Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լույս տեսավ Արծվի Բախչինյանի «Ռուբեն Մամուլյան. Արվեստագետը եւ հայը» աշխատությունը

253 էջանոց աշխատությունը նվիրված է մեծանուն ռեժիսոր, համաշխարհային ու հատկապես ամերիկյան կինոյում իր բազմաթիվ նորարարություններով հայտնի, դասական իր գործերով համաշխարհային ճանաչման ու գնահատականի արժանացած բեմադրիչ Ռուբեն Մամուլյանի կյանքին ու գործին։

Լուսանկարներով հարուստ գիրքը հրատարակվել է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մատենաշարով, «Ոսկան Երեւանցի» տպագրատանը, խմբագրությամբ հեղինակի հոր՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանի։

Շնորհավորում ենք։