Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայկ Մարությանը Գյումրու արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում կհետևի քվեարկության ընթացքին

«Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում հետևելու ենք քվեարկության ընթացքին»: Այս մասին գրում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը․

«Մեր նպատակն է բացառել վարչական ռեսուրսի կիրառման, քվեարկության ուղղորդման և ընտրական իրավունքի խախտման բոլոր այլ դեպքերը:

Կհանդիպենք կիրակի՝ Գյումրիում»,- նշել է նա։