Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Խիստ կարեւոր աշխատություն. Caucasian Tats-Persian Speakers of the Eastern Transcaucasia

(Կովկասյան թաթեր՝ Արեւելյան Անդրկովկասի պարսկախոսներ)

Հեղինակ՝ Մաջիդ Քարիմի

Թարգմանիչ՝ Շադի Քարիմի

Երեւանի պետհամալսարանի Արեւելագիտության ֆակուլտետը, օժանդակությամբ «Գուրգեն Մելիքյան, Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների օգնություն» հիմնադրամի, լույս է ընծայել այս հատորը, որը հատկապես ներկա ժամանակներում, երբ Ադրբեջանը, հավատարիմ՝ պատմական իրողություններն ու ազգագրական եւ մշակութաբանական փաստերը խեղաթյուրելու, առավել եւս նենգափոխելու տասնամյակների իր քաղաքականությանը, սաստկացրել է կեղծարարությունը ոչ միայն հայերի, այլեւ Ադրբեջան կոչվող արհեստական երկրի տարածքում բնիկ մյուս ժողովուրդների՝ թաթերի, աղվանների, ալանների ու թալիշների նկատմամբ:

440 էջանոց գրքում իրանցի գիտնական Մաջիդ Քարիմին մանրամասնորեն ներկայացնում է թաթերի ծագումնաբանությունը, լեզուն, կրոնը, առնչացկությունները մյուս ժողովուրդների՝ պարսիկների, հայերի եւ աղվանների հետ:

Կարծում ենք, որ ավելի քան նպատակահարմար է գիրքը վերահրատարակել նաեւ հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

Շնորհակալություն վաստակավոր կրթական գործիչ, գիտնական ու բարեգործ Գուրգեն Մելիքյանին՝ «Ազգ»ի գրադարանը նման կարեւոր գրքով հարստացնելու համար: