի վերլուծաբաններն իրանա-ռուսական զորավարժությունները  որակել են  որպես նախազգուշացում ԱՄՆ-ին, համոզմունք հայտնելով, որ  Թեհրանն ու Մոսկվան  Կասպից ծովում ռազմածովային զորավարժություններ անցկացնելով՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից մի քանի շաբաթ անց ուղերձ են հղում ԱՄՆ-ին:

Ամսագիրը պնդում է, որ Թեհրանը, Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից  հետո, ձգտում է ամրապնդել իր ռազմական կարողություններն ու  ստանալ Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը:

Newsweek-ի վերլուծաբանը նաեւ անդրադարձել  է վերջերս  Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անվտանգության ֆորումին Իրանի  արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի մասնակցությանը, որտեղ նա կոչ է արել միասնականորեն դիմակայել Վաշինգտոնի ռազմական գործողություններին:  

«Newsweek» ամսագիրը եզրափակելով իր վերլուծականը՝ հիշեցնում  է, որ այս տարվա սկզբին Իրանն ու Ռուսաստանը պաշտպանական համաձայնագրի շրջանակներում ընդլայնել են կապերը՝ դրանում  ներառելով համատեղ զորավարժությունների անցկացումը, տեխնոլոգիաների փոխանակումն ու  ընդհանուր սպառնալիքների դեմ գործողությունների համակարգումը:

Սակայն Իրան-Ռուսաստան համատեղ զորավարժությունների նպատակների մասին կա  նաեւ այլ տեսակետ, որը շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հակառուսական ու պրոուկրաինական հայտարարություններից հետո:  

Հիշեցնենք, որ հուլիսի 21-23-ը   բռնազավթված հայկական  Շուշիում կայացած «մեդիաֆորումում» Ալիեւը Ուկրաինային խորհուրդ էր տվել «չհաշտվել օկուպացիայի հետ», ինչպես նաեւ հայտարարել էր, որ Ադրբեջանը AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ռուսաստանի դեմ միջազգային հայցեր է պատրաստում:

Պուտինին աջակցող ռուս բլոգերներն Ալիեւի  խոսքերը  որակել են որպես հակառուսական ու  Ուկրաինայի շահերին համահունչ հայտարարություններ:

Կրեմլամերձ որոշ հայտնի մեկնաբաններ նույնպես արտահայտվել են  Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ անխուսափելի զինված հակամարտության մասին: Նրանք Կասպից ծովում ռուս-իրանական համատեղ զորավարժությունները համարում են Ադրբեջանին ուղղված նախազգուշացում:

Հնարավոր է նաեւ, որ  Իրան-Ռուսաստան համատեղ զորավարժությունների անցկացման համար գոյություն ունենա երրորդ հնարավոր շարժառիթը, որը կարող է կապված լինել Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ  Նախիջեւանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապող Հայաստանով անցնող  ճանապարհը  ամերիկյան ընկերությանն արտապատվիրակելու հետ:
Հատկանշական է, որ Հայաստանի տարածքով անցնող Հայաստանի կողմից չվերահսկվող որեւէ միջանցքի գործարկմանը, Հայաստանից բացի, դեմ են Իրանն ու Ռուսաստանը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

10-ամյակ. Կոմիտասյան տասնամյա նշխարանոց 

Հաջորդ գրառումը

Վարչապետը ՀԷՑ-ի շուրջ կատարվող գործընթացի վրա արդեն դրել է ապօրինության կնիք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Վարչապետը ՀԷՑ-ի շուրջ կատարվող գործընթացի վրա արդեն դրել է ապօրինության կնիք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական