Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը եւ Իրանի ներքին ու արտաքին մարտահրավերները

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքի մարզում ԻԻՀ գլխավոր հյուպատոսություն բացելու  Իրանի իշխանությունների որոշումն արդարացիորեն  բարձր գնահատվեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից:

Այս պատմական միջոցառումը տեղի է ունենում Իրանի համար չափազանց բարդ քաղաքական զարգացումների պայմաններում, երբ երկիրը բախվում է ներքին եւ արտաքին բազմաթիվ մարտահրավերների:

Կանանց իրավունքների հավասարության համար  Իրանում  շարունակվող  բողոքի ցույցերն ու դրանց տարածումը թույլ չտալու նպատակով ԻԻՀ իշխանությունների «կանխարգելիչ» միջոցառումների խորապատկերի վրա  Իրանի շուրջ ծավալվող վտանգավոր իրադարձությունները լրջորեն մտահոգում են երկրի ղեկավարությանը:  Արձագանքելով Իրանի ներքաղաքական կյանքում նկատվող զարգացումներին, Արեւմուտքը պատրաստվում է նոր պատժամիջոցների օգնությամբ թույլ չտալ Իրանում հանրահավաքների միջոցով խոսքի ազատ արտահայտման իրավունքի սահմանափակումն ու «խռովությունները» ճնշելու նպատակով կիրառվող ոստիկանական բիրտ ուժը:

Այդ պատճառաբանությամբ անորոշ  ժամանակով   ընդհատվել են միջուկային ծրագրի վերագործարկումը  պաշտոնականացնելու  համար   Իրանի ու աշխարհի գերհզոր պետությությունների միջեւ  Վիեննայում ընթացող  բանակցությունները:

Եվ վերջապես, Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու համար ծայր առած հակաիրանական արշավանքի պատճառով,  Իրանն ակամայից  ներքաշվել է  ուկրաինական ճգնաժամի մեջ: 

Այս իրավիճակում նկատելիորեն փոխվել է նաեւ ԱՄՆ իշխանությունների հռետորաբանությունն Իրանի միջուկային ծրագրի իրագործմանը միտված բանակցությունների նկատմամբ: ԱՄՆ պետքարտուղարությունն անթաքույց խոսում է այն մասին, որ իրանական ուղղությամբ Վաշինգտոնի ներկայիս առաջնահերթությունն Իրանի ներքաղաքական իրավիճակի կայունացումն  է, այլ ոչ թե միջուկային ծրագրի վերագործարկումը: 

Իսկ Իրանի միջուկային ծրագիրը երկրորդ պլան մղելու մասին Վաշինգտոնի հավաստիացումներին զուգընթաց, պաշտոնական Թեհրանն  էլ խոսում է միջուկային փաթեթին նոր շունչ հաղորդելու համար  Վաշինգտոնի ցուցաբերած  շտապողականության եւ այդ կապակցությամբ   ԱՄՆ հղած «ուղերձի» մասին, ինչը կտրականապես հերքվում է Վաշինգտոնի կողմից:

Մյուս կողմից, Ուրկրաինայի պատերազմական գործողություններում, ի վնաս Իրանի, տեղի են ունենում փոփոխություններ: Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հանդես է գալիս Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու առաջարկով: Եվրոմիությունը պատժամիջոցներ է կիրառում Իրանի որոշ պաշտոնատար անձանց ու մի շարք կառույցների նկատմամբ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր դռնփակ նիստերից մեկում  քննարկման է դնում ուկրաինական պատերազմում Ռուսաստանին վաճառված իրանական ԱԹՍ-ների օգտագործման հարցը, ինչը  2231 բանաձեւի մեջ ԱԹՍ-ների վաճառքի ու ռազմական գործողություններում ներգրավված մասնակիցներից մեկի կողմից դրանց օգտագործումը միջազգային ոլորտում խիստ մտահոգիչ է համարվում Իրանի համար:  Սա գնահատվում է որպես «ռազմական գործողություններում Իրանի ուղղակի ներգրավման» փորձ, որի մյուս ճամբարում, թեեւ անուղղակի, դիրքավորված է ՆԱՏՕ-ն՝ աշխարհի խոշորագույն  ռազմական կոալիցիան:   

Սակայն, ներկայումս միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Իրանի ներքաղաքական իրավիճակն է, ինչպես նաեւ՝ իրանցիների արտահայտած դժգոհություններն ու դրանց կանխարգելման նպատակով Իրանի իշխանությունների կողմից գործադրվող մեթոդները:

Այդ զանգվածային միջոցառումներում շրջանառվող  խորհրդանիշերն ու կարգախոսները կայծակնային արագությամբ տարածվում եւ կիրառվում են աշխարհի տարեր երկրների մայրաքաղաքներում ու խոշոր բնակավայրերում անցկացվող  զանգվածային ցույցերի ժամանակ: Նման միջոցառումների զանգվածայնության պատճառով էլ, ի վնաս Իրանի իշխանությունների, փոխվում են միջազգային հանրության ու տարածման լայն ոլորտ ունեցող  մեդիաների տրամադրությունները: 

Վերը նշված իրադարձություններին  զուգընթաց թյուրքական  աշխարհից  Իրանի հյուսիսային սահմաններին  սպառնացող վտանգներից բացի, ներկայումս Թեհրանի ուշադրությունը կենտրոնացած է նաեւ երկրի արեւելյան սահմաններում թալիբների առաջադրած մարտահրավերների, Իրաքին ու Սիրիային բնորոշ քաղաքական զարգացումների, Եմենի ճգնաժամի առնչությամբ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հստակեցման եւ այլ մարտահրավերների վրա: 

Այսպիսով, Իրանի համար նման խառնակ իրավիճակում Ադրբեջանին սահմանակից տարածքներում լայնածավալ զորավարժությունների անցկացումն ու  ԻԻՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ Կապան  քաղաքում  ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնադումը կարելի է գնահատել որպես հարեւան երկրի անգերագնահատելի ու դրվատելի քայլ, որն անշուշտ բխում է թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի շահերից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հոկտեմբերի 27»-ի գործը բացահայտելու մասին Փաշինյանի «հեղափոխական» խոստումը նույնպես օդում մնաց

Հաջորդ գրառումը

Էրդողանի կուսակիցը Կարո Փայլանին. «Ալավիները մահմեդական են, իսկ դու քրիստոնյա։ Ի՞նչ գործ ունես նրանց հետ»։

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանի կուսակիցը Կարո Փայլանին. «Ալավիները մահմեդական են, իսկ դու քրիստոնյա։ Ի՞նչ գործ ունես նրանց հետ»։

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական