Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Խմբագրե՞լ Թուրքմենչայը

Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու պատմական փաստը վավերագրվել է 1828 թվականի փետրվարի 10-ին կնքված  Թուրքմենչայի պայմանագիրով:

Նշանավորելով այդ պատմական իրողությունը, ՌԴ արտաքին գործերի նախարարությունն իր սոցցանցի հաշվում գրառում է կատարել, որտեղ արձանագրել  է   Նախիջեւանի  ու Արցախի՝ Արեւելյան Հայաստանին   պատկանելու փաստը:

Բաքուն շտապել է հայտնել իր զարմանքն ու վրդովմունքն այն առիթով, որ  Ռուսաստանի ԱԳ նախարարությունը  նշված գրառումը  կատարել է  Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ  դաշնակցային համագործակցության մասին փաստաթղթի ստորագրման օրը, եւ հույս հայտնել, որ այն կվերախմբագրվի: Ենթադրենք, հաշվի առնելով  Պուտինի ու Ալիեւի միջեւ օրավուր  ջերմացող  հարաբերությունները, Բաքվին կհաջողվի համոզել Մոսկվային՝   վերախմբագրել  Ադրբեջանին մտահոգություն պատճառած  ձեւակերպումը: Այդ դեպքում, ինչպե՞ս է  խմբագրվելու ռուսական բանակի գեներալ Իվան Պասկեւիչի  ու Պարսկաստանի թագաժառանգ Աբբաս Միրզայի կողմից 194 տարի առաջ ստորագրված Թուրքմենչայի  պայմանագրի համապատասխան դրույթը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ