Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Լույս է տեսել

Շնորհակալությամբ ստացանք հեռուստալրագրող եւ վավերագրող Արփեն Մովսեսյանի «Հայից հայ» խորագրով օրերս լույս տեսած ժողովածուն՝ հաղորդումների, էտյուդների, հարցազրույցների եւ ռեպորտաժների գրավոր վերծանմամբ: «Արմավ» հրատարակչատան հրատարակած 575 էջանոց գրքի խմբագիրն է Արմեն Ավանեսյանը, սրբագրիչը՝ Հայկ Սիրունյանը, էջադրումը՝ Արայիկ Ալթունյանի, հրատարակության տնօրենը՝ Արմինե Քոչարյանը:

Գրքի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 13-ին, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում, ժամը 15:00-ին: