Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուսանկարիչ Վինսլոու Մարթին. «Սպասում ենք ձեր վերադարձին. Սիրո նամակ Հայաստանին»

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 7-ին Բոստոնում ամերիկյան լուսանկարիչ եւ ֆոտոլրագրող Վինսլոու Մարթինը հանրության ուշադրությանն է ներկայացրել Հայաստանին հասցեագրված մի հուզիչ «սիրային նամակ»՝ «Սպասում ենք ձեր վերադարձին» հետգրությամբ՝ խիստ անձնական պատմությունների մի երեկո, հիշողություններ արթնացնող պատկերներ եւ հայ ժողովրդի հոգու գեղեցկությունն ու ոգին գովերգող երաժշտություն: Մարթինը Աստղիկ Մարտիրոսյանի եւ հինգ հոգուց բաղկացած համույթի օգնությամբ դիտողներին ուղեկցում է եզակի ճանապարհորդության՝ Մասաչուսեթսի Ուոթերթաունից դեպի Հայաստան:

«Սպասում ենք ձեր վերադարձին»-ի նկարները կազմում են մի հրաշագեղ ձեռագործ կտավ. լուսանկարներից մեկը հոգեբանական դիպուկ բնութագրերով դիմանկար է, հաջորդը՝ կենդանի նատյուրմորտ, մյուսը՝ Հայաստանի կոնկրետ բնապատկեր պատկերող մի արտասովոր ստեղծագործություն, որը կոմպոզիցիայի եւ լույսի խաղերով մարտահրավեր է նետում եւ միաժամանակ պարգեւատրում է դիտողին:

Վինսլոու Մարթինի հայաստանյան լուսանկարներից

Վինսլոուն «Սպասում ենք ձեր վերադարձին»-ի յուրաքանչյուր լուսանկարի հետ կապված պատմություն ունի, որով դիտողին գեղարվեստորեն ուղեկցում է հոգեւոր մի ճանապարհորդության՝ սկսած տեր Տաճատ Դավթյանի հետ Ուոթերթաունի եկեղեցում իր առաջին հանդիպումից մինչեւ իրենց բարեկամության խորացումը, որն արդեն տեղի ունեցավ իրենց հայաստանյան արկածների ընթացքում:

Վինսլոու Մարթինի կյանքը, որպես լուսանկարիչ, առնչվում է մարդկանց. որպես կոմերցիոն լուսանկարիչ՝ նա լուսանկարել է Բոսթոնի երաժշտական կյանքը եւ որպես հաստիքային լուսանկարիչ աշխատել է Համայնքային թերթերի ընկերությունում՝ Նոր Անգլիայի մամուլի ընկերակցության կողմից ճանաչվելով «Տարվա լուսանկարիչ»: Նա առավել հայտնի է Հայաստանի՝ վերջին քսան տարվա իր սիրո առարկայի, առօրյայի եւ պատմական իրադարձությունների լուսաբանությամբ: Մարթինն այժմ իր ողջ էներգիան ուղղել է Հայաստանի լուսանկարները եւ պատմությունները հանրության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելուն: Նրա նպատակը հստակ է. ցանկանում է խթանել Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը եւ առավել մեծ ուշադրություն հրավիրել այն երկրի վրա, որտեղ ինքը եղել է ապրիլին՝ պատրաստվելով իր աշխատանքների ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու Երեւանում, Հայաստանի պատմության թանգարանում:

«Ես սիրահարվեցի Հայաստանին, եւ այս ցուցադրությամբ ցանկանում եմ վարձահատույց լինել հայ ժողովրդին»,- ասում է Մարթինը: «Որպես լուսանկարիչ՝ դու հանգում ես մի կետի, երբ աշխատանքդ արդեն չի վերաբերում միայն քեզ, լուսանկարներին եւ դիտողներին: Դու պարտավորված ես զգում այն ժողովրդի հանդեպ, որն այնքան սիրալիր կերպով իր դռներն է բացել քո առջեւ: Եվ դու պետք է ինչ-որ կերպ վարձահատույց լինես այդ մարդկանց. չէ՞ որ նրանք այնքա՜ն բան են արել քեզ համար»:

Երեկոն իր գեղեցիկ նվագակցությամբ զարդարեց մրցանակակիր երգահան Աստղիկ Մարտիրոսյանը: Նրա մեկնաբանությամբ հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությունը միահյուսվում են իր սեփական յուրահատուկ ստեղծագործություններին եւ ուղեկցում  Մարթինի պատմություններին՝ ուժեղացնելով լուսանկարների դրամատիզմն ու հուզականությունը: Նա ղեկավարում է հինգ հոգուց բաղկացած երգչախումբ, որը ներառում է Մարտիրոսյանին՝ որպես մենակատար, դաշնամուր, բաս կիթառ, հարվածային գործիքներ եւ դուդուկ՝ հայկական եղեգային փողային գործիք:

Հայաստանում ծնված լոսանջելոսաբնակ մենակատար, երգահան եւ դաշնակահար Մարտիրոսյանը համագործակցել եւ երգել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Դեյվ Հոլանդը, Դարեկ Օլեշկեւիչը եւ Ջոնի Օ Նիլը: Մարդու իրավունքների միջազգային արվեստի փառատոնում վերջերս նա ստացել է Մագոս Էրերայի անվան՝ ներգաղթած կին երաժիշտների մրցանակը:

Երեկոյի հասույթի մի մասը որպես աջակցություն հատկացվելու է «SAVE» կազմակերպության ուսուցողական նախագծին, որը լույս է սփռում հայերի մշակույթի ու պատմության վրա՝ դրանք հանրությանը հասանելի դարձնելով լուսանկարներով ու դրանց առնչվող պատմություններով, որոնք այլապես կարող էին կորչել, ոչնչանալ կամ մոռացվել:

Անգլերենից թարգմանեց ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ

Home

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համերգ-ցուցահանդես Լոնդոնում՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանին

Հաջորդ գրառումը

Զորավարի հուշերի գիրքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Զորավարի հուշերի գիրքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական