Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լորանս Մխիթարյանը վերջապես լույսի ներքո

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Ժամանակակից ստեղծագործություն եւ հայաստանյան ժառանգություն՝ ինքնատիպ դաշնակահարուհու համար

Նրբակիրթ երաժիշտ, համառ հետազոտող, շատ երգահանների համար ներշնչանքի աղբյուր Լորանս Մխիթարյանը սպասեց ակադեմիայի պրոֆեսորի պաշտոնից թոշակի անցնելուն՝ վերջապես իրականացնելու համար իր երազանքը:

Փետրվարի 14-ին եւ 16-ին Բոտանիկի եւ Մոնսի Արսոնիկ դահլիճները լեցուն էին. ծրագրում նորերս «Սիպրես»-ի թողարկած «Հայաստանի ժամանակով» վերնագրով ձայնասկավառակում տեղ գտած ստեղծագործություններն էին:  Խաչատրյան չկար, սակայն կային Կոմիտաս վարդապետի մի քանի ընտրված գործեր եւ ժամանակակից երաժշտության երեք (շատ տարբեր) վարպետների՝ Ժան-Լյուկ Ֆաֆշանի, Ժան-Պիեռ Դըլյոզի եւ Կլոդ Լըդուի երեք օրիգինալ գործեր:  Այս համերգների առանձնահատուկ շքեղությունն էր դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի ներկայությունը:  Դուդուկը հայկական ավանդական գործիք է՝ հուզական անհավանական ուժով:
Որքան էլ արտառոց, սակայն ծրագիրն ինքնին չէր կարող բացատրել այս համերգների նկատմամբ եղած ոգեւորությունը. դաշնակահարուհի՛ն էր անհամբեր սպասված այնտեղ: Եվ նա իսկապես տպավորիչ էր: Իր խորը եւ մշակված երաժշտականությունից բացի, Լորանս Մխիթարյանն ի սկզբանե աչքի է ընկել ունկնդրին գրավելու շատ անհատական, գրեթե խորհրդավոր կարողությամբ:  Նրա հետ ամեն ինչ իմաստ է առնում, նույնիսկ երաժշտությունից անդին, եւ ամեն ինչ միշտ նորովի է:  Նրա շատ փոքր ձեռքերը տեխնիկային չեն խանգարում, երբ երկացանկը լավ է ընտրված, իսկ հնչեղության նրա տիրապետումը, որտեղ ամեն ինչ լույս է եւ արձագանք, դյութիչ է:

Արվեստագիտուհուն մենք հանդիպեցինք համերգից մի քանի օր անց: Դաշնակահարուհին երկար տարիներ իր մեջ պահում էր այս գաղափարը:

-Այն բնականորեն կառուցվեց իմ ընկերական, մասնագիտական եւ առանձին համագործակցությունների վրա:  Մանկուց ես գնացել եմ իմ ճանապարհով՝ երբեք որեւէ որոշակի բան չմտածելով: Այո՛, ինձ խրախուսում էին ուսուցիչներս, բայց կոնսերվատորիայում ես երջանիկ չէի: Եվ երբ հաջողությամբ ստացա իմ ավարտական դիպլոմը, շատ արագ փախա:  Այդ օրվանից տարբեր բաներ արեցի, որոնցից մի քանիսն ինձ չտեսնված երջանկություն պարգեւեցին, օրինակ՝ եղել եմ ստեղնահար Եվրոպական երիտասարդական նվագախմբում, Կլաուդիո Աբադոյի մոտ:  Այնտեղ ես ինձ իմ տեղում էի զգում:  Իսկ այստեղ ամեն ինչում անվստահ էի, տանջվում էի, բարձրագույնի դիպլոմս չհաջողեցի այնպիսի պատճառներով, որոնք ոչ ոք ինձ բացատրել չկարողացավ, նույնիսկ ուսուցիչներս: Ինձ պետք եղավ հեռանալ, կենտրոնանալ երաժշտության վրա՝ բացառապես մոտենալով նրան ի՛մ ձեւով:
Այդ ժամանակ Լորանսն ապրուստը վաստակում էր ակադեմիայում երգեցողության դասերի նվագակցողի աշխատանքով:

-Իմ ազատության իրական տարածքը, սակայն, իմ ասպարեզը ժամանակակից երաժշտությունն էր՝ շնորհիվ մի քանի վճռորոշ հանդիպումների. առաջին հերթին, բարեհիշատակ Ժերար Գրիզեի հետ, որն ինձ ծանոթացրեց Դյորդ Կուրտագի հետ. դա առաջին շրջադարձը եղավ:  Դաշնակահար Պասկալ Սիգրիստի նոտակալի վրա ես տեսա Մորիս Օհանայի երաժշտությունը, որը շատ սիրեցի, եւ որը կատարելու համար ինձ հրավիրում էին ամենուր, մասնավորապես՝ «Արս մուզիկա» փառատոնին. ե՛ւ Մոմպուն, ե՛ւ Յանաչեկը, ե՛ւ Տակեմիցուն, ե՛ւ Սելսին, ե՛ւ բելգիացի մի շարք կոմպոզիտորներ:  Ինչպես եւ՝ բարեհիշատակ Հարի Հալբրեյխը, որն իմ բացառիկ ընկերն ու մենտորն էր:

Իսկ Հայաստա՞նն այս ամեն ինչում:

-Կապը կար մանկուց՝ հորս միջոցով, որը ծագումով հայ էր, բայց ծնվել էր Եգիպտոսում (Արբակ Մխիթարյանն ավելի քան 60 տարի եղել է Եղիսաբեթ թագուհու եգիպտագիտական միության աշխատակից – Ծ.Խ.):  Պատանի տարիքում ես շատ քիչ հետեւել եմ նրա վարած հայերենի դասընթացներին՝ Հասարակագիտության ինստիտուտում, բայց միայն այսքանը: Շատ ավելի ուշ (ծիծաղում է), 2015-ին, ես խնդրեցի Կլոդ Լըդուին մի ստեղծագործություն գրել Հայաստանի վերաբերյալ, դա եղավ «Քարի ու մեղրի համը», որն ընդգրկված է ձայնասկավառակում, եւ նույն տարի Ժան-Լյուկ Ֆաֆշանը ակադեմիայի իմ երիտասարդ ուսանողների համար գրեց մի փոքրիկ ստեղծագործություն, որը չարաճճիորեն անվանեց «Թուրքի գլուխ», ինչը սկիզբ հանդիսացավ նրա «Հայաստանյան թղթերի» համար:

Այսպիսով, Հայաստանն ամուր մխրճված էր Լորանսի կյանքում եւ արվեստում, բայց մեծ քայլն անելու համար նա պետք է սպասեր մինչեւ թոշակի անցնելը:
-2016 թվականին ես վերջապես մեկնեցի Հայաստան, որը մանկուց իմ կյանքի մասն էր կազմում… եւ ամեն ինչ փոխվեց:  Բելգիայի ֆրանսախոս համայնքի եւ Հայաստանի իշխանությունների օժանդակությամբ համագործակցեցի ժամանակակից երաժշտության փառատոնի հիմնադրմանը, որը դարձավ ամենամյա: Ես այնտեղ կարողացա հրավիրել իմ հայրենակիցներին, այդ թվում՝ Ժան-Պիեռ Դելյոզին, որը նույնպես հեղինակեց մի ստեղծագործություն, նույնպես ներառված այս ձայնասկավառակում: Այն ձայնագրվել էր 2022 թվականի սկզբին եւ թողարկվեց անցյալ շաբաթ: Ապրիլին ես վերադառնում եմ Երեւան՝ իմ սիրելի փառատոնին… Իրականում, ես ամբողջ կյանքում աշխատել եմ՝ չդադարելով ինքս ինձ հարցաքննել, թերահավատալ: Դա բեռ էր ինձ համար, բայց նաեւ՝ խթան:

ՄԱՐՏԻՆ ՄԵՐԺԵ

«Լա լիբրը», 2023, մարտի 6

Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ-ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Ֆրանսիա

Նախորդ գրառումը

Հոբելյանական ցուցադրություն Ազգային պատկերասրահում

Հաջորդ գրառումը

Գարնան երեք ակնթարթ մշակութային Երեւանում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Գարնան երեք ակնթարթ մշակութային Երեւանում

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական