Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուռումունջ նախարարներն ու վրդովված վարչապետը

Գեղամ Քյուրումյան
22/11/2024
- 22 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում վարչապետի պահվածքն ու խոսքի որոշ դրվագներ հանրության զգալի հատվածը պարզապես տարօրինակ դիտարկեց: Եղան նաեւ այնպիսիք, ովքեր ասվածը խուճապային որակեցին, անգամ պարտվողական, քանզի ՀՀ վարչապետի երկիր ենք կորցնում արտահայտությունն այլ գնահատականի տեղ չի թողնում:

Ամբողջ այս շիլաշփոթը ստեղծվում է մեկ հիմնական պատճառով. երկրում տիրող միջավայրն ու գործընթացները հանգեցնում են հետեւանքների, որոնք առաջանում են ամենատարբեր պատճառներով, սկսած պարզ ու հասարակ հարցերը խնդիրների վերածելուց մինչեւ դրանց բարդ ու անըմբռնելի դրսեւորումները: Սովորականից հաճախ է մեզանում ըմբռնում հայտնվում, որ Երկիր մոլորակի չորս կողմերում մարդիկ ձեռքի հետ լուծում են մեզանում հասունացող երեւույթները, երբ մենք դրանք պարզապես անլուծելի ենք հայտարարում, հազար ու մի արդարացումներով հիմնավորում:

Ասենք՝ աղբ համարվողի օգտագործումը՝ վերամշակելու միջոցով: Կարող է զավեշտալի թվալ, եթե նշենք, որ այս գործընթացի առաջամարտիկները մեր ապուպապերն են եղել, գոմաղբ թրիքից ու ծղոտից աթար ստանալու միջոցով տունը տաքացնելով եւ այլ հոգսերը հոգալով: Նրանցից հետ չեն մնում մերօրյա քաղաքաբնակներից շատերը, ովքեր հենց աղբարկղերի վրա կախում են ապակու եւ պլաստիկե շշերի կապոցները, նաեւ հացի մնացորդները: Բայց սրանք մանրուքներ են աղբի այն ահռելի ծավալների կողքին, որոնք աղբավայր համարվող վայրեր են համարվում, տասնյակ ու երբեմն հարյուրավոր հեկտարներ զբաղեցնող տարածքներ:

Բարի գտնվեք եւ անուն տվեք այս վիճակին. բարդ  խնդիր է: Մինչդեռ աշխարհի շատ ու շատ պետություններ այս խնդիրը պարզապես չունեն, քանզի աղբ  համարվողը ինչ-որ բարեհոգությամբ հավաքվում է, քաղաքի տարածքում գտնվող տեսակավորման ձեռնարկություն հասցվում եւ շարունակությունն ինքնաբերաբար ընթանում: Վստահությամբ եմ նշում այս ամենը, քանզի ողջ գործընթացի ականատեսն եմ եղել Ավստրիայի մեծությամբ երկրորդ Գրաց քաղաքում:

Թե ինչու եմ գրում այս ամենը, ստորեւ:

Արդեն հիշատակված կառավարության նիստում վարչապետը նշեց, որ երկրի պետական կառույցները ստացել են կադրային, տեխնիկական ու ֆինանսական այն ամբողջ միջոցները, որոնք անհրաժեշտ են իրենց բավարար գործունեության համար: Որքանով է նման մոտեցումը հիմնավոր: Հաղորդվում է, որ երկրում միջին աշխատավարձը մոտ 280 հազար դրամ է, մասնավոր հատվածում՝ փոքր ինչ ավելի, պետականում՝ փոքր ինչ պակաս: Նման պարագայում համեմատություն է անցկացվում, ասենք, կենսաթոշակառուների, ցածր վարձատրվողների, ժամանակավոր աշխատանք ունեցողների եկամուտների հետ, որի արդյունքում միջին աշխատավարձի տպավորությունը էապես սասանվում է: Ասվածի ապացույցն է անգամ միջինից որոշակի բարձր աշխատավարձ ստացողների մոտ կաշառքի հետ կապված փաստերի արձանագրումը, որտեղ նվազման երեւույթ չի արձանագրվում:  

Ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը: Հարցն ուղղեցի ֆինանսական համակարգում երկար տարիներ աշխատած ծանոթիս, որի պատասխանը ներկայացնում եմ ըստ հնարավորինս: Նա ասաց. հարցը թե՛ նուրբ է, թե՛ բարդ, ուստի չզարմանաք, որ կտրուկ անցում կատարեմ. այն սերտորեն կապված է ՀՀ վարչա-կառավարչական ապարատում ներդրված բարձր աշխատավարձերի քաղաքականության հետ:

Կուսակցականացված պետական բարձրագույն համակարգն ու դատա-իրավական հատվածը տիրապետում են միջին եկամտաբերություն ունեցող երկրներին ոչ հատուկ ահռելի ֆինանսական միջոցների, որոնց պայմաններում միջավայր է ստեղծվում, երբ նախարարը կարող է թույլ տալ մոր անունով պալատ հիշեցնող առանձնատուն ունենալ, մյուսը՝ ռեստորանային հսկա համալիր, որը նա փոխանցում է ծնողին, վերջինս էլ՝ իր եղբորը: Այս միջավայրում է հնարավոր դառնում միջին պաշտոնյայի կողմից, ասենք, երկու եւ ավելի բարձր դասի անշարժ գույք բնակարանի ձեռքբերումը, հիպոտեկային վարկն ու ստացած աշխատավարձը հիշեցնելով:

Դե եկ ու կասկածիր, որ պաշտոնյա սույն այրը հանուն իր զավակների ու թոռների ապագայի համեստագույն սննդակարգով չի սնվում, ընտանիքը կգ-ը 1200 դրամ արժեցող «պանրային» մթերքից է օգտվում, քանզի նույն ֆիրմայի նույն անվանմամբ պանիր որակվող արտադրանքն իր ընտանեկան բյուջեի համար կրկնակիից ավելի թանկ է: Կամ էլ՝ ավտոմեքենան անհարկի չի շահագործում, ֆիրմային առեւտրասալոններ չի այցելում, սառնարանում էլ, անգամ ձու չունի, ըստ դասական օլիգարխի:

Մեր զրույցն անսպասելի ընդհատվեց, թերեւս՝ ես առաջինը չէի, ում հետ նա կիսում էր իր մտքերը: Հանրահայտ է յուրաքանչյուրիս շրջապատում պետական պաշտոնյայի պահվածքի հիմնական շարժառիթը՝ վերադաս կա, թող նա նախաձեռնի, իմ գործը կատարելն է: Այս սկզբունքով է առաջնորդվում հերթական վերադասը, պարզվում է՝ մինչեւ վարչապետ: Եվ իրականում նախարարներից յուրաքանչյուրի ինչին է պետք սեփական նախաձեռնությամբ բարեփոխում իրականացնել, երբ վերջնարդյունքը կարող է, ասենք, հարցեր առաջացնել: Նման մի բան թերեւս եղավ էկոնոմիկայի նախկին նախարարի հետ, որը միլիարդավոր դոլարների հասնող ներդրումներից էր խոսում, սակայն հայտնվեց խնդրահարույց իրավիճակում, գործը հասավ թելադրված հրաժարականի ու հայտնվեց իրավապահների տեսադաշտում:

Այնպես որ, դժվար է մտորել, թե ով կստանձնի, ասենք, արդեն հիշատակված աղբ համարվողի նորացված պայմաններում վերաիմաստավորման գործը: Առաջինը, որ անցնում է հարկատու քաղաքացու մտքով, դա տարածքային կառավարման եւ ենթակառույցների նախարարությունն է, իսկը իրենց անվանմանն արժանի գործ: Աղբից թե բնակավայրերը կազատվեն, վերամշակումից շինանյութերի անսպառ հումք կստացվի, պլաստիկը կայրվի ցեմենտի ու գաջի արտադրությունում… Աղբի օգտագործումը հետաքրքրական է նաեւ էկոոնոմիկայի նախարարությանը, քանզի դրանցում առկա մետաղները պահանջված են աշխատող ձեռնարկություններում… Չենք մոռանում նաեւ շրջակա միջավայրի նախարարությանը, ուր մշտապես օդային ու ջրային ավազանների մաքրության շուրջ խնդիրներ են հնչեցվում:
Հարկատու քաղաքացիս անհամբերությամբ է սպասում… բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարության արձագանքին:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՀ-ում հարկեր մուծող շարքային քաղաքացի

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

ԲԿԳ օրենքի նախագիծ, ակադեմիական քաղաք. ավերմունքի  ճարտարապետությունը

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը
ASATUR0 YESAYANTS

ԲԿԳ օրենքի նախագիծ, ակադեմիական քաղաք. ավերմունքի  ճարտարապետությունը

Լրահոս

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

21/07/2026

Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։...

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները

21/07/2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։ ԿԸՀ այսօր հրավիրած նիստի օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի...

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողություն

21/07/2026

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի...

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ...

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում,...

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական