Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղ ու պարից էլ հեշտ կառավարո՞ւմ…

25/03/2022
- 25 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցորենի հարցը, կարելի է անվարան նշել, երկիր մոլորակի գլխավոր հոգսերի ու խնդիրների առաջնագծում է հայտնվել, թեեւ հաց-հանապազօրյան բոլոր ժամանակներում է մարդկության ուշադրության կենտրոնում գտնվել: Այն հայերիս համար առավել մտահոգիչ է, քանզի երբեւէ անգամ նվազագույն ինքնաբավություն չենք ունեցել, թեեւ առկա է այն լուծելու համար անհրաժեշտ հողա-ջրա-ջերմային ողջ կարողունակությունը, հավելյալ` քարից հաց արարելու մասին մեզանում արմատավորված մոտեցումը:

Ավաղ, իրական հարաբերություններում վիճակն առավել քան մտահոգիչ է, որը տարօրինակորեն թե ցավալիորեն չի նկատվում հայաստանաբնակներիս կենսական պարենային ապահովության ու անվտանգության համար պատասխանատու կառույցների կողմից: Յուրաքանչյուր օր գործադիր մարմինների ու ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության ներկայացուցիչների կողմից կարծիքներ են հնչեցվում ու տարածվում, որ ՀՀ-ում հացի խնդիր չի կարող լինեն: Պարզ չէ միայն նման ինքնավստահության երաշխավորը. այն անհրաժեշտ քանակի ցորեն արտադրելու համար կոչված ու նաեւ պատասխանատու գործադիրի կառույց ՀՀ էկոնոմիկայի նախարարությո՞ւնն է, թե՞` ինչ-որ հրաշագործ, որը հիմա օլիգարխից գործարարի է անվանափոխվել: Թե ինչքան է ՀՀ 3 մլն փոքրից-մեծ բնակչության հացահատիկ ցորենից ստացվող սննդատեսակների պահանջ-անհրաժեշտությունը, այս մասին ոչ ոք չի նշում: Համաշխարհային առումով այն 100-130 կգ է ալյուրի տեսքով, որը ստանալու համար պահանջվում է 140-170 կգ որոշակի խոնավության հիմնականում ցորեն: Օրինակ 2018-ին ցորենի համաշխարհային արտադրությունը կազմել է 734 մլն տոննա, որի 131 մլն տոննան` Չինաստանում, 100 մլն տոննան` Հնդկաստանում, 72 մլն տոննան Ռուսաստանում, 51 մլն տոննան ԱՄՆ-ում, 36 մլն տոննան Ֆրանսիայում: 1 բնակչի հաշվով ստացվում է տարեկան համապատասխանաբար 100 կգ, 90կգ, 500կգ, 160կգ եւ 600կգ: Այստեղ հարկ է հիշել, որ հիշյալ 5-յակի երկրները ցորենից զգալիորեն մեծ քանակներով բրինձ ու եգիպտացորեն են արտադրում. մասնավորապես Չինաստանում 212 մլն տոննա բրինձ ու 257 մլն տոննա եգիպտացորեն, Հնդկաստանում` 172 մլն տոննա բրինձ, իսկ ԱՄՆ-ում եգիպտացորենի հատիկի բերքը մոտենում է 400 մլն տոննայի:

Տարօրինակորեն թե ցավալիորեն մեզանում միայն աշնանացան ցորեն է աճեցվում, որի 2021 թվականի բերքը հազիվ կազմել է 97 հազար տոննա, 1 բնակչի հաշվարկով գրեթե աննշան 32 կգ, երբ համաշխարհային միջինը 90 կգ է: Ընդունված կարծիք կա, որ ազգություն, մաշկի գույն ու կրոն չճանաչող առեւտուրը գնողունակ որեւէ մեկին չի անտեսի, կվաճառի ինչ եւ ինչքան պահանջվում է: Բայց արդյո՞ք սա է այն միջոցը, որով պետք է առաջնորդվի հայկական պետությունը, երբ 500-600 հազար տոննա ցորեն մշակելու համար երկիր մոլորակի շատ պետություններում օգտագործում են 80-100 հազար հեկտար վարելահող, ՀՀ-ում առկա վարելահողերի ընդամենը 20 տոկոսը:

Սա՛ է իրողությունը, պարոնայք պատասխանատուներ ու կառավարիչներ, որը դուք փոխարինում եք գրեթե ոչինչ չասող պատճառաբանություններով ու արդարացումներով: Ներկրումերի հնարավորությամբ գոհանալը խնդրի լուծում չէ, քանզի գործընթացը կարող է նաեւ բախվել անհաղթահարելի խոչընդոտների ու արգելքների, երբ աջակցություն ստանալու տարբերակ պարզապես չի լինի: Ահա ինչու են անգամ գերհզոր երկրները իրենց պահանջարկից զգալի մեծ քանակներով հացահատիկ մշակում ու պահեստավորում, երբ մենք հասցնում ենք եղած աննշան քանակներից անգամ օղի թորել, լիտրը 15.000 դրամով վաճառել:

Եվ հարցը` ինչո՞ւ ենք մենք մեզ անճարի ու անօգնականի վիճակի դատապարտել, հնչում է ինքնաբերաբար: Թերեւս նման վիճակ էր 1960-70-ականներին Չինաստանում, երբ նաեւ պարենային խնդրի հետ կազմած արգելեցին երկրորդ երեխայի ծնունդը: Շուրջ 30 տարի է այն հաղթահարվել է, երբ այս երկրում 1 բնակչի հաշվով արդյունավետ գյուղգործունեություն իրականացնելու վարելահողը 800 քմ է, ՀՀ-ում` 1500 քմ:

Անշուշտ ցորենի արտադրությունը միայն հացի պատրաստումով չի ավարտվում, այն օգտագործվում է նաեւ մակարոնեղենի ու հրուշակեղենի արտադրություններում, որոնք տասնյակ հազարավոր տոննաներ են կազմում: Այն կարծիքը, թե հայերս հացի մեծ քանակներ օգտագործողներ ենք, թերեւս քննարկման խնդիր է, քանզի ասենք եվրոպացիների սննդակարգի պարտադիր բաղկացուցիչներ են հանդիսանում պիցցան ու բուրգերը, այլեւայլ հոտ-դոգերն ու պաստաները:

Դիտարկելով ցորենի արտադրության համաշխարհային վիճակագրությունը, նկատում ենք, որ ակնկալվող պահանջարկից ավելի այս մշակաբույսի արտադրությունը հաճախ հանդիպող փաստ է, մի տեսակ` ձեռքի հետ իրականացվող գործընթաց: Ասենք, ոչ մեծ տարածքով Դանիան յուրաքանչյուր տարի մինչեւ 12 մլն տոննա հացահատիկ է արտադրում:

Ավա՜ղ, լրագրային էջն այն տարածքն չէ, որ հարկ է տնտեսավարման մանրամասներից խոսել, երբ ՀՀ կառավարությունում նշում են, որ ըստ, ասենք, միջազգային կառույց ՖԻՏՉ-ի գնահատականի, ՀՀ տնտեսությունը կայուն է: Պարզվում է նման արդյունք ստանալը խաղ ու պարից էլ հեշտ է: Երկրի իրական ՀՆԱ 12 մլրդ դոլարը բազմապատկում ես 3.38-ով եւ վերջ: Ստացված գումարները հաշվարկվում են հաշվի առնելով Հայստանում ԱՄՆ-ի դոլարի գնողունակության համարժեքության ցուցանիշը. ՀՀ-ում 1 ԱՄՆ դոլարը իր գնողունակությամբ համապատասխանում է 3.38 դոլարին ԱՄՆ-ում: Թվաբանությունը չեմ շարունակում ընթերցողի ներվերը խնայելու նպատակով:

Ահա ինչպիսի Հայաստանում ենք ապրում:                                       

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

22.03.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայազգի գերմանական գրողի վեպը ստամբուլահայերի կյանքից

Հաջորդ գրառումը

«Վախենում ենք ավելի ռիսկային եւ հարձակողական դիվանագիտություն վարել»

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

«Վախենում ենք ավելի ռիսկային եւ հարձակողական դիվանագիտություն վարել»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի պապը Գազայում ստեղծված իրավիճակն անվանել է մտահոգիչ և տխուր

21/05/2025

Հռոմի պապ Լեո 14-րդը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա ելույթի ժամանակ Գազայում  ստեղծված իրավիճակը անվանել է «մտահոգիչ և...

ԿարդալDetails

Երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ Սարգսյան

21/05/2025

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն. Ստեփան Դանիելյան

21/05/2025

Չենք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ. Միրզոյան

21/05/2025

Մայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի հարցազրույցի օր ամրագրելու և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ

21/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական