Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լոնդոնյան դիտարկումներ

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լոնդոնի փողոցները, զբոսայգիները, մետրոն, ավտոբուսների երթուդարձը, խանութների ցուցափեղկերը, դպրոցական վարքուբարքը, թանգարաններ այցելելու մշակույթն ուսումնասիրելիս մտովի անընդհատ Երեւանի հետ զուգահեռներ եմ տանում:Դա ստացվում է ինքնաբերաբար, քանի որ ուրիշ ոչ մի տեղ այդպես ակնհայտ տեսանելի չէ, որ բոլոր ոլորտներում, կյանքի բոլոր շերտերում աշխատում է արդյունավետության առումով կատարելության հասցված համակարգ, որը խափանելու ցանկություն ունեցողներին, թերացողներին եւ օրենքն արհամարհողներին համակարգն ինքն է դուրս մղում, այնքան որ կանոնակարգված է ամեն ինչ: Իհարկե՝ անծայրածիր եւ հարթ տարածքներ ունեցող Լոնդոնի հետ Երեւանը համեմատելը մի փոքր կկաղա՝ արդեն մի քմ տարածք գտնելը մեր քաղաքում խնդիր լինելու առումով, բացի այդ՝ նույնիսկ լավ չաշխատող համակարգում Երեւանում շատ ավելի գերադասելի առավելություններ կան:Բայց զուգահեռումն արժե՝ մեր տնավարության, օրենքը շրջանցելու եւ բյուրոկրատական քաշքշուկը մի օր այլեւս չտեսնելու երազանքի առումով:

Սկսենք զբոսայգիներից: Դրանք ամենուր են, կանաչապատ, ծառաշատ, անտառի նմանվող, ամեն օր խնամվող:Այդ պարկերում վառ կանաչին մարդիկ պառկում եւ հանգստանում են, զբոսնում են, աշխատում համակարգչով: Այս տարի Լոնդոնում եղանակն արեւային է, անգամ ցերեկները առանց բաճկոնի կարելի է շրջել: Այգիները լոնդոնցիների թուլությունն են, այստեղ ողջ օրը եռուզեռ է, վաղ առավոտից այգիներում մարզվում են, վազում, իսկ օրվա ընթացքում արդեն այցելուների տարիքային կազմը փոխվում է՝ ըստ աշխատանքային եւ դպրոցական օրվա կոնտիգենտի: Այգիները մաքուր եւ շողացող են այն աստիճանի, որ անգամ մի անձեռոցիկ հնարավոր չէ վայր գցել ու թողնել:Մենք կատակում ենք՝ բա Երեւանում չլիներ տվյալ այգին՝ սրճարան կամ քյաբաբնոց դնեինք:Իհարկե՝ սա ինքներս մեզ, մերոնց սովորույթներին ուղղված սարկազմ է, ինքներս մեզ երգիծելուց բացի էլ ինչ պիտի անենք՝ հենց թեկուզ ասֆալտի եւ ուտելարանների տակ մնացած մեր Օղակաձեւ այգին հիշելով: Բա շագանակենիները՝ չինացիք ու հնդիկները այդ այգիներում տոպրակներով շագանակ են հավաքում, մարդկանցից չվախեցող սկյուռիկներին մրցակցությամբ հաղթելով:

Հաջորդ արմանք-զարմանքը ավտոբուսներն են (գրում եմ, մի քանի ժամից ողջ գիրս կտեղադրեմ, անպայման կարդացեք, իսկ առաջին լուսանկարում մի երկու հարյուր տարվա պանդոկ-գարեջրատուն է՝ լոնդոնցիները սրտդողանքով են պահում բոլոր հին շենքերը, անցյալի ժառանգությունը, այդ մասին էլ կպատմեմ…)

Լոնդոնցիները ժամանակ չունեն:Առավոտ շատ վաղ սկսվում է նրանց ամենօրյա վազքը դեպի աշխատավայրեր, կրթական եւ բիզնես կենտրոններ:Վաղ՝առնվազն յոթին եւ ավելի շուտ, քանի որ հսկա եւ խցանումներով հայտնի քաղաքի ամենաարագ տրանսպորտը՝ մետրոն Լոնդոնի մի ծայրից մյուսը նվազագույնը մեկ ժամում է տեղափոխում ուղեւորին: Սակայն դա մարդկանց փրկությունն է էլի ու օրվա ժամանակից ամենաքիչ ժամանակատարը՝ շատերը միայն երկու ժամ են ծախսում ճանապարհի վրա միայն մետրոյի շնորհիվ:

Իհարկե՝ հիանալի եւ խստիվ գծված ժամանակացույցով աշխատում են նաեւ ավտոբուսները (մեծ մասը երկհարկանի): Դրանք շահագործում է քաղաքի իշխանությունը, մասնավոր գծեր, գծատերեր, գծային մաֆիա՝ սա Լոնդոնում չլսված բան է: Ավտոբուսների խելամիտ եւ հստակ ժամանակացույցով ֆիքսված երթուղիները ամբողջ քաղաքը դարձնում են կենսունակ, չնայած խցանումների այլընտրանքն այստեղ մյայն մետրոն է՝ վերգետնյա եւ ստորգետնյա, ինչպես նաեւ ներքաղաքային գնացքները: Աշխարհի ամենաթանկ մետրոն Լոնդոնում է՝ մեկ մուտքն այստեղ սկսվում է 2,6 ֆունտից, դա մեր հազար դրամից մի փոքր ավելի է, ընդ որում երեք գիծ փոխողների համար, կախված կիլոմետրաժից, այդ վճարը մինչեւ 5-6 ֆունտի կարող է հասնել: Բայց ե՛ւ մետրոյում, ե՛ւ մնացած փոխադրականներում վճարման համար միասնական քարտ է գործում, որն օրվա վերջում, ի մի բերելով մարդու տրանսպորտային շարժը, գումարել-հանելով, զեղչի ճկուն համակարգ գործածելով, քարտից տանում է գումարը: Սա իսկապես ընդօրինակելի բան է՝ եթե նկատի առնենք, որ Երեւանում անընդհատ պետք է մտածես մետաղադրամ ունենալու մասին, մինչդեռ մուտք գործելով տրանսպորտ՝ լոնդոնցիները քարտի էլեկտրոնային մեկ հպումով այդ հոգսից ազատվում են: Ընդ որում՝ կանխիկով տոմս գնելիս մեկ-երկու ֆունտով փոխադրման վճարն ավելի թանկ է, բացի այդ՝ մինչեւ տասնվեց տարեկան երեխաները մետրոյից, ավտոբուսներից,ներքաղաքային գնացլներից անվճար են օգտվում, ինչը պակաս օգնություն չէ մարդկանց ընտանեկան բյուջեին:

Լոնդոնի մեքենաները աջ ղեկով են, երթեւեկությունը նույնպես աջ կողմից է՝ դեպի փողոցը երկու մասի բաժանող կենտրոնական գիծ::Դա ինձ անհարմար է թվում, քեզ թվում է, թե դիմացի մեքենաներն ուղիղ քո մեքենայի վրա են գալիս, սակայն թույլատրելի արագությունը նվազ է, եւ դա է գուցե կարգավորում ամեն բան:Լոնդոնի փողոցներում ճանապարհային ոստիկանություն չկա, քեզ ոչ ոք չի կանգնեցնում: Սակայն դա չի նշանակում, որ դու անգամ մտքիդ ծայրով կարող ես անցկացնել խախտում թույլ տալ: Ամենուր տեսախցիկներ են, խախտում անելուց կարճ ժամանակ անց տուգանքի ծանուցումը գալիս է հեռախոսիդ վրա, իսկ եթե դու ուշացնես վճարումը,տուգանքն անվերջ կմեծանա: Օրինակ՝ որդիս մի քանի րոպե սխալ կայանեց մեքենան, ու մի ժամից եկավ տուգանքի ծանուցումը՝ 65 ֆունտ: Տուգանքների բարձր թվերը եւ ավանդական օրինապահությունն այս երկրում երթեւեկությունը դարձնում են համեմատաբար անվտանգ:

Կրթությունն Անգլիայում նույնպես թանկ հաճույք է, բայց այս ոլորտում պետությունն այնպիսի ճկուն համակարգ է կիրառում, որ դպրոցների նախնական կրթության վճարները տանելի են դառնում նվազ եկամուտ ունեցոզների համար, եւ ոչ մի երեխա չի զրկվում որակյալ նախնական կրթությունից: Ասենք՝ մեծ ու նվազ եկամուտ ունեցողները նույն դպրոցը հաճախող եւ ոչ մի խտրականության չենթարկվող իրենց երեխաների կրթության համար ըստ իրենց եկամտի են վճարում:Ավագ դպրոցներում, որոնք իրոք շատ թանկ են, դրանց տարեկան վարձը կարող է կազմել ասենք 60-70 հազար ֆունտ, բայց տաղանդավոր եւ լավ սովորող երեխաների համար պետությունը կրթաթոշակներ է սահմանում, եւ որեւէ երեխա, որ իրոք օժտված է, չի կարող դուրս մնալ այդ կրթության հնարավորությունից:

Առանձնապես բարձր նպաստներ են տրվում անապահով ընտանիքների յուրաքանչյուր երեխայի, ու ամեն մեկը՝ սեւեր, չինացիներ, հնդիկներ եւ այլ բազմաթիվ այլ երկրներից ներգաղթյալներ բազմաթիվ երեխաներ են ունենում, ապրում երեխաների փողով եւ անգամ պետության տրամադրած անվճար բնակարաններում:Այդ առումով երբեմն Լոնդոնի փողոցներում իսկական անգլիացիների դեմքեր ես որոնում…

Սննդամթերքը խանութներում եւ սուպերմարկետներում որակյալ եւ տանելի որակով՝ շատ մեծ տարբերությամբ գներ ունի: Օրգանական սնունդն իրոք թանկ է, լավ հացի մեկ բոքոնը կարող 5–6 ֆունտ արժենալ: Միաժամանակ՝ տեղական բարձրորակ կարագի մեկ 250 գրամանոց տուփ կարելի է գնել, օրինակ 2,5 ֆունտով, Երեւանից էժան, մեկ լիտրանոց պինդ ու համեղ մածունը (որն այստեղ յոգուրտ* են անվանում)՝ նույն գնով: Մսի շատ թանկ եւ էժան տեսականի կա: Մեզ համար շատ թանկ ձիթապտղի յուղը Լոնդոնում շատ տանելի գին ունի՝ կախված տեսակից այն կարելի է գնել 4 ֆունտից սկսած: Բացի այդ Լոնդոնում շուկաներ եւ փողոցային առեւտուր կա, որտեղ շատ ավելի էժան սննդամթերք է վաճառվում:

Անգլիան թանգարանների երկիր է՝ այստեղ է կուտակված աշխարհի մշակութային ժառանգության զգալի հատված, թանգարաններում է աշխարհի ժողովուրդների ստեղծած մշակութային ժառանգության ողջ փայլն ու շքեղությունը, որի մի փոքրիկ մասնիկին հաղորդակցվեցի նաեւ ես, թանգարանային իմ այցելություններով, այդ մասին առիթ կլինի պատմելու: Ժամանակակից արվեստը կուզեի մոտիկից տեսնել՝ դեռ առիթ չի եղել:Լոնդոնում վերնիսաժի նման տեղ կա, բայց մեր վերնիսաժի համեմատությամբ ոչ մի բան է, իսկ ժամանակակից նկարիչների մի երկու սրահ այցելությունս ինձ դժգոհ թողեցին՝ մեր նկարիչները պարզապես գլուխգործոցներ են ստեղծում սրանց համեմատ…

*) «Յոգուրտ» բառն ունի հայկական ծագում. դա գրաբարի «իւղորդ» բառն է՝ «իւղ» (յուղ) արմատից, որը թուրքերեն «յողուրթ» է դարձել եւ Եվրոպա է անցել նույն ձեւով, բայց ու կրկին հայերի միջոցով: Օրինակ՝ «յողուրթ» բառը նյութի հետ Փարիզ է անցել Յողուրթ Արամի միջոցով, որն Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտնի ճաշարանատեր էր: Ծ.Խ.:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լոնդոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեքսանդրիայում մեծարել են Նորա Արմանիին

Հաջորդ գրառումը

Եւս մի կորսված հայրենի  քաղաք՝ Շուշի

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Եւս մի կորսված հայրենի  քաղաք՝ Շուշի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական