Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարելի քաոս՝ ինչպես երազում էր թշնամին

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խելամիտ մարդն ի՞նչ մտածի, երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ չի կարողացել զենք գնել, չի զինել բանակը: Իսկ եթե չի զինել, ուրեմն մի ամբողջ ժողովրդի  անվտանգությունն է ռիսկի տակ դրել, պետությունը թիրախավորել, բանակում ծառայող ժամկետայիններին ու կամավորներին թողել բախտի քմահաճույքին, որովհետեւ սահմանին կանգնած զինվորն առանց զենքի, բազկամարտի՞ է բռնվելու թշնամու անօդաչուների ու հրետանու հետ:

Թշնամին Ջերմուկը գրոհում է, իսկ երկրի ղեկավարը ամբիոնից դեռ նախկիններին է մեղադրում, Ադրբեջանը էլի է ավելացրել իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանի իշխանությունները էլի են ավելացնում պարգեւավճարների ֆոնդը, աստղագիտությունը հանել են դպրոցական ծրագրից, ֆիզիկան ու բնական գիտությունները հասցրել քարանձավային մակարդակի, բայց աստղաբաշխական գումարներ են ծախսում «Սթարմուս» փառատոն կազմակերպելու: Մեկ միլիարդ դոլարանոց ուսանողական քաղաք են ուզում կառուցել, երբ թշնամին մեր ծաղկուն, հինավուրց քաղաքներն է գետնին հավասարցենում:

Մի բռաչափ երկրում պատերազմ է, իսկ ժողովուրդը տեղյակ չէ, թե թշնամին  իրականում ո՞ւր է հասել, ո՞ր գյուղերն ու քաղաքներն են հրետակոծվում, ո՞ւմ՝ ի՞նչ օգնություն է պետք, ո՞ր ճանապարհով, ի՞նչ միջոցներով է հնարավոր ադրբեջանական զինուժի դեմ մարտնչող մեր 18-20 տարեկան զինվորին օգնություն հասցնել, կամ ինչի՞ կարիք ունի նա: Իսկ պարզվում է՝ զինվորն ամեն ինչի կարիք ունի, այդ թվում՝ փամփուշտի:

Իշխանությունները պատ են շարել իրենց ու ժողովրդի միջեւ: Երկրին ու ժողովրդին նայում են միայն իրենց ծառայողական ավտոմեքենաների դիմապակուց եւ աշխատասենյակների պատուհանից: Իսկ այդպես նրանք տեսնում են միայն իրենց պաշտպանելու համար կլորիկ աշխատավարձ ստացող ոստիկանական բազմաշերտ պարիսպներ ու ոչ երբեք դժնդակ, ողբերգական իրականությունը, որի մեջ տապակվում է մոլորյալ ժողովուրդը:

Իրական, ճշգրիտ ինֆորմացիայի փնտրտուքը,  իրական վտանգները հասկանալու կարիքը ժողովրդին ստիպում է Դոգ լսել:

Երբ երկրիդ ղեկավարի ամեն բառը մանիպուլյացիա է ու իշխանությունը պահելու խաբկանք, երբ իշխանություններն իրենց պահվածքով ապացուցում են, որ զուգահեռ իրականության մեջ են ապրում, ու նրանց համար հայաստանյան այսօրվա կյանքը շարունակում է մնալ վայելք, երբ ընդդիմությունը վահան է Նիկոլի ու ժողովրդի միջեւ ու նրա իշխանությունը երկարաձգելու լավ մշակված պրոյեկտ, ժողովրդին մնում է Դոգ լսել: Իսկ ժողովրդի մի ստվար հատվածի մտքով չի էլ անցնում, որ Դոգն էլ է Նիկոլի իշխանությունը երկարաձգելու  ու Նիկոլի  ձեռքով Հայաստանն ու Արցախը կործանող սցենարն իրականացնելու լավ մշակված պրոյեկտ:

Ամեն ինչ խաղի վերածած, երկրի ճակատագիրը խաղասեղանին դրած իշխանություն-ընդդիմություն, արտաքին-ներքին թշնամի, ռազմական «դաշնակից»-խորամանկ արեւմուտք խելագար ու կործանարար փոխհարաբերություններում ժողովուրդը մի բան լավ գիտի՝ «կատվի խաղ՝ մկան մահ». Հայաստանն աջուձախ բաշխվելու է՝ որպես մանրադրամ: Իշխանությունն ասելու է՝ ժողովրդի մանդատ էինք ստացել, այդպես ենք հարմար գտել, այդպես ենք արել, ընդդիմությունն ասելու է՝ Նիկոլը չգնաց, ի՞նչ կարող էինք անել:

Իսկ մինչ այդ՝ պատերազմը չի ավարտվել, տասնյակ հազարավոր մարդիկ՝ ինքնաբուխ, անկուսակցական, ազնիվ մղումներից ելնելով պատրաստ են փողոց դուրս գալ, ու իրենք էլ չգիտեն՝ ինչու: Թշնամու դեմ մեր բանակն է կանգնած: Շատերը չեն կողմնորոշվում՝ փողոց դուրս գալը, անգամ Նիկոլի հրաժարականի պահանջով, այս պահին ճի՞շտ է, թե ավելի շատ կվնասի մեզ:

Բայց սեպտեմբերի 15-ի գիշերը դուրս եկան փողոց. պարզվեց՝ Դոգն էր հրահանգել: Բայց դուրս եկան, ու չգիտես ինչպես, պաշտոնական տեղեկություն՝ հրադադար է, Նիկոլն ու իր թիմը խուճապի մեջ ընկան՝ ոչ մի փաստաթուղթ չկա, չի ստորագրվելու: Ըստ նախնական տվյալների՝ մինչեւ 100 հազար մարդ էր հավաքվել, շատերը պատրաստ էին Բաղրամյան պողոտայում լուսացնել, կոշտ պայմաններ դնել Նիկոլի առաջ՝ կա՛մ հրաժարական տուր, կա՛մ գործողությունների կդիմենք: Ընդդիմությունը, ավանդույթի համաձայն, համաժողովրդական ցասումը «ջրեց», մտավ ԱԺ, թե՝ այստեղ սպասում ենք քպ-ական պատգամավորներին, եկեք ու Նիկոլին անվստահություն հայտնեք՝ քաջ իմանալով, որ նրանցից ոչ ոք խորհրդարան  չի գալու:

Այդ ընթացքում նույն ՔՊ-ականները հասցրին փողոց դուրս եկած ժողովրդին ձեռք առնել, ծանակել, սպառնալ, թե բոլորիդ կքշենք առաջնագիծ: Առաջանագիծը, որտեղ հենց հիմա 18-20 տարեկան զինվորներն են կռվում: Ընդդիմադիրներին առաջնագիծ քշելու սպառնալիքը ՔՊ-ականները պարբերաբար են հնչեցնում ու իրականացնում: Եռամսյա հավաքների տարած  տղամարդկանց մեծ մասն ամիսներ շարունակ անհնազանդության ակցիաներին մասնակցած հայեր են:

Ալիեւն ասաց՝ Հայաստանում քաոս կստեղծեմ, ու ստեղծեց: Քաոս, որը կառավարելու լարերը գտնվում են աներեւույթ ու երեւութական թվացող, թշնամի ու բարեկամ թվացող ուժերի ձեռքում:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրքի շնորհանդես՝ Թեքեյան մշակութային միությունում

Հաջորդ գրառումը

Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը. Համապատասխանությո՞ւն, թե՞ հակասություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հրե՛շ, ես քեզ ու քո նմաններին, քեզ շնորհակալ մայրերին երբեք չե՛մ ների. 44-օրյա պատերազմում որդուն և ամուսնուն կորցրած Վեներա Սաղաթելյան

21/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝ մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով. Սուրենյանց

21/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ. Վարդան Օսկանյան

21/09/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը. Համապատասխանությո՞ւն, թե՞ հակասություն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական