Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուսանկարների պահպանման ծրագիրը ընդարձակում է գործունեության ծավալները

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ապրում ենք այնպիսի մի ժամանկահատվածում, երբ որոշակի ուժեր դարձյալ փորձում են նենգափոխել մեր պատմությունը եւ ջնջել աշխարհի երեսից հայկական մշակույթի դարավոր հետքերը: Այդ փորձերին հակադրվելու միակ եւ ամենաարդյունավետ միջոցը լուսանկարչական արխիվների պահպանումն է: 2025-ին լրանալու է մեր հաստատության հիմնադրման 50-ամյակը: Այդ շրջադարձային տարեդարձին ընդառաջ «Լուսանկարների արխիվների պահպանման ծրագիրը» (Project Save Photograph Archives) նախատեսել է մի շարք միջոցառումներ, որոնք է՛լ ավելի կամրապնդեն մեր ինքնությունը որպես Հյուսիսային Ամերիկայում գործող կարեւորագույն եւ խոշորագույն լուսանկարչության թանգարանի», նշել է ԼԱՊ Ծրագրի գործադիր տնօրեն դոկտ. Արթո Վոնը (Dr. Arto Vaun):

Ծրագիրը որպես ոչ շահութաբեր նախաձեռնություն հիմնել է Ռութ Թոմասյանը 1975-ին, նպատակ ունենալով պահպանել եւ սերունդներին փոխանցել հայոց լուսանկարչության պատմությունը եւ մասնավորապես հայկական պատմական փորձառությունը՝ որպես ապացույց: Հավաքածուն ներառում է ավելի քան 8000 լուսանկարներ աշխարհասփյուռ հայկական համայնքներից: Գործադիր տնօրենի պաշտոնը ընդամենը երկու տարի առաջ ստանձնելով դոկտ. Վոնը կարողացել է նոր շունչ հաղորդել եւ ապագայի նոր հեռանկարներ բացել թանգարանային հաստատության առաջ: Բարձրացրել է նրա հեղինակությունը եւ մեծացրել նրանից օգտվողների եւ նրանով հետաքրքրվողների թվաքանակը՝ շնորհիվ ինտերակտիվ նոր հնարավորությունների ներդրմանը:

Նախաձեռնություններից ամենաուշագրավը հաստատության տեղափոխվելն է նոր հասցե, որն ունի լուսանկարների ցուցադրման նորագույն տեխնիկական հարմարություններով օժտված պատկերասրահ եւ ավելի ընդարձակ գրասենյակային տարածք: Այն հանրության համար իր դռները կբացի Ուոթերթաունում (600 Pleasant Street-ում) այս աշնանը:
Մյուսը հիմնադրումն է նոր խորհրդատու վարչության, որի կազմում են արխիավյին գործերի փորձառու մասնագետներ, կուրատորներ, գիտաշխատողներ, արվեստագետներ, լուսանկարիչներ աշխարհահռչակ հաստատություններից, ինչպիսիք են Գետտի եւ Սմիթսոնյան թանգարանները, Հարվարդը, Օքսֆորդը, Կոնգրեսի գրադարանը եւ Բոստոնի հանրային գրադարանը:

«Այն փաստը, որ քաջատեղյակ մասնագետներ ոգեւորությամբ միացել են մեր ծրագրին՝ վկայում է այն մասին, որ Project Save-ի հնարավորությունները ավելի լայն են, քան սոսկ հայկական աշխարհի վերաբերյալ մարտահրավերները: Նոր վայր տեղափոխվելն ընդամենը մի մասն է ընդարձակվելու մեր ծրագրերի: Պատմական ժառանգությունը պահպանելն ու փոխանցելը սերունդներին՝ չափազանց կարեւոր պարտականություն է, որը մենք պատվով պետք է կատարենք: Այդ նպատակով մենք «JumpStart» արշավն ենք մեկնարկել, որպեսզի նոր ներդնողների կարողանանք ներգրավել մեր տեսլական նախաձեռնությունների իրականացման համար: Զարմանալիորեն 48-ամյա տարիքում մենք մանկահասակ նորելուկի ենք նման, որը նոր-նոր սկսում է քայլել: Կարեւորագույն մի գործոն, ֆինանսականը, միշտ խանգարել է կյանքի կոչելու մեր երազանքները: Բայց կարծես հիմա առիթը ներկայացել է, եւ մենք ամուր կկառչենք դրանց՝ պահպանելու համար մեր պատմական եւ մշակութային ժառանգությունը», հավելել է դոկտ. Արթօ Վոնը:

Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տնտեսագիտության ինստիտուտի առօրյան. Նոր լաբորատորիան գործում է

Հաջորդ գրառումը

Միջազգային սիմպոզիում Երեւանում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Միջազգային սիմպոզիում Երեւանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական