Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
TORONTO, ON - SEPTEMBER 07:  Vachik Mangassarian from the film "The Stoning of Soraya M.", poses for a portrait during the 2008 Toronto International Film Festival at The Sutton Place Hotel on September 7, 2008 in Toronto, Canada.  (Photo by Matt Carr/Getty Images)

TORONTO, ON - SEPTEMBER 07: Vachik Mangassarian from the film "The Stoning of Soraya M.", poses for a portrait during the 2008 Toronto International Film Festival at The Sutton Place Hotel on September 7, 2008 in Toronto, Canada. (Photo by Matt Carr/Getty Images)

Ի ՀՈՒՇ. Վաչիկ Մանգասարյան (1943-2022)

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Կալիֆոռնիայում 78 տարեկանում մահացել է կինոյի եւ հեռատեսիլի դերասան Վաչիկ Մանգասարյանը: Իրանում ծնված դերասանը 23 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ եւ մատուցող է աշխատել Լոս Անջելեսում` աստիճանաբար հանդես գալով նաեւ շոու-բիզնեսում: Մանգասարյանն առաջին անգամ նկարահանվել է 1978-ին` «Հարավի շնաձուկը» կինոնկարում: Դերասանը հիմնել է սեփական ռադիոկայանը եւ «Հայկական ազգային ցանց» հեռուստատեսաշոուն, որտեղ հյուրերը քննարկել են քաղաքականությունը, կինոն եւ արվեստը:

Բնութագրական դերերի վարպետ Վաչիկ Մանգասարյանը նկարահանվել է Լարի Էլիքանի «Վերցրու իմ աղջիկներին, խնդրեմ» (1988), Լու Անտոնիոյի «Մութ արձակուրդ» (1989), Ռըզա Ալամեհզադեի «Ասթորիա հյուրանոցի ուրվականները» (1989), Մարթին Լ. Ագիյարի «Լուսնապար» (1992), Ջեք Բենդերի «Ընտանեկան ալբոմ» (1994), Ջոն Մուրլովսկու «Գաղտնի գործակալների ակումբը» (1996), Փոլ Մայքլի «Փողոցային լալկանը» (2003) եւ շատ այլ ֆիլմերում: Նկարահանվել է նա¨ «Աշնան տղան», «Պարզապես մեկ այլ ձկան պատմություն», «Նա գրեց սպանություն», «Առաջին խումբն է գալիս» հեռուստաշարքերի առանձին դրվագներում: Հայերի դերեր է կատարել Ջին Քուինտանոյի «Ինչո՞ւ ես» (1990, Մանսուրյան), Զոե Սմուրի «Ինչ գիտի Անան» (2017, Րաֆֆի) եւ Ռեանդի Քենթի «Հետապնդումը» (2018, Հակոբ) կինոնկարներում, նաեւ «Միս եւ արյուն» հեռուստաշարքի մի դրվագում (1991, Դին Քարթուլյան) եւ հայ-ամերիկյան «Կորած-գտնվածը Հայաստանում» ֆիլմում: Մանգասարյանի վերջին դերը եղավ «Առաջ գնալով» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Լիլի Թոմլինը եւ Ջեյն Ֆոնդան, որոնց հետ լուսանկարները դերասանը տեղադրել է Դիմագրքի իր էջում:

Կյանքի վերջին ամիսներին Վաչիկ Մանգեասարյանը Դիմագրքում տեղադրում էր հումորային տեսագրություններ` ընդդեմ նախագահ Բայդենի եւ քովիդի դեմ պատվաստման, չնայած ինքը պատվաստված էր: Ի դեպ, նրա մահվան պատճառ նշվում է քովիդից առաջացած բարդացումները…                                                          

Ա. Բ.

Նախորդ գրառումը

Մխիթարեան միաբանութեան գրադարանի հանդէսները այժմ հասանելի են առցանց

Հաջորդ գրառումը

Շուշիի գորգերը` անհասցե ու վտանգված

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Շուշիի գորգերը` անհասցե ու վտանգված

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական