Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծիծեռնակաբերդի ու Շեհիդների պուրակի միջեւ հավասարության անհնարինությունը պիտի՛ ընդգծվեր

Անահիտ Հովսեփյան
28/03/2025
- 28 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
307
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այնուամենայնիվ ԳԴՀ նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ, պսակ կխոնարհի, կայցելի Սուրբ Էջմիածին, կհանդիպի Գարեգին Երկրորդին

 «Ազգի» նախորդ համարում անդրադարձել էինք Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի Հայաստան եւ Ադրբեջան այցին, որ սկսվելու է առաջիկա կիրակի՝ մարտի 30-ին եւ ավարտվելու է ապրիլի 2-ին: Ընդգծել էինք, որ 69- ամյա Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը՝ ԳԴՀ 12-րդ նախագահն առաջինն է, որ այցելում է հիշատակված երկու երկրներ: Ուստի այս այցն առավել մեծ նշանակություն է ստանում՝ նաեւ խորհրդի, խորհրդանշանների առումով: ԳԴՀ-ն խորհրդարանական երկիր է, նախագահը երկրի գլուխն է, նրա այցելության ծրագիրն էլ պատահական վայրերի ընտրությամբ չի կազմվում: Նախորդ հոդվածում արձանագրել էինք, որ ԳԴՀ արտգործնախարար Շթայնմայերը 2014-ին Երեւանում այցելել էր Ծիծեռնակաբերդ, սպիտակ մեխակներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի մոտ, թեեւ այդ պահին եւ դրանից հետո էլ դույզն-ինչ չէր եւ չի դրժել իր ձեւակերպումը՝ Massaker (կոտորած, եղեռն), սակայն ԳԴՀ նախագահի պաշտոնում Ծիծեռնակաբերդ չի բարձրանում՝ խախտելով 2002 թվականի մարտի 16-ի օրենքով սահմանված ՀՀ պետական արարողակարգի անբաժան մաս համարվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը: Երկրորդ ուշագրավ բացթողման մասին էլ նկատել էինք տվել՝ ծրագրում Սուրբ Էջմիածին այց, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպում նախատեսված չէր:

Գերմանահայ համայնքում եւ դրանից դուրս իրավացի բողոքն իհարկե չուշացավ: Չենք կարող միամիտ լինել եւ կարծել, թե հայկական ճնշումներին արձագանքելով ԳԴՀ նախագահի արարողակարգը փոխեց այցի ծրագիրը, սակայն կարող ենք հաստատել, որ նախագահ Շթայնմայերի գրասենյակն այն վերանայեց չորեքշաբթի հետմիջօրեին՝ ի պատասխան «Ազգի» թղթակցիս նույն օրվա նամակի էլ կցեց նորոգ ծրագիրը՝ պատրաստակամ լինելով մեզ հուզող մյուս հարցերին էլ պատասխանել: Ծրագիրը տեսնելուց հետո նոր հարցեր ուղարկեցի ԳԴՀ նախագահի մամուլի քարտուղարին, որոնց պատասխանը երեկ (դեռ) չստացա, ուստի կփորձեմ շարադրել ստորեւ:

Փոխված ծրագիրը

2017-ին ԳԴՀ նախագահի պաշտոնում ընտրված, 2022-ին դաշնային ժողովի հաստատումով երկրորդ փուլում պաշտոնավարող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը տիկնոջ՝ Էլքե Բյուդենբենդերի հետ ժամանում է Երեւան մարտի 30-ի երեկոյան, գիշերում է, իսկ երկուշաբթի՝ մարտի 31-ին մինչ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումը, կեսօրից առաջ այցելում է Ծիծեռնակաբերդ, պսակ խոնարհում: Երեւանում ԳԴՀ դեսպանությունը հատկապես շատ վատ վիճակում կհայտնվեր, եթե Հայոց ցեղասպանության 110-ամյակի նախաշեմին Գերմանիան նորից անարգանքի սյունին գամվեր, իսկ Շթայնմայերը լրացներ այն պետությունների նախագահների շարքը, որ խուսափել են Ծիծեռնակաբերդ բարձրանալ՝ Աբդուլա Գյուլի, Բաշար ալ Ասադի, Մահմուդ Ահմադինեժադի կողքին նրա անունը չէր կարող լինել: Թեեւ Ֆրանց Վալտեր Շթայնմայերն իր նախորդից՝ Յոահիմ Գաուքից «ստացել» է տաբուն կոտրելու, ցեղասպանություն բառն արտասանելու «պատգամը», բայց նա Գաուքի նման հոգեւոր դասից քաղաքականություն չի եկել, իսկ իրավաբան քաղաքական գործչի գիտելիքը նրան դրել է մի շրջանակի մեջ, որը կոչվում է ռեալպոլիտիկ: Անցյալ ապրիլի 24-ին Թուրքիայում էր, մարդու իրավունքների պաշտպանության մասին էր խոսում, առանց հիշատակելու իր պապերի իմացությամբ, դաշնակցությամբ գործված Ոճիրի մասին: Ապրիլի 24-ին նրա բանավոր (գրավոր) խոսքը դեռ չեն լսել իր երկրի հայ քաղաքացիները՝ Ցեղասպանության զոհերի ժառանգները:  
2025-ի մարտի 31-ին Ծիծեռնակաբերդ այցելությամբ Շթայնմայերը հարգում է ՀՀ պետական արարողակարգը: Պետությունը մեծ արժեք է անշուշտ, եւ լավ է, որ ծրագրի սրբագրումով հարգում են պետական արարողակարգը, սակայն Հայոց ցեղասպանության 110-ամյակի նախաշեմին Հայաստան այցի երկրորդ օրվա առաջին գործողությունն իհարկե կարող էր նաեւ բարոյական նշան էլ լինել: Հատկապես մեր թշնամի հարեւաններին, աշխարհին: Մեծ պահքի ժամանակ ԳԴՀ նախագահը կարող էր ընդգծել, թե իբրեւ մեղսակիցների ժառանգ է նաեւ այցելում եւ պսակ խոնարհում Ծիծեռնակաբերդում: Նա դա չի ուզում անել, այլապես ապրիլի 2-ին Բաքվում արթնանալով չէր այցելի այսպես կոչված «Նահատակների կամ մարտիրոսների կամ շեհիդների» հուշավայր, ինչը բացակայում էր այցի նախնական ծրագրում: Ադրբեջանի պետական արարողակարգը հարգելով եթե չէր էլ կարող հրաժարվել դրանից, ապա կարող էր Երեւանում հարգանքի տուրք մատուցել Եռաբլուր այցելելով: Զոհերն էլ տարբեր են՝ ագրեսորի եւ պաշտպանվողի բանակի զինվորներ են: Եթե օրեր շարունակ երկու երկրների՝ ՀՀ-ի եւ ԳԴՀ-ի դիվանագիտական ծառայողներն աշխատում էին այցի ծրագիրը փոխելու վրա, ապա այս անբաղդատելին՝ Ծիծեռնակաբերդի ու Շեհիդների պուրակի միջեւ հավասարության անհնարինությունը պիտի ընդծվեր:

Փոխված ծրագրով նույն օրվա երեկոյան նախագահ Շթայնմայերն այցելելու է Կոմիտասի թանգարան գիտահետազոտական ինստիտուտ: Օրվա ավարտին Երեանում ԳԴՀ դեսպան Քլաուդիա Բուշի հրավերով մշակույթի գործիչների հետ հանդիպում է նախատեսված, որի ավարտին Երեւանում կկայանա Գյոթե ինստիտուտի բացման արարողությունը: Գյոթե կենտրոնը կդառնա ինստիտուտ:

Ապրիլի 1-ի երեկոյան ԳԴՀ նախագահ Շթայնմայերը կայցելի Սուրբ Էջմիածին, կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Մեր նախորդ հոդվածի վերնագրում ընդգծել էինք հայության համար առաջնահերթ պահանջը՝ Բաքվում հայ ռազմագերիների եւ պատանդների ազատարձակումը: Նախագահ Շթայնմայերն անձամբ է ճանաչում նրանցից մեկին. 2016-ի հունիսին արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Շթայնմայերը հանդիպել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Մարտի 31-ին ՀՀ նախագահի նստավայրում ժամը 11 անց 45-ին նախատեսված մամլո ասուլիսում նախագահ Շթայնմայերին պիտի խնդրել, որ Բաքվում Ալիեւի հետ հանդիպմանը ներկայացնի հայ ռազմագերիներին ազատելու պահանջը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկ Մարությանը Գյումրու արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում կհետևի քվեարկության ընթացքին

Հաջորդ գրառումը

Հրապարակե՛ք «խաղաղության» բանակցային փաստաթուղթը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Հրապարակե՛ք «խաղաղության» բանակցային փաստաթուղթը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը,...

ԿարդալDetails

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական