Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լյուսի Դելարյու- Մարդրյուն՝ Հայաստանի մասին

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիացի լրագրող, բանաստեղծ, արձակագիր, քանդակագործ, պատմաբան եւ դիզայներ Լյուսի Դելարյու-Մարդրյուն (1874-1945) ավելի քան 70 գրքի հեղինակ է: 1910-ականներին նա փարիզյան բոհեմի եւ գրական-գեղարվեստական շրջանակների ամենահայտնի կանանցից էր, առավել հայտնի իր պոեզիայով: Նա 1900-1915 թվականներին ամուսնացած է եղել հայազգի թարգմանիչ, «Հազար ու մի գիշերների» ֆրանսերեն թարգմանիչ Ժոզեֆ Շառլ Մարդրյուի (Մարտիրոսյան, 1868-1949) հետ: Լյուսի Դելարյու-Մարդրյուն ամուսնու հետ ճամփորդել է Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, հատուկ սեր է տածել Արեւելքի հանդեպ: Ծանոթ է եղել Արշակ Չոպանյանի ֆրանսերեն գրքերին եւ հայ պոեզիայից կատարած թարգմանություններին, ճանաչել է նաեւ փարիզաբնակ պարուհի Արմեն Օհանյանին (Սոֆյա Փիրբուդաղյան), որը երբեմն գեղարվեստական երեկույթներին արտասանել է նմուշներ նրա բանաստեղծություններից: Ուստիեւ պատահական չէ Դելարյու-Մարդրյուի մեծածավալ գրական ժառանգության մեջ Հայաստանին նվիրված բանաստեղծությունը, գրված 1902 թվականին: Այն պիտի դիտարկել 1890-ականներից հիմնականում Արշակ Չոպանյանի շնորհիվ Ֆրանսիայում սկիզբ առած հայասիրական շարժման համատեքստում: Պատահական չէ, որ հեղինակն իր քերթվածը ձոնել է ֆրանսիացի բանաստեղծ, հայասեր Պիեռ Քիյարին:

Ավելի քան 120 տարի առաջ գրված, սակայն, ցավոք, արդիականությունը չկորցրած այս բանաստեղծությունը թարգմանել խնդրեցի հորս՝ ֆրանսիական գրականության բազմաթիվ գործեր հայ ընթերցողին ներկայացրած Հենրիկ Բախչինյանին: Այս նոր թարգմանության հրատարակմամբ նաեւ ցանկանում եմ արժանին մատուցել նրա 75-ամյա հոբելյանին:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Լյուսի Դելարյու-Մարդրյուի  շարժը՝ Ժան Կոկտոյի

ԼՅՈՒՍԻ ԴԵԼԱՐՅՈՒ-ՄԱՐԴՐՅՈՒ

ՀՐԱՅՐՔ

Պիեռ Քիյարին

Հայաստա՜ն, բոսոր երկի՜ր հեռավոր, գուցեեւ այդպես

Պիտի ցեղը քո նահատակ դառնար՝ սպանվելով նորեն.

Ժողովուրդների ազատությունն է ծնվում մշտապես,

Երբ մանուկները արյուն են խմում կաթի փոխարեն:

Եվ զավակներդ միշտ կզգան վառման հուրը ամեհի

Իրենց աչքերի՝ ծնված բյուրավոր հրդեհների մեջ,

Եվ, մենակ, առանց կարմիր հորդայի, բարձր ջահերի,

Գորշ պալատները պիտի հրկիզի հայացքն այդ անշեջ:

Կաղնու սերմի մեջ կաղնի է քնած: Քո մեջ է ահեղ

Ապստամբությունն ահա՜ խրվել մի հատիկի նման,

Իսկ քո թալկադեմ պատանիները այն հողն են, որտեղ

Ծնվում են արդեն ծիլերը հաջորդ ապստամբության:

Առաքինությո՜ւն, չի էլ իմանում մսագործը բիրտ,

Թե ի՛նչ հոտ ունի մորթվող գառների արյունը թափված.

Իր դռների մոտ կգան առյուծներ խոլ ու քաջասիրտ.

Եվ չի լսի նա՝ ինչպես կքայլի ցասումը նրանց:

Ֆրանսերենից թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիբլա Գերզմավա… Ելենա Վարդազարյան…

Հաջորդ գրառումը

Անուշքա.  Հայ համայնքից դէպի եգիպտական շոու-բիզնեսի բարձունքները

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Անուշքա.  Հայ համայնքից դէպի եգիպտական շոու-բիզնեսի բարձունքները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական