Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լարսը փակ է, իսկ տնտեսությունում՝ աննախադեպ աճ …

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ձմեռն ու իրեն հատուկ ձյան առատ տեղունմերը չսկսած ինչ-ինչ կառույցներ հայտարարություն տարածեցին, որ… Լարսը փակ է: ՀՀ-ում անգամ երեխաները գիտեն, որ Լարս ասվածը մեր պարենային ու տնտեսական այլ ոլորտների հիմնական կապուղին է, ներմուծումների ու արտահանումների գլխավոր մայրուղին: Ճիշտ է, դրան այլընտրանք է համարվում Փոթիից ՌԴ ծովային հատվածը, որն օգտագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախորդ տարի 2 միլիարդ դրամ հատկացրեց, սակայն այստեղից ձայն-ծպտուն չկա, այնպես որ ՀՀ ապրանքաշրջանառության գլխավոր զարկերակ է մնում նորին  մեծություն Լարսի անցակետը, որտեղ բազմակի անգամներ թողունակության աճ է կազմակերպվել, հանձին անցակետերի ավելացման: Այսուհանդերձ, վիճակը չի բարելավվում, հաղորդվում է, որ եթե ասենք անցակետերում 1000 բեռնատար կա, յուրաքանչյուրը 12-14 մետր երկարության, առնվազն 800-ը Հայաստանի հանրապետությունում գրանցվածներ են, հիմնականում մեզ սնունդ մատակարարողներ, մեկ-մեկ էլ ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ արտահանողներ:

Զրուցել եմ բեռնափոխադրումներ իրականացնող  վարորդների ու նրանց աշխատանքը կազմակերպող գործարարների հետ, որոնք նշում են, որ բեռնատարներում հիմնականում հացահատիկ ու ալյուր է, բուսայուղ ու հյութեր, թունդ ու թույլ ալկոհոլ, մակարոնեղեն ու … տոմատի մածուկ: Եվ հարցը հնչում է ինքնաբերաբար. ազատ առեւտուրը տնտեսական առաջընթացի հիմնական նախապայմաններից է, բայց ոչ երբեք` առաջնահերթություն, քանզի կան իրավիճակներ, երբ կառավարություններն իրենց շահերից ելնելով սահմանափակումներ են մտցնում: Կարո՞ղ է արդյոք ՀՀ կառավարությունն իրեն նման բան թույլ տալ: Տնտեսական գործընթացներից անգամ սիրողական մակարդակ չունեցող մեր յուրաքանչյուր հայրենակից հարցին միանշանակ կպատասխանի. չի՛ կարող: ՀՀ ցանկացած բնակիչ է տեսնում, որ երկրի բարեբեր հողերը խոպանի ու խոտհարքերի են վերածվում ամենաանհեթեթ պատճառաբանություններով: Մեկ համապատասխան տեխնիկա չկա, մեկ՝ դաշտերը ջրելու ջուր չկա, պարարտանյութն ու քիմիկատներն են պակասում, մասնագիտական խորհրդատվությունն է ուշանում, կառավարությունն անհրաժեշտ  օգնությունը չի ցուցաբերում…

Մի առիթով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ունեցածս հանդիպման ընթացքում փորձեցի ներկա գյուղոլորտի մասնագետներից տեղեկանալ, թե ե՞րբ մեր հողերում… բրինձ կաճեցվի, քանզի հայերս այն հաճախ ու հաճույքով ենք վայելում: Տարեկան պահանջարկը մոտ 25 հազար տոննա է, որի ստացման համար պահանջվում է մոտ 5 հազար հեկտար վարելահող, մեր առկա ռեսուրսի մոտ 1 տոկոսը: Պատասխանը մասնագետների դեմքերի ոչինչ չասող արտահայտությունն էր, որը փորձեմ փոխարինել վիպասան Րաֆֆիի 1877 թվականին իրականացրած «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչեւ Ագուլիս» հուշագրությունների մի դրվագի մեջբերումով:  «Սադարակի կիրճից անցնելով, սկսվում է Շարուրի երկրամասը` մեր պատմական Շարայի ժառանգությունը: Արփա գետը, բաժանվելով հարյուրավոր առվակների, ոռոգում է այս կանաչազարդ հովիտը, որ մշակվում է ըստ մեծի մասին բրնձի դաշտերով»: Մեր մեծություններից մեկին հավատալ-չհավատալը ձեր գործն է: Վստահ եմ չհավատալու հիմք չունեք նաեւ եվրոպական վիճակագիրներին, որոնք նշում են 500 մլն եվրոպաբնակների այս մշակաբույսի հանդեպ սեփական արտադրություն իրականացնելու մասին`  մոտ 5 մլն տոննա, որից 1.5 մլն տոննան Իտալիայում, մոտ 1 մլն տոննան՝ Իսպանիայում:

Նպատակ չեմ հռչակում սրել բրնձի արտադրության թեման. մի կերպ կհաշտվենք այն ներկրելու հետ, որի համար պահանջվում է մոտ 1000 բեռնատար: Իսկ ահա այն ամենը, որոնց ներկրումը նշեցինք, հարյուր հազարավոր ահռելի ծավալներով տրանսպորտային միջոցների շարժն իրոք մտահոգիչ է: Այն դառնում է պետական ողջ ապարատի գործունեության յուրօրինակ ոլորտ, ժամանակի ու միջոցների զգալի ծախսի է հանգեցնում, ազդում է գնագոյացման վրա, շուկան է խառնվում:

Իսկ տնտեսությունում թվերի աճ է, ինչպես միշտ` աննախադե՛պ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բողոքի իր ձայնն  է բարձրացնում Նոր Ջուղայի հայ համայնքը

Հաջորդ գրառումը

Երեւանի փողոցները

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Երեւանի փողոցները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական