Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լեւոն Լաճիկյանի «Պոլիսը՝ Հին եւ Նոր»

Գեղամ Մկրտչյան
06/09/2024
- 6 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
106
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գնալը կղզում կայացել է նորատիպ պատկերագրքի շնորհանդեսը

Նորերս Կ.Պոլսում, տեղի Հայոց պատրիարքության հովանավորությամբ հրատարակվել է հայրենի գեղագետ-արվեստաբան, գծանկարիչ եւ ԵՊՀ դասախոս, «Ազգ»ի վաղեմի հեղինակներից Լեւոն Լաճիկյանի գծանկարների «Պոլիսը՝ Հին եւ Նոր» եռալեզու պատկերագիրքը: Վերջինիս շնորհանդեսը օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Մարմարա ծովում գտնվող պոլսամերձ Իշխանաց կղզիներից հայաշունչ Գնալը կղզու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բարձունքում՝ նախագահությամբ Ն.Ա.Տ. Սահակ Բ Պոլսո Հայոց պատրիարքի:

Թե ինչո՞ւ Պոլիսը, երեւի հատուկ բացատրության կարիք չկա: Արեւմտահայ երբեմնի հզոր մշակույթի մայրաքաղաքը, որտեղ այժմ էլ թեկուզ անհամեմատելի, բայց ինչ-որ չափով շարունակում է բաբախել հայ կյանքի զարկերակը, իր մեջ, նաեւ մեզ համար, նվիրական անանց հիշատակներ է պահում: Գեղագետ-նկարիչը, լինելով նաեւ բանասեր ու հայ գրականության, արվեստի այդ վիթխարի ժառանգության գիտակ, չէր կարող անտարբեր անցնել, երբ առաջին անգամ դեռ 2013-ին եղավ այդ քաղաքում: «Ամեն անգամ, երբ նրա փողոցներով քայլում եմ,-ասում է Լաճիկյանը,- ոտքս զգուշությամբ եմ դնում գետնին, որ չտրորեմ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սեւակի, Սիամանթոյի, մեր մյուս մեծերի ոտնահետքերը»: Նա իր մտքում այդ գրականությամբ եկած իր Պոլիսն ունի, ու չնայած աշխարհի գեղեցիկ շատ քաղաքներ է նկարել, մեկ իր հայրենի Գյումրու, մեկ էլ այդ Պոլսի պարագան իր համար տարբեր է: Դրանցից առաջինը եթե իր ֆիզիկական ծննդավայրն է, երկրորդը որոշակի չափով համարում է նաեւ «ծննդավայր հոգւույս»: «Նրա շենքերն ինձ  համար երեւակում են այն մեծ շերտերը եւ հոգի ունեն, իսկ պատմությունն այդտեղ անցյալ չէ»,- ասում է:

128 էջանոց, 100-ից ավելի պատկերներով այս գեղատիպ ու մեծադիր հրատարակությունը, որն արդեն վկայված է իբրեւ «Պտոյտ մը Պոլսոյ թաղերուն մեջ՝ գծանկարներու ընդմէջեն» (ներառյալ եւ Իշխանաց կղզիների գեղեցկությունները – Գ. Մ.), նկարչի ավելի քան տասը տարիների ստեղծագործական ջանքերի արդյունավորումն է: Այն բացվում է Սահակ Բ Պատրիարքի գնահատանքի եւ օրհնության խոսքով: «Բիւզանդական եւ Օսմանեան աշխարհակալութիւններու քաղաքակրթութեան օրրան Ստանպուլը… իր ծոցին մէջ կը պահէ գեղեցկութիւններ, որոնք կեանքի կը կոչուին գեղեցիկին արժէք ընծայող արուեստագէտներու շնորհիւ,-մասնավորապես ասվում է Պատրիարք Հոր խոսքում:-… Տիար Լեւոն Լաճիկեանի արուեստը ունի այլ կարեւոր հանգամանք մը, զոր պետք է նշել: Ան հայաստանցի է եւ մեզի համար կարեւոր է…»:

Նկարչի ստեղծագործական կյանքում շրջադարձային է եղել հանդիպումը նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի հետ: Նայելով իր գծանկարները, «Պոլսո աչքը» վերստին «բացել է» հայաստանցի արվեստագետի աչքերը՝ դրանք ուղղորդելով դեպի «Բոսֆորի ափին փռված այդ զարմանահրաշ ոստանը»: Լեւոն Լաճիկյանն այդ մասին նշում է պատկերագրքի իր «Իմ Պոլիսը» մուտքի խոսքում:

Երկու մայրցամաքներ ընդգրկող եւ Արեւմուտքն ու Արեւելքը միավորող հնամենի քաղաքի  գրավչությունները, ի մասնավորի մեզ հետաքրքրողները, «Պոլիսը՝ Հին եւ Նոր» պատկերագրքում բազմակողմանի ներկայացված են՝ միաժամանակ կրելով արվեստագետի ուրույն հայացքի կնիքը: Եվ պատկերների արտահայտիչ գծերն ու «շնչող» թեկուզ լուռ տեսարաններն անտարբեր չեն թողնում դիտողին: Ահա տեսարան «Սամաթիա» թաղամասից, ահա Ղալաթիո համայնապատկերը՝ նաեւ մակույկներով, կամուրջով: Սկյուտարը, Հայոց պատրիարքարանի շենքը: Ահա Կույսի աշտարակը, Իսթիքլալ պողոտան՝ տրամվայով, Այա Սոֆիան՝ ավաղ, մզկիթի վերածված, տարբեր շենքեր, տեսարաններ: Ահա քաղաքի հինն ու նորը կողք կողքի:

Այս ներկայանալի հատորը հրատարակության է պատրաստել Հոգշ. Տ. Հովակիմ վարդապետ Սերովբյանը, դրա լույսընծայմանն իրենց նպաստն են բերել գործի մի խումբ մասնակիցներ եւ աջակիցներ:

Պատկերագրքին ու դրա շնորհանդեսին ծավալուն անդրադարձներ է կատարել պոլսահայ մամուլը, մասնավորապես՝ «Մարմարա» օրաթերթը, «Ակօս» շաբաթաթերթը: Գրքում հանդիպում են այս հրատարակության եւ Լաճիկյանի արվեստի մասին Սփյուռքի ու Հայաստանի ծանոթ մտավորականների կարծիքներ, գնահատականներ: «Լեւոն Լաճիկյան… բոլորովին տարբեր սիրահարութեամբ է, որ մտաւ Պոլսոյ խորհուրդներէն ներս,- գրում է «Մարմարա» օրաթերթի վաստակաշատ խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը,- ու այս իսկապես կախարդական քաղաքին մէջ տեսաւ ինչեր ու ինչեր զորս մենք չենք կրցած տեսնել այստեղ ծնած եւ ամբողջ կեանք մը ապրած ըլլալով հանդերձ… Կրնամ ըսել, որ Լաճիկյանի Պոլսոյ նկարներուն նայելով մենք նոր Պոլիսի մը գիւտը ըրինք եւ քիչ մը աւելի շատ սիրեցինք մեր քաղաքը»: «Լեւոն Լաճիկեանը երկու ժամանակների Պոլիսները կամրջելու արուեստագէտի իր շնորհն է բերել այս զարմանալի, «տաք» գծանկարներում: Հայ Պոլիսն է մեր առջեւ, «մերին Պոլիսը»,-իր խոսքն այսպես է սկսել «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը: «Արա Կիւլերից հետո Լաճիկյանը երկրորդ հայ արվեստագետն է, որ Պոլիս-Ստամբուլի բազմերանգ իրականությունը կարողանում է վերարտադրել երկգունության համատեղությամբ»,- սա էլ նկատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Ազգ»ի մշակութային մեկնաբան Արծվի Բախչինյանը:  Տպագրված գնահատականները շատ են: Ահա դրանցից նաեւ մի քանի տող վերջում առանձին հրապարակված՝ «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի ծավալուն խոսքի ավարտից: «Գեղարուեստի ոլորտին մէջ ձեռքբերած հսկայ շնորհքը չէ կրցած դոյզն իսկ խորտակել Լեւոն Լաճիկեանի էութիւնը եւ իր բնազդը ձեւաւորող համեստութիւնը: Այդ պատճառաւ է, որ ան մեծագոյն յաղթանակները իսկ կը դիմաւորէ հեզութեամբ, խոնարհութեամբ: Մեզի կը մնայ իր անձը եւ գործը ճանչցած ըլլալու ուրախութիւնը, հրճուանքը: Այս հրատարակութիւնը համազօր է նոր ցուցահանդէսի մը ներկայացման, կամ ալ՝ աւելիին»,- գրում է Բ. Էստուկյանը՝ ավարտելով շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքով:
Որին սիրով միանում ենք:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի ՀՈՒՇ. ՍՅՈՒԶԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Հաջորդ գրառումը

Հանուն Հայոց պատմության

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հանուն Հայոց պատմության

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական